040.1097.13.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2001 թվականի N 1097
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում հաստատել միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.08.2015, N 886-Ն | 29.08.2015, N 1097 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|