Գլխավոր տեղեկություն
Համար
N 1723-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2002-21.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1194
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1723-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1723-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները։

2. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

3. Մաքսային ծառայության փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով։

4. Համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող։

5. Մաքսային մարմինը փորձաշրջան անցնող անձին տրամադրում է համապատասխան օրենսդրական ակտեր, ապահովում տեխնիկական միջոցներով՝ աշխատանքային համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար։

6. Փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ՝

ա) փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին.

բ) փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին։

7. Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում ամփոփում է փորձաշրջանի արդյունքները և մաքսային վերադաս մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն՝ կցելով սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը։

8. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձի փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և, համաձայն գործող օրենսդրության, տվյալ անձին հրամանով ազատում աշխատանքից։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան