Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.978
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2001 թվականի N 1166
քաղ. Երևան

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների 2002-2004 թվականների նպատակային ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ և իրազեկելով հողի սեփականատերերին ու հողօգտագործողներին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման համար միջոցների հատկացման հնարավորության հարցը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 28-ի N 1166 որոշմամբ

 

Ն Պ Ա Տ Ա Կ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանների, գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վնասակար բիոցենոզի բազմազանությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատուների և հիվանդությունների զարգացման համար: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և որակով բերքի ստացման համար կարևոր խնդիր է վնասատուների ու հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը: Վերջին տարիներին վնասատուների և հիվանդությունների թվի ավելացում է դիտվել դրանց դեմ պայքարի միջոցառումների ծավալների կրճատման պատճառով, որը 2000 թվականին կազմել է անհրաժեշտ պահանջարկի ընդամենը 10 տոկոսը:

Նշված պատճառով հանրապետությունում ոչ նպաստավոր է դարձել բուսասանիտարական վիճակը: Մեծ չափերի է հասել առանձնապես վտանգավոր վնասատուների և հիվանդությունների տարածվածությունն ու վնասակարությունը:

Երկրագործության ու բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի և բույսերի պաշտպանության հանրապետական կայանի ամենամյա կանխատեսումների համաձայն 2002-2004 թթ. սպասվում է մկնանման կրծողների, ծղրիդների, մորեխների, հողաբնակ վնասատուների, կոլորադյան բզեզի, հացաբզեզների ու լվիճների և այլ վնասատուների ու հիվանդությունների թվի ավելացում: Դա կարող է վտանգել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ստացումը: Ուստի, պայքարի միջոցառումների կազմակերպումն անհրաժեշտություն է, որը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված գործոններից են: Սույն ծրագրի նպատակն է հանրապետության տնտեսության անցումային արդի փուլում, երբ գյուղացիական տնտեսություններն ի վիճակի չեն բավարար չափով իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումներ, պետական միջոցների հաշվին նվազագույնի հասցնել դրանց զանգվածային զարգացումը և կանխարգելել հետագա տարածումը:

Ծրագրի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պետական կենտրոնացված միջոցների հաշվին իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ախտանշանների դիտարկումներ (մոնիտորինգ), կանխատեսումներ, ախտորոշումներ, կանխարգելիչ գործողություններ և պայքարի արդյունավետ միջոցառումներ: Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տարեկան ստանալ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 63-65 հազար տոննա լրացուցիչ բերք:


3. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նախատեսվում է հանրապետության մարզերում 2002-2004 թթ. իրականացնել հետևյալ կենտրոնացված պայքարի միջոցառումները`

1. Պայքար մկնանման կրծողների դեմ` գարնանը և աշնանը`

2002 թ.` 25000 հա հողատարածության վրա` 114.6 մլն դրամ արժեքով,

2003 թ.` 35000 հա հողատարածության վրա` 163.6 մլն դրամ արժեքով,

2004 թ.` 37000 հա հողատարածության վրա` 173.9 մլն դրամ արժեքով:

Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային ցրիչներով` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առավել վարակված հողատարածքներում:

2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ`

2002 թ.` 5500 հա հողատարածության վրա` 55.0 մլն դրամ արժեքով,

2003 թ.` 6500 հա հողատարածության վրա` 65.0 մլն դրամ արժեքով,

2004 թ.` 7000 հա հողատարածության վրա` 70.0 մլն դրամ արժեքով:

Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային սրսկիչներով` մայիս, հունիս, հուլիս ամիսներին` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Արարատի մարզերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում:

3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ`

2002 թ.` 5000 հա հողատարածության վրա` 52.5 մլն դրամ արժեքով,

2003 թ.` 6500 հա հողատարածության վրա` 72.0 մլն դրամ արժեքով,

2004 թ.` 6500 հա հողատարածության վրա` 72.1 մլն դրամ արժեքով:

Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային սրսկիչներով` ապրիլ-օգոստոս ամիսներին` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերի կարտոֆիլի և այլ մորմազգի այլ մշակաբույսերի ցանքատարածություններում:

4. Պայքար պտղատու այգիներում առանձնապես վնասակար օրգանիզմների (կալիֆորնիական վահանակիր, արևելյան պտղակեր), հիվանդությունների (քոս, բակտերիալ այրվածքներ և այլն) դեմ`

2002 թ.` 2500 հա տարածության վրա` 37,5 մլն դրամ արժեքով,

2003 թ.` 4380 հա տարածության վրա` 66.3 մլն դրամ արժեքով,

2004 թ.` 5340 հա տարածության վրա` 80.9 մլն դրամ արժեքով:

Նշված միջոցառումները կիրականացվեն մայիս-հուլիս ամիսներին` Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի վարակված պտղատու այգիներում:

Այսպիսով, հանրապետությունում նախատեսվում է իրականացնել հետևյալ պայքարի միջոցառումները`

2002 թ.` 38000 հա տարածության վրա` 259.6 մլն դրամ արժեքով,

2003 թ.` 52380 հա տարածության վրա` 366.9 մլն դրամ արժեքով,

2004 թ.` 55840 հա տարածության վրա` 396.9 մլն դրամ արժեքով:

Աշխատանքները կիրականացվեն այն մարզերում, տարածաշրջաններում ու տնտեսություններում, որտեղ վարակը գերազանցում է վնասակարության շեմը և հասնում վտանգավոր չափերի: Աշխատանքների կատարման վայրը, չափերն ու եղանակները կհամաձայնեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին պարբերաբար կտրվի մասնագիտական խորհրդատվություն գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածման կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների կազմակերպման եղանակների և ժամկետների վերաբերյալ: Պայքարի միջոցառումների իրականացման փաստը կհաստատվի կատարողական ակտերով, որոնց կազմմանը կմասնակցեն մարզի համապատասխան ծառայությունների մասնագետները և, որոնք կհաստատվեն համայնքների ղեկավարների կողմից:

 

4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Ծրագրի իրականացման ժամանակացույցը մշակվել է երկար տարիների բուսասանիտարական փաստացի վիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա (հավելված N 1):

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Գիտական հետազոտություններից և արտադրության պրակտիկայից հայտնի է, որ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ ժամանակին և որակով պայքարի միջոցառումներ չկազմակերպելու դեպքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստները կարող են կազմել երեսուն տոկոս, իսկ առանձին դեպքում` 70-80 տոկոս: Ծրագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ նվազագույնի կհասցվի վնասակար օրգանիզմների թիվը, որը նախապայման կհանդիսանա որակով ու բարձր բերքի ստացման համար, տնտեսությունները կստանան լրացուցիչ զգալի օգուտներ (հավելվածներ NN 2, 3 և 4):

Պետական միջոցների հաշվին 2002 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստացված լրացուցիչ օգուտը կկազմի 3277.5 մլն դրամ, 2003 թ.` 4597.3 մլն դրամ, 2004 թ.` 4888.1 մլն դրամ, 2000 թ. 3511 մլն դրամի փոխարեն:

Ըստ մարզերի` բույսերի պաշտպանության միջոցառումների ծավալները ներկայացված են NN 5, 6 և 7 հավելվածներում:

 

 

Հավելված N 1
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացման

 

Միջոցառման  անվանումը Ժամկետը
(ամեն տարի
ըստ ամիսների)
Ընդգրկվող մարզերը
1. Պայքար մկնանման կրծողների դեմ 01.02-01.06
10.09-01.12
Կոտայք, Արագածոտն, Սյունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Արմավիր
2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ 01.05-31.08 Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Սյունիք, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Շիրակ
3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ 01.05-31.08 Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Սյունիք, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր
4. Պայքար պտղատու այգիներում (կալիֆորնիական վահանակիր, արևելյան պտղակեր) 01.05-30.08 Արագածոտն, Կոտայք, Տավուշ, Արարատ, Արմավիր, Սյունիք, Վայոց ձոր

 

 

Հավելված N 2
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2002 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի

 

Միջոցառման անվանումը Մշակաբույսի
անվանումը
Տարածու-
թյունը
(հազ.հա)
1հա-ի միջին բերքը
(ց/հա)
Կորստից փրկելու չափը (%) Սպասվելիք լրացուցիչ բերքը (տ) 1 ց-ի  գինը
(դրամ)
Լրացուցիչ օգուտի չափը
(մլն դրամ)
1. Պայքար մկնանման կրծողների դեմ Հացահատիկային մշակաբույսեր 25.0 20 30 15000 10000 1500.0
2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ Խոտհարք 5.5 30 60-70 9750 1000 97.5
3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ Կարտոֆիլ 5.0 120 30 18000 7000 1260.0
4. Պայքար պտղատու այգիներում Պտղատու այգի 2.5 70 30 5250 8000 420.0
          Ընդամենը   38.0     48000   3277.5

 

 

Հավելված N 3
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2003 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի

 

Միջոցառման անվանումը Մշակաբույսի
անվանումը
Տարածու-
թյունը
(հազ.հա)
1հա-ի միջին բերքը
(ց/հա)
Կորստից փրկելու չափը (%) Սպասվելիք լրացուցիչ բերքը (տ) 1 ց-ի  գինը
(դրամ)
Լրացուցիչ օգուտի չափը
(մլն դրամ)
1. Պայքար մկնանման կրծողների դեմ Հացահատիկային մշակաբույսեր 35.0 20 30 21000 10000 2100.0
2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ Խոտհարք 6.5 30 60-70 12350 1000 123.0
3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ Կարտոֆիլ 6.5 120 30 23400 7000 1638.0
4. Պայքար պտղատու այգիներում Պտղատու այգի 4.38 70 30 9198 8000 735.8
          Ընդամենը   52.38 - - 659.50 - 4597.3

 

 

Հավելված N 4
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2004 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի

 

Միջոցառման անվանումը Մշակաբույսի
անվանումը
Տարածու-
թյունը
(հազ.հա)
1հա-ի միջին բերքը
(ց/հա)
Կորստից փրկելու չափը (%) Սպասվելիք լրացուցիչ բերքը (տ) 1 ց-ի  գինը
(դրամ)
Լրացուցիչ օգուտի չափը
(մլն դրամ)
1. Պայքար մկնանման կրծողների դեմ Հացահատիկային մշակաբույսեր 37.0 20 30 22200 10000 2220.0
2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ Խոտհարք 7.0 30 60-70 13300 1000 133.0
3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ Կարտոֆիլ 6.5 120 30 23400 7000 1638.0
4. Պայքար պտղատու այգիներում Պտղատու այգի 5.34 70 30 11214 8000 897.1
          Ընդամենը   55.84 - 0 70114 - 4888.1

 

 

Հավելված N 5
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

2002 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի

 

Մարզի անվանումը Ընդամենը Միջոցառման անվանումը
տա-
րածքը  (հա)
գու-
մարը
(մլն դրամ)
պայքար մկնանման կրծողների դեմ պայքար մորեխների դեմ պայքար կոլորադյան բզեզի դեմ պայքար պտղատու այգիներում
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
Արագածոտն 4100 23.35 3000 13.75 500 5.0 200 2.1 300 4.5
Արարատ 1600 18.75 - - 600 6.0 500 5.25 500 7.5
Արմավիր 2000 19.54 500 2.29 600 6.0 500 5.25 400 6.0
Գեղարքունիք 7100 44.2 5000 22.92 1100 11.0 1000 10.5 - -
Լոռի 5100 31.64 3500 16.04 300 3.0 1200 12.6 - -
Կոտայք 4900 34.55 3000 13.75 700 7.0 600 6.3 500 7.5
Շիրակ 5500 28.83 4500 20.63 400 4.0 400 4.2 - -
Սյունիք 4100 26.35 3000 13.75 600 6.0 200 2.1 300 4.5
Վայոց ձոր 1200 7.8 1000 4.58 100 1.0 - - 100 1.5
Տավուշ 2900 23.08 1500 6.88 600 6.0 400 4.2 400 6.0
Ընդամենը 38500 259.6 25000 114.59 5500 55.0 5000 52.5 2500 37,5

 

 

Հավելված N 6
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

2003 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի

 

Մարզի անվանումը Ընդամենը Միջոցառման անվանումը
տա-
րածքը  (հա)
գու-
մարը
(մլն դրամ)
պայքար մկնանման կրծողների դեմ պայքար մորեխների դեմ պայքար կոլորադյան բզեզի դեմ պայքար պտղատու այգիներում
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
Արագածոտն 6530 47.9 4500 21.0 500 5.0 300 3.3 1230 18.6
Արարատ 2400 25.6 500 2.3 600 6.0 600 6.7 700 10.6
Արմավիր 3200 31.0 1000 4.7 900 9.0 600 6.7 700 10.6
Գեղարքունիք 8700 55.6 6200 29.0 1000 10.0 1500 16.6 - -
Լոռի 6600 43.2 4600 21,6 500 5.0 1500 16.6 - -
Կոտայք 7000 50.3 4500 21.0 1200 12.0 600 6,7 700 10,6
Շիրակ 6600 37.3 5500 25.7 500 5.0 600 6.6 - -
Սյունիք 6250 39.0 4900 22.9 600 6.0 300 3.3 450 6.8
Վայոց ձոր 1200 7.3 1000 4.7 - - 100 1.1 100 1.5
Տավուշ 3900 29.7 2300 10.7 700 7.0 400 4.4 500 7.6
Ընդամենը 52380 366.9 35000 163.6 6500 65.0 6500 72.0 4380 66.3

 

 

Հավելված N 7
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի

 

2004 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի

 

Մարզի անվանումը Ընդամենը Միջոցառման անվանումը
տա-
րածքը  (հա)
գու-
մարը
(մլն դրամ)
պայքար մկնանման կրծողների դեմ պայքար մորեխների դեմ պայքար կոլորադյան բզեզի դեմ պայքար պտղատու այգիներում
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
տարածքը  (հա) գումարը
(մլն դրամ)
Արագածոտն 6900 49,5 4900 23.0 500 5.0 300 3.3 1200 18.2
Արարատ 2600 29.2 500 2,4 500 5.0 600 6.7 1000 15.1
Արմավիր 3500 35.0 1000 4.7 1000 10.0 600 6.7 900 13.6
Գեղարքունիք 9000 57.2 6500 30.6 1000 10.0 1500 16.6 - -
Լոռի 7200 47.1 5000 23.5 700 7.0 1500 16.6 - -
Կոտայք 7600 55.4 4800 22.6 1400 14.0 600 6,7 800 12.1
Շիրակ 6900 40.4 5500 25.7 800 8.0 600 6.7 - -
Սյունիք 6440 41.5 5000 23.5 500 5.0 300 3.3 640 9.7
Վայոց ձոր 1300 8.8 1000 4.7 - - 100 1.1 200 3.0
Տավուշ 4400 32.8 2800 13.2 600 6.0 400 4.4 600 9.2
Ընդամենը 55840 396.9 37000 173.9 7000 70.0 6500 72.1 5340 80.9