Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.951
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2001 թվականի N 1163
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններում ուսումնաարտադրական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի կազմակերպությունները կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա.

բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպություններում տեղադրված` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի և միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացն անցկացվում է այդ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.

գ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպությունների մրցույթով մասնավորեցման դեպքում դրանց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ և դրանց հետ կնքված մասնավորեցման պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ այն մասին, որ այդ կազմակերպությունների մասնավորեցման պահից սկսած 10 տարվա ընթացքում` դրանցում տեղադրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ու միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացը կազմակերպվում է կողմերի միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` առողջապահության ոլորտի կազմակերպությունները մասնավորեցնելիս պայմանագրերում նախատեսել պարտադիր պայման մասնավորեցման պահից 10 տարվա ընթացքում ուսումնաարտադրական գործընթացների կազմակերպումն ապահովելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում պետական պատվերներ տեղադրելիս նախապատվությունը տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող առողջապահական կազմակերպություններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան