«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2001 թվականի N 1174
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ կետը.
բ) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Սիսիան» օդանավակայանը` իր ամբողջ տարածքով ու գույքով, և այն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` իրավական ակտերում (այդ թվում` «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշռում) կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |