Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.984
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 1180
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու` գործակալությունում համակարգչային ներքին ցանց ստեղծելու և կենտրոնացված գնումների հետ կապված աշխատանքները համակարգչայնացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 02 ենթախմբի «6. ՀՀ գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր» ծրագրով նախատեսված գումարը պակասեցնել 8500.0 հազար դրամով` նույն չափով ավելացնելով 13 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պահպանման համար նախատեսված գումարը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1180 որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 01 ԽՄԲԻ 02 ԵՆԹԱԽՄԲԻ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

Հոդվածի անվանումը Պակասեցում
01 խումբ   02 ենթախումբ
6. ՀՀ գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր
ընդամենը՝ ՀՀ 2001 թ. պետական բյուջեի N 1 հավելված ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելված
4-րդ եռամսյակ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝

8500.0

8500.0

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝
8500.0 8500.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր
այդ թվում՝
8500.0 8500.0
Այլ ծախսեր
այդ թվում՝
8500.0 8500.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 8500.0 8500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1180 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 13 ԽՄԲԻ 01 ԵՆԹԱԽՄԲԻ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը Ավելացում
13 խումբ   01 ենթախումբ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն
ընդամենը՝ ՀՀ 2001 թ. պետական բյուջեի
N 1 հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելված
4-րդ եռամսյակ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝
8500.0 8500.0
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝
1000.0 1000.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր
այդ թվում՝
1000.0 1000.0
Այլ ծախսեր
այդ թվում՝
1000.0 1000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1000.0 1000.0
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝
7500.0 7500.0
Կապիտալ ակտիվների ձերքբերման ծախսեր
այդ թվում՝
7500.0 7500.0
Սարքերի, սարքավորումների ձեռքբերման ծախսեր 5000.0 5000.0
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 2500.0 2500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան