Գլխավոր տեղեկություն
Համար
N 1139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2001 թվականի N 1139
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը մարելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 09 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերը պակասեցնել 4180,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով) և նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով)` այն նպատակաուղղելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության` 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 21-ի N 1139 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ) 
Խումբը Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

2001 թ.

4-րդ եռամսյակ

09 01

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

-4180,0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

14 06

Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում

4180,0

Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան