Գլխավոր տեղեկություն
Համար
N 1108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.928
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1108
քաղ. Երևան

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 9.1-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 05 ենթախմբի «4. Տեղեկատվության, հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 17-ի N 1108 որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

 

NN
ը/կ

Ծրագրի անվանումը

Չափի
միավորը

2001 թ.

ըստ եռամսյակների

I

II

III

IV

ծավալը

գումարը

ծավալը

գումարը

ծավալը

գումարը

ծավալը

գումարը

ծավալը

գումարը

1. Տեղեկատվության պահպանում և արխիվացում լուսանկար 20000 2356.0 1660 195.5 10440 1232.5 3980 467.9 3920 460.1
2. Հեռուստահաղորդումների պահպանում և արխիվացում ժամ 300 4200.0 24.9 348.6 156.6 2192.4 59.7 835.8 58.8 823.2
3. Ռադիոհաղորդումների պահպանում և արխիվացում ժամ 3400 2500.0 282.2 207.5 1774.8 1305.0 676.6 497.5 666.4 490.0
   Ընդամենը     9056.0   751.6   4729.9   1801.2   1773.3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան