Գլխավոր տեղեկություն
Համար
N 973
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.812
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2001 թվականի N 973
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի N 638 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի 34-րդ և 203-րդ կետերում «2001 թ. սեպտեմբեր» և «2001 թ. հոկտեմբեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «2001 թ. նոյեմբեր» և «2001 թ. նոյեմբեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան