Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2002-09.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.16/44(219) Հոդ.1005
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1499-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության ենթակայության «Հայաստանի Հանրապետության պետարխիվների սպասարկման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի գիտատեխնիկական մշակումը, վերականգնումը, վերանորոգումը և միկրոպատճենումը,

բ) ապահովագրական ֆոնդերի ստեղծումն ու պահպանումը:

3. «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվային գործի ու գործավարության բնագավառում ծառայությունների մատուցում,

բ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

4. «Հայաստանի Հանրապետության պետարխիվների սպասարկման ծառայություն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հայաստանի Հանրապետության պետարխիվների սպասարկման ծառայություն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր:

5. «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի ու 13-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալությանը:

6. «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`

ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.

գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ կազմակերպված դասընթացներին մասնակցություն.

ե) լիազորված պետական մարմնի կողմից և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

8. «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի, իսկ սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

9. Մինչև վերակազմակերպումը` «Հայաստանի Հանրապետության պետարխիվների սպասարկման ծառայություն» պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2003, N 291-Ն 09.04.2003, N 1499-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան