«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2001 թվականի N 904
քաղ. Երևան
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության «Նաիրիտ-2» և «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսիի սինթետիկ կաուչուկների միացյալ բաժնետիրական ընկերության կողմից ացետիլենի օգտագործման քլորոպրենային կաուչուկների` տարեկան 30000 տոննա, և մեմբրանային էլեկտրոլիզով հատիկավորված կաուստիկ սոդայի` տարեկան 20000 տոննա արտադրողականությամբ համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` թույլատրել ստեղծվող համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալում ներդնել «Նաիրիտ-1» և «Նաիրիտ-2» (տեխնոլոգիայի հետ միասին) փակ բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցները (այժմ չօգտագործվող և ոչ կոմպլեկտավորված, ներմուծված սարքավորումներ)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ «ՆԱԻՐԻՏ-1» ԵՎ «ՆԱԻՐԻՏ-2» (ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ) ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԺՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՈՉ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ, ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ)
«Նաիրիտ-1»-ից`
սառեցնող թմբուկ (առանց շարժիչի, ռեդուկտորի և դանակների) | 1 հատ |
լվացող փոխարկիչ (առանց շարժիչի և ցանցի) | 1 հատ |
Ճնշող լիսեռներ (առանց շարժիչի և կտորի փաթաթման սարքի) | 1 հատ |
չորանոց (առանց պատյանի և պնդօղակների) | 1 հատ |
հովացնող հոլովակ | 1 հատ |
քուղաձևավորիչ (առանց շարժիչի) | 1 հատ |
հատիկավորիչ (առանց դանակի և տալկով ծածկելու համակարգի) | 1 հատ |
պարուրային փոխարկիչ (առանց շարժիչի) | 1 հատ |
կշռման և փաթեթավորման սարք | 1 հատ |
կարի մեքենա | 1 հատ |
հոլովակային փոխարկիչ | 1 հատ |
լատեքսների մղման պոմպեր | 6 հատ |
«Նաիրիտ-2»-ից`
Պոլտավայի «Էմալմաշ» գործարանի արտադրության, այժմ չօգտագործվող` 16 խոր. մետր ծավալով պոլիմերիզացման տարողությունները` խառնիչով (առանց շարժիչների) | 6 հատ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|