Գլխավոր տեղեկություն
Համար
N 875
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.766
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2001 թվականի N 875
քաղ. Երևան

 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մինչև 2001 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում տարածքային հարկային մարմիններ ներկայացնել տեղեկություններ սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների հողի հարկ վճարողների և հողատարածքների վերաբերյալ (ձևը կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը (հասցեն),
իրավաբանական
անձանց համար`
իրավաբանական
 անձի լրիվ
անվանումը
(գտնվելու վայրը) 

Գյուղատնտեսական նշանակության հողեր

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր

վարելահող
ջրովի

 վարելահող
անջրդի

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

տնա-մերձ

բնակշինա-րարության և սպասարկման
հողեր

այլ ոչ գյուղա-տնտեսական
նշանակության
հողեր

խաղող

կորիզավոր

հնդավոր

հա

կարգ

հա

կարգ

հա

կարգ

հա

կարգ

հա

կարգ

հա

կարգ

հա

կարգ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19 

                                     
                                     
                                     
                                     
                                     

 

Կատարող __________________ ___________________

                          (անունը, ազգանունը)                               (ստորագրությունը)

Կ.Տ.

_____________ 200 թ.