Basic information
Number
N 57
Type
Որոշում
Act type
Base act (01.05.1997-24.03.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.04.21/8
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.04.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.04.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.04.1997
Effective date
01.05.1997
Interrupt date
24.03.1998

040.0057.010497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 ապրիլի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1997 թվականի N 57
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «է» կետով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկը լրացնել «Պարմանի» համազգային ուսանողական բարեգործական հիմնադրամ» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան