«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2001 թվականի N 903
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՏԵղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու կողմից սոցիալապես անապահով առանձին հարկ վճարողների համար հողի հարկի գծով արտոնությունների սահմանման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է համայնքի ավագանու կողմից սոցիալապես անապահով առանձին հարկ վճարողներին (այսուհետև` հարկ վճարողներ) հողի հարկի գծով արտոնություններ (այսուհետև` արտոնություններ) տրամադրվելու կարգը:
2. Համայնքի ավագանին նույն համայնքի վարչական տարածքում հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հողերի համար արտոնություններ կարող է սահմանել արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո տվյալ տարվա կամ նախորդ տարիների հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասով:
3. Արտոնության տրամադրման հարցը համայնքի ավագանու նիստի քննարկմանն է ներկայացվում հարկ վճարողի գրավոր դիմումի կամ համայնքի ղեկավարի, կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ` սույն կարգով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Արտոնությունները տրամադրվում են համայնքի ավագանու որոշմամբ:
5. Համայնքի ավագանու որոշման ընդունման համար անհրաժեշտ է համապատասխան տարածքային հարկային տեսչության կողմից տրամադրված հարկ վճարողի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասին տեղեկանքը (N 1 ձևը կցվում է):
Տարածքային հարկային տեսչությունը նշված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին կամ տեղական ինքնակառավարման մարմնին` նրանց գրավոր դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Համայնքի բյուջեի` հողի հարկի գծով եկամուտների 5 տոկոսի չափով տրամադրվող արտոնությունների գումարը որոշվում է`
ա) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հողի հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկային մարմիններում հարկ վճարողի նախորդ ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.
բ) հողի հարկի գծով հարկային պարտավորությունների (այդ թվում` հարկի և տույժի) վճարման ժամկետի հետաձգման արտոնություն սահմանելու դեպքում` հետաձգված գումարը դիտվում է որպես արտոնության տրամադրման տարվա հողի հարկի գծով բյուջետային եկամուտ:
7. Համայնքի ավագանու որոշման մեկական օրինակը և վերապահված արտոնության մասին տեղեկանքը (N 2 ձևը կցվում է) որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու համայնքն սպասարկող տարածքային հարկային տեսչություն:
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասին
Հարկ վճարողի անունը, ազգանունը _____________________
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ________________
Հարկ վճարողի հաշվառման վայրը ______________________
Հողի գտնվելու վայրը (համայնքը) ______________________
NN |
Տարեթիվը |
Հարկը |
Ապառքը |
Տույժը |
_______տարածքային հարկային |
__________ (անունը, ազգանունը) |
________ (ստորագրությունը) |
_______________
Ծանոթագրություն: Տեղեկանքում հարկային պարտավորություններն արտացոլվում են հարկատուից կամ տեղական ինքնակառավարման մարմնից դիմում ստանալու օրվա դրությամբ:
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման համարը _____________________________
Որոշման ընդունման ամսաթիվը ____________________
Հարկ վճարողի անունը, ազգանունը __________________
Բնակության վայրը ____________________________
ՀՎՀՀ _____________________________________
Սահմանված |
Ժամանակաշրջանը, |
Արտոնության |
Ժամկետային |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
_______համայնքի ղեկավար Կ.Տ. __ __________ 200 թ. |
__________ (անունը, ազգանունը) |
________ (ստորագրությունը) |
___________
Ծանոթագրություն: Ժամկետային արտոնություն տրամադրելու դեպքում 3-րդ սյունակում լրացվում է վճարման ժամկետը հետաձգված հարկային պարտավորության գումարը, իսկ 4-րդ սյունակում` նոր վճարման ժամկետը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|