«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2001 թվականի N 868
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված ադմինիստրատորի լիազորությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ադմինիստրատորի աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 95000 ԱՄՆ-ի դոլարը` Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025128» և «TF 025754» դրամաշնորհների հաշվին` ամսական 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ծախսերի նախահաշվի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքները կազմակերպելու մասին» N 808 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ադմինիստրատորի աշխատանքների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2002, N 1053-Ա | --------- | |
05.06.2002, N 684-Ա | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|