Գլխավոր տեղեկություն
Համար
N 779
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.08.2001-24.10.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.691
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 779

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 988,350.0 հազ. դրամ, այդ թվում`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագիրն իրականացնելու նպատակով` 512,930.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), որից`

448,580.0 հազ. դրամը` նշված ծրագրի ֆինանսավորման նպատակով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2001 թվականին տրամադրվելիք վարկի միջոցների հաշվին,

64,350.0 հազ. դրամը` նշված ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Դատաիրավական բարեփոխումների ծրագիրն իրականացնելու նպատակով` 475,420.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` նշված ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2001 թվականին տրամադրվելիք վարկի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 29-ի N 779 որոշման


Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործարարական դասակարգման

Ծրագրերի և կատարողների
անվանումները

«ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում կատարվող փոփողությունը

ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելված

խումբը

ենթախումբը

9 ամիս

4-րդ եռամսյակ

1 2

3

4 5 6
05  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

357,500.0 357,500.0 -
  05

Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր

357,500.0 357,500.0 -
    այդ թվում`      
           
   

6. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագիր

357,500.0 357,500.0  
    ՀՀ առողջապահության նախարարություն 357,500.0 357,500.0  
           
08   

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ - ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

(772,255.0) (423,320.0) (348,935.0)
           
  04 Ջրամատակարարում և կոյուղու համակարգերի շահագործում (236,500.0) (147,750.0) (88,750.0)
           
    4. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր (236,500.0) (147,750.0) (88,750.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն (236,500.0) (147,750.0) (88,750.0)
           
  05 Այլ ծրագրեր (535,755.0) (275,570.0) (260,185.0)
    այդ թվում`      
           
    2. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագիր (660,000.0) (275,570.0) (384,430.0)
    Երևանի քաղաքապետարան (660,000.0) (275,570.0) (384,430.0)
           
    4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն * 124,245.0 - 124,245.0
    Երևանի քաղաքապետարան 124,245.0 - 124,245.0
           
09  

ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ

(385,000.0) (305,600.0) (79,400.0)
           
   02 Էլեկտրաէներգետիկա  (385,000.0)  (305,600.0) (79,400.0) 
    այդ թվում`      
           
    5. Գերմանիայի կառավարության Վերակառուցման վարկավորման բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող էլեկտրահաղորդման սեկտորի վերակառուցման ծրագիր (385,000.0) (305,600.0) (79,400.0)
    ՀՀ էներգետիկայի նախարարություն (385,000.0) (305,600.0) (79,400.0)
           
10  

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

(188,595.0) (14,350.0) (174,245.0)
   

այդ թվում`

     
  02 Հողերի բարելավման աշխատանքներ (188,595.0) (14,350.0) (174,245.0)
    այդ թվում`      
           
    3. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Պատվարների անվտանգության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն (111,485.0) (14,350.0) (97,135.0)
    ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (111,485.0) (14,350.0) (97,135.0)
           
    4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր (77,110.0) - (77,110.0)
    ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (77,110.0) - (77,110.0)
                   
14   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

988,350.0 385,770.0 602,580.0
   

այդ թվում`

   
  06 Այլ ծրագրեր 988,350.0 385,770.0 602,580.0
    այդ թվում`      
           
    11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 988,350.0 385,770.0 602,580.0
    ՀՀ կառավարություն 988,350.0 385,770.0 602,580.0

    

Ծանոթագրություն: * նշանով նշված ծրագրի գծով փոփոխությունը կատարվում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, իսկ սույն հավելվածում ներկայացված մնացած ծրագրերի գծով` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2001, N 1030 24.10.2001, N 779
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան