«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2001 թվականի N 803
քաղ. Երևան
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված 288.6 մլն դրամ ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի, ինչպես նաև ընկերության 2001 թվականի ընթացքում հաշվարկվելիք ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման ժամկետ սահմանել 2006-2009 թվականները` հավասարաչափ մասերով, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:
Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված 1006.7 մլն դրամ ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի, ինչպես նաև ընկերության 2001 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հաշվարկվելիք ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման ժամկետ սահմանել 2006-2009 թվականները` հավասարաչափ մասերով, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի գծով հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |