«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թվականի N 740
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 876 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրազդանի պտուղ-բանջարեղենի և մանրածախ առևտրի գրասենյակ» պետական ձեռնարկության խանութն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Նորայր Ավագյանին (անձնագիր` AA 0283667, տրված` 1996 թվականի փետրվարի 16-ին, 049 բաժնի կողմից, բնակության վայր` քաղ. Հրազդան, Չարենցի փող., տուն 9)` 314719 դրամ արժեքով:
2. «Չարենցավանի ԲԿՍ» պետական ձեռնարկության կենցաղի տունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մարինա Փասխալյանին (անձնագիր` AB 0622103, տրված` 1997 թվականի հունիսի 2-ին, 062 բաժնի կողմից, բնակության վայրը` քաղ. Չարենցավան, «Հայավտո» հանրակացարանի «Վ» մասնաշենք, բն. 12)` 851223 դրամ արժեքով:
3. «Չարենցավանի ԲԿՍ» պետական ձեռնարկության կենցաղի տան պահպանման և սպասարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասը, նախօրոք հայտնի գնորդ Մ. Փասխալյանի համաձայնությամբ, կարող է ուղղակի վաճառքի ձևով օտարվել նրան` տվյալ հողամասի կադաստրային գնով կամ տրվել վարձակալությամբ` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
4. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Աճուրդով մասնավորեցվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 876 որոշմամբ հաստատված հոլանդական աճուրդով մասնավորեցվող «փոքր» օբյեկտների ցանկի «Կոտայքի մարզ» բաժնի 8-րդ և 21-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |