Գլխավոր տեղեկություն
Համար
N 416
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.323
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2002 թվականի N 416
քաղ. Երևան

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 108 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 6-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 108 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

2. «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր ստեղծելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական պատվեր տեղադրելու համար հատկացնել 13814,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 3 հավելվածի:

6. «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 6-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 108 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարմանն աջակցող աշխատանքների իրականացումը»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 416 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Պետական գույքի գույքագրման, հաշվառման եվ գնահատման գործակալություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև` պետական կազմակերպություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 6-ի N 108 որոշման համաձայն:

2. Պետական կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:

3. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

4. Պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Պետական կազմակերպության բոլոր աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

6. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իր իրավասության սահմաններում իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու կրել պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Պետական կազմակերպությունը կարող է ունենալ պետական կազմակերպության տարածքային մասնաճյուղեր:

8. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք: Պետական կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Պետական կազմակերպության լրիվ անվանումը և գտնվելու վայրն է՝

հայերեն՝ «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Զաքիյան 10

ռուսերեն՝ Государственная некоммерческая организация "Агентство по инвентаризации, учету и оценке государственного имущества"

Республика Армения, г. Ереван. Закиян 10

անգլերեն՝ State non-commercial organization ,,Agency on inventory, valuation and record keeping of the state property,,

Republic of Armenia, Yerevan, Zakiyan 10

 

II. Պետական կազմակերպության գործունեության առարկան

 

10. Պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան է՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի արդյունավետ կառավարման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջպետական ծրագրերի իրականացման և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ համապարփակ տեղեկատվության, խորհրդատվության և վերլուծությունների տրամադրումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ եկամուտների, այդ թվում՝ ոչ հարկային եկամուտների համալրմանը նպաստելը.

գ) պետական գույքի օտարման և մասնավորեցման (վաճառքի) կազմակերպմանն ու իրականացմանը նպաստելը:

 

III. Պետական կազմակերպության գործունեության նպատակները

 

11. Պետական կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման աշխատանքների կազմակերպումը և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի հաշվառումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման ռեեստրի վարմանն աջակցող աշխատանքների իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի (այդ թվում՝ մասնավորեցվող, օտարվող, վարձակալության տրամադրվող և այլ նպատակներով) արժեքի (գնահատում և վերագնահատում) որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից սահմանված կարգով, ձևերով ու դասակարգմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ապահովումը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումն սպառողներին և պետական սեփականություն հանդիսացող գույքին առնչվող խորհրդատվությունը.

զ) պետական գույքի գույքագրման, հաշվառման և արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) նորմատիվ ակտերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.

է) սահմանված կարգով պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն հաշվետվություններ ներկայացնելը.

ը) պետական գույքի մասնավորեցման և օտարման իրականացման (վաճառքի) գործընթացին աջակցությունը:

12. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակներն են՝

ա) գույքի գույքագրումը.

բ) գույքի արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում).

գ) տեղեկատվության տրամադրումը և խորհրդատվությունը:

 

IV. Պետական կազմակերպության աշխատանքների կազմակերպումը

 

Հիմնադրի լիազորությունները

 

13. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) պետական կազմակերպության կանոնադրությունը հաստատելը և դրանում փոփոխություններ կատարելը.

ե) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

զ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

 

Լիազորված պետական մարմնի լիազորությունները

 

15. Պետական կազմակերպության ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության ապահովման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև՝ լիազորված պետական մարմին) և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման համար:

16. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են՝

ա) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

բ) պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

գ) պետական կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) պետական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

ե) պետական կազմակերպության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննելը.

է) պետական կազմակերպությանն ամրագրված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնությունը.

 ժ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշումներով այլ գործառույթների իրականացումը:

 

Պետական կազմակերպության սեփականության ձևավորման ու տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

17. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 6-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 108 որոշման համաձայն: Պետական կազմակերպության սեփականությունը հետագայում կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

18. Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

19. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

20. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը:

21. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

 

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

22. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

23. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության՝ լիազորված պետական մարմնի որոշումներին համապատասխան: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են:

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

24. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գուքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

25. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

Պետական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները և ծախսերը

 

26. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այդ թվում՝ պետական պատվերից, ինչպես նաև այլ ձևով հատկացված միջոցներից.

բ) միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի միջոցներից.

գ) հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

դ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

ե) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Սույն կանոնադրության 12-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը և կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Պետական կազմակերպության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով՝ հետևյալ ուղղություններով՝

ա) պետական կազմակերպության ընթացիկ ծախսեր,

բ) պետական կազմակերպության կապիտալ ծախսեր:

Պետական կազմակերպության տարեկան ծախսերը և եկամուտները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով: Պետական կազմակերպության եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ բացասական տարբերության դեպքում այն ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը

 

27. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) պետական գույքի վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ դարձնելու միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) պետական գույքի կառավարմանը վերաբերող գրականության ձեռքբերում, հասարակությանը պետական գույքին վերաբերող տեղեկություններին մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում՝ պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ միջոցներով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված մարմնի կողմից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

 

V. Պետական կազմակերպության գործադիր մարմինը

 

28. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ պետական կազմակերպության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:

Պետական կազմակերպության տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

29. Պետական կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

30. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

31. Պետական կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Պետական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

32. Պետական կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

33. Պետական կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

VI. Պետական կազմակերպության տնօրենի լիազորությունները

 

34. Պետական կազմակերպության տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները.

թ) պաշտոնի է նշանակում պետական կազմակերպության մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորություններ.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

Պետական կազմակերպության լուծարման և լուծարման դեպքում դրա գույքի օգտագործման կարգը

 

35. Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Պետական կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

36. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VII. Պետական կազմակերպության կառավարման մարմինների անդամների եվ այլ պաշտոնատար անձանց պարտականությունները

 

37. Պետական կազմակերպության լիազորված պետական մարմնի ղեկավարը, պետական կազմակերպության տնօրենը, նրա տեղակալները պետական կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող պետական կազմակերպության:


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 416 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները (ըստ գործառական դասակարգման)

 

Գումարը (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում

խումբ

ենթախումբ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

1

2

3

4

5

6

01

07

01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում

-2016,8

-3856,7

-6463,6

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն

-2016,8

-3856,7

-6463,6

01

07

05. Տարածքային բաժանմունքների պահպանում

-1107,0

-3734,1

-7350,4

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն

-1107,0

-3734,1

-7350,4

14

06

08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3123,8

7590,8

13814,0

ՀՀ կառավարություն*

3123,8

7590,8

13814,0

 

_______________________

* Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 416 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները (ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների)

 

Գումարը (հազ. դրամ)

Հոդվածի անվանումը

Պակասեցում

01 խումբ 07 ենթախումբ

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում

Տարածքային բաժանմունքների պահպանում

այդ թվում՝ ըստ կատարողների

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն

 

1-ին
կիսամ-
յակ

9
ամիս

տարի

1-ին
կիսամ-
յակ

9
ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

2016,8

3856,7

6463,6

1107,0

3734,1

7350,4

այդ թվում՝

 

 

 

 

 

 

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

2016,8

3856,7

6463,6

1107,0

3734,1

7350,4

այդ թվում՝

 

 

 

 

 

 

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ

1458,8

2709,2

4168,0

638,0

2520,2

5029,7

Ընթացիկ տրանսֆերտներ

290,6

650,1

1000,0

234,2

727,9

1386,1

այդ թվում՝

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

290,6

650,1

1000,0

234,2

727,9

1386,1

 որից՝

 

 

 

 

 

 

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

290,6

650,1

1000,0

234,2

727,9

1386,1

Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր

267,4

497,4

1295,6

234,8

486,0

934,6

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

Ապրանքների ձեռքբերում

42,0

78,9

511,0

53,1

90,7

187,8

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

42,0

78,9

511,0

53,1

90,7

187,8

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

- գրասենյակային ապրանքներ
և նյութեր

42,0

78,9

511,0

53,1

90,7

187,8

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

7,5

13,9

162,1

29,1

62,7

149,6

Կապի ծառայությունների վճարներ

83,7

155,4

239,1

0,0

31,3

62,5

Կոմունալ ծառայությունների վճարներ

134,2

249,2

383,4

152,6

301,3

534,7

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

123,5

229,3

352,8

139,2

278,4

487,2

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

1,2

2,1

3,3

1,4

2,4

5,0

Այլ կոմունալ ծախսեր

9,5

17,8

27,3

12,0

20,5

42,5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 416 որոշման

 

Հ Ա Տ Կ Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից

 

Գումարը (հազ. դրամ)

Ծրագրի անվանումը

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման բնագավառում պետական պատվերի տեղադրում*

3123,8

7590,8

13814,0

 

_______________________

* Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան