Գլխավոր տեղեկություն
Համար
N 582
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.08.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.526
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2001 թվականի N 582

քաղ. Երևան

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՑԻՈՆԱՐ ՈՒ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մանկական խնամատարական կազմակերպություններում խնամվող երեխաների, ստացիոնար ու տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման աշխատանքները կանոնակարգելու և սոցիալական սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

մանկական խնամատարական կազմակերպություններ և միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ընդունելության կարգերի վերաբերյալ.

մանկական խնամատարական կազմակերպություններում խնամվող և դաստիարակվող երեխաների հաշվառման կարգի, ինչպես նաև ստացիոնար ու տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ու հաշմանդամների հաշվառման կարգի վերաբերյալ.

բ) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 1-ը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հաստատել մանկական խնամատարական կազմակերպություններում խնամվող երեխաների և ստացիոնար ու տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման համար անհրաժեշտ պետական նվազագույն չափորոշիչները.

գ) մանկական խնամատարական կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների խնամքի ու դաստիարակության գործում իրականացնել մեթոդական և գործնական օգնություն.

դ) միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման գործում իրականացնել մեթոդական և գործնական օգնություն:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված պետական նվազագույն չափորոշիչների հաստատումից հետո`

ա) մանկական խնամատարական և միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման բոլոր կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական ձևից) իրենց գործունեությունը պետք է իրականացնեն մանկական խնամատարական կազմակերպություններում խնամվող երեխաների և ստացիոնար ու տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման համար անհրաժեշտ պետական նվազագույն չափորոշիչներին համապատասխան.

բ) պետական նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ամենամյա պետական նպատակային ծրագրերի սահմաններում իրականացնել Հայաստանի Հանրապետության մանկական խնամատարական և միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման բոլոր կազմակերպություններում (անկախ գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից) խնամվողների բժշկական սպասարկման գործում մասնագիտական խորհրդատվությունների և մեթոդական օգնության կազմակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան