Գլխավոր տեղեկություն
Համար
N 1379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից հատկացնել 2 100 000.0 հազ. դրամ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 1 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազար դրամներով)

ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները Գումարը (դրական նշանով ներկայացված են պակասեցվող գումարները)
  ինն ամիս տարի
Ա 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ 500,000.0 -
այդ թվում՝    
Բ. Արտաքին աղբյուրներ 500,000.0 -
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ 500,000.0 -
այդ թվում՝    
բ) վարկերի մարում 500,000.0 -

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազար դրամներով)

Խմբի N Ենթա-
խմբի N
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Գումարը (դրական նշանով ներկայացված են ավելացվող գումարները)
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 500,000.0 -
02   ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 300,000.0 -
    այդ թվում՝    
  01 Ռազմական կարիքներ 300,000.0 -
    այդ թվում՝    
    01. Ռազմական կարիքների բավարարում 300,000.0 -
    ՀՀ պաշտպանության նախարարություն 300,000.0 -
05   ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 200,000.0 -
    այդ թվում՝    
  02 Հիվանդանոցային բուժօգնություն 200,000.0 -
    այդ թվում՝    
    01. Հիվանդանոցային բուժօգնություն 200,000.0 -
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 200,000.0 -

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան