Գլխավոր տեղեկություն
Համար
N 440
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.05.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.429
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 մայիսի 2001 թ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2001 թվականի N 440

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ, 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների համակարգերն անխափան շահագործելու ու զարգացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու և ֆինանսատնտեսական գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրին և «Հայջրմուղկոյուղի» ու «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հոսքերի հաշվարկներին (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության բոլոր տեսակի ջրերի` մակերեսային, ստորերկրյա և հանքային (բացի Երևան քաղաքը սնող ջրաղբյուրներից) ջրամատակարարման և առևտրային օգտագործման ոլորտում պետական կառավարման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից ջրի ազգային ծրագրի, ջրային պաշարների կառավարման հաստատված պլանների և քվոտաների հիման վրա.

բ) խմելու, ոռոգման և մյուս նպատակներով օգտագործվող բոլոր ջրերը ենթակա են պետության կողմից սահմանված կարգով հաշվառման, և դրանց օգտագործման համար սահմանվում են սակագներ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի արժեքը վճարելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ամենամյա սուբսիդիայի կառավարման իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` էլեկտրաէներգիայի ծախսին համապատասխան ամենամսյա վճարումներ իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`

ա) «Ջրառ», «Ջրամբար» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության` նրան «Ջրառ» և «Ջրամբար» փակ բաժնետիրական ընկերությունների միացման ձևով.

բ) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կազմում օրենքով սահմանված կարգով ստեղծել առանձին մասնաճյուղ և նրա շահագործմանը հանձնել մելիորատիվ նշանակություն ունեցող բոլոր ջրամբարները, համապատասխան պոմպակայանները և բնական (մակերևութային) ջրաղբյուրներից ու կոլեկտորադրենաժային ցանցերից ջրառ իրականացնող գլխամասային ջրառի կառուցվածքներն ու ջրաչափական կետերը.

գ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծել առանձին «Ջրառ» մասնաճյուղ, նրա շահագործմանը հանձնել բնակավայրերի ջրամատակարարման ջրընդունիչ կառուցվածքները (կապտաժներ, խորքային հորեր, մակերևութային աղբյուրների ջրընդունիչներ)` դրանց սանիտարական պահպանման գոտու տարածքների և դրանցում գտնվող պոմպակայանների, քլորակայանների և չափիչ-հաշվառող սարքերի հետ միասին.

դ) 2002 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից առանձնացնել ջրավազանային շահագործող-իրացնող տարածքային կազմակերպությունների գույքը, պահպանելով տեխնոլոգիական-տնտեսական միավորի ամբողջականությունը, և այդ գույքի ներդրմամբ ստեղծել փակ բաժնետիրական ընկերություններ:

4. Խմելու և ոռոգման ջրերի համակարգերի ընկերությունների առանձին մասնաճյուղերի և տեղամասերի վարչական ապարատների պահպանման ծախսերի տնտեսման, առանձին տարածքների` խմելու և ոռոգման ջրով սպասարկումը մեկ միասնական կառույցով իրականացնելու նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին ըստ նպատակահարմարության վերամիավորել նշված մասնաճյուղերը և տեղամասերը:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին մինչև համատիրությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների լիարժեք ձևավորումը ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերություններին անհատույց օգտագործման հանձնել համայնքների հաշվեկշիռներում գտնվող` խմելու և ոռոգման նպատակով օգտագործվող ջրաղբյուրները և ջրաբաշխիչ ցանցերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` համակարգի ջրային տնտեսության ընկերությունների ֆինանսական կենսունակության վերականգնմանը զուգընթաց աշխատանքներ իրականացնելու ու 2002 թվականից սկսել խմելու և ոռոգման ջրերի համակարգերի գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, մինչև 2002 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համատիրությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կայացման, գյուղական համայնքներում սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման համալիր ծրագիրը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ավարտել Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների հաշվառման և ոռոգման համակարգերի գույքագրման աշխատանքները:

Գույքագրման ընթացքում որոշել առանձին համայնքների հողակտորներում ոռոգման ջրի գերնորմատիվային ծախսի չափը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների հաշվառման և ոռոգման համակարգերի գույքագրման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել չոռոգվող ոռոգելի հողատարածքների հետագա ոռոգումն ապահովող միջոցառումների ծրագիր` դրանում հաշվի առնելով նաև սահմանամերձ հողատարածքների ականազերծումը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) հաշվի առնելով ոռոգելի հողատարածքների և ոռոգման համակարգերի գույքագրման արդյունքները` յուրաքանչյուր տարի համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ոռոգման համակարգի 2001-2005 թվականների ֆինանսական առողջացման ծրագրում.

բ) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների կողմից մատակարարված խմելու և ոռոգման ջրերի դիմաց առաջացած դեբիտորական, կրեդիտորական պարտքերի գույքագրման կարգի, դրա կատարողների, նշված աշխատանքների ֆինանսավորման, ինչպես նաև դրանց արդյունքներով պարտքերի մարման իրատեսական ժամանակացույցերի վերաբերյալ.

գ) ոռոգման համակարգերի պոմպակայաններում սպառված էլեկտրաէներգիայի պարտքերի վճարման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117, 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 741 և 1999 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու մասին» N 185 որոշումների համաձայն, 1998 թվականի մայիսի 30-ի 04/CB-98, 1998 թվականի օգոստոսի 28-ի N 06/CP-98 և 1999 թվականի մարտի 5-ի N 4-1/CB-99 վարկային պայմանագրերով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված 11660.2 մլն դրամ բյուջետային վարկերի մարումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում` միաժամանակ նույն չափով ֆինանսավորում նախատեսելով նշված ընկերության կանոնադրական կապիտալում` պետության բաժնեմասի ավելացման համար.

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բոլոր ջուր սպառողների պահանջները բավարարելու նպատակով «Սևան-Հրազդան կասկադ» և «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերությունների համապատասխան կառույցների օգտագործման վերաբերյալ.

ե) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1994-1996 թվականներին սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման համար այլ կազմակերպություններից վերցված 195.8 մլն դրամ փոխառու պարտքերի վճարումը հետաձգելու շուրջ բանակցություններ վարել համապատասխան պարտատեր կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

զ) յուրաքանչյուր տարի անհրաժեշտ փոփոխություններ կատարել «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների 2001 թվականի և հետագա տարիների ֆինանսական հոսքերի հաշվարկներում` ելնելով նշված ընկերությունների համակարգում նախատեսված պետական ներդրումային ծրագրերի փոփոխություններից, մատակարարվող ջրի կորուստների և ջրի վարձավճարների հավաքագրման մակարդակից, խմելու և ոռոգման ջրերի համակարգերի շահագործման ծախսերից, բաժանորդներին տրվող սուբսիդիաներից և այլ գործոններից.

է) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը 1996-1999 թվականներին տրամադրված 3174.6 մլն դրամ բյուջետային վարկերի մարումը 2006 թվականից հետո իրականացնելու վերաբերյալ.

ը) մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն խմելու և ոռոգման ջրերի մատակարարման ու ջրահեռացման համակարգերում (այդ թվում` նաև Երևան քաղաքում) առկա ջրի կորուստների հաշվառման ցուցանիշների և դրանց հաստատման կարգի ու այն իրականացնող մարմնի վերաբերյալ.

թ) եռամսյա ժամկետում, մինչև խմելու և ոռոգման ջրերի լիարժեք հաշվառման տեխնիկական համակարգի կայացումը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Երևանի քաղաքապետի հետ համատեղ մշակել ու հաստատել մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի հասույթի հաշվարկման ժամանակավոր կարգը (այդ թվում` նաև Երևան քաղաքի համար).

ժ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եզրակացություն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից խմելու և ոռոգման ջրերի համակարգերի թերֆինանսավորված գումարները Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսելու հնարավորության մասին` խմելու և ոռոգման ջրերի կանոնակարգված անավարտ կապիտալ շինարարության (Մեղրու տարածաշրջանում ոռոգման ինքնահոս ջրատարների, Վայոց ձորի մարզի Գյադիկվանքի խմելու և Խաչիկի գյուղական համայնքի ինքնահոս ջրագծերի, Արարատի մարզի Մասիսի խմելու ջրատարի և այլն) և հիմնանորոգման ծախսերի մասով.

ժա) մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը մշակել և սահմանված կարգով հաստատել ջրային տնտեսության համակարգերի շահագործման տեխնիկական կանոնակարգը.

ժբ) Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի պահպանման, ափամերձ հողատարածքներն ու ափապաշտպան կառուցվածքները ողողումից պաշտպանելու և Արփա-Սևան թունելի անվտանգ շահագործման ու պահպանման միջոցառումները համարել Հայաստանի Հանրապետության պետական նշանակության պարտադիր ծրագրեր.

ժգ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման կարգը և առաջարկություն այդ միջոցների գույքագրման, վերագնահատման և նշված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ.

ժդ) մինչև 2001 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 7 անավարտ ջրամբարի շինարարությունը շարունակելու նպատակահարմարության տեխնիկատնտեսական հիմնավորման, ինչպես նաև ոռոգելի հողատարածքների և ոռոգման համակարգերի գույքագրման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերություններին 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված տույժերից ազատելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների կողմից մատակարարված խմելու և ոռոգման ջրերի դիմաց առաջացած պարտքերի գույքագրման արդյունքում անհուսալի արձանագրված և հաշվեկշիռներից դուրսգրման ենթակա դեբիտորական պարտքերի հետևանքով առաջանալիք հարկային պարտավորություններից ազատելու վերաբերյալ.

գ) «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների հարկային ապառքները 2006 թվականի հունվարի 1-ից հետո մարելու վերաբերյալ.

դ) խմելու և ոռոգման ջրերի համար սահմանված սակագներով հաշվարկված հաշվարկային հասույթի և կանխատեսվող ֆինանսական հոսքերի տարբերությունն ավելացված արժեքի հարկի ու շահութահարկի հարկվող շրջանառությունում չներառելու վերաբերյալ և, դրա հետ կապված, 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածների կիրառման ժամկետները` խմելու և ոռոգման ջրերի ու ջրահեռացման մասով, մինչև 2006 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 2001 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պետական հիմնարկների կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի չափով` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով ունեցած ապառքների մարման վերաբերյալ.

բ) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վերցված 2500 հազ. ԱՄՆ-ի դոլար վարկի դիմաց մուրհակներով մարված գումարը վերաձևակերպել որպես բյուջետային վարկ` մարումը նախատեսելով 2006 թվականից` 5 տարվա ընթացքում` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով.

գ) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել պետական հիմնարկների կողմից ջրամատակարարման և ջրահեռացման տարեկան ծախսի սահմանաքանակները` հաշվի առնելով վերադաս պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի հետ նախապես համաձայնեցված հայտերը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքը 2006 թվականից մարելու և պարտքերի դիմաց հաշվարկված ու չվճարված տույժերից ու տուգանքներից ազատելու վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ստուգումների արդյունքում հայտնաբերված «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 201.6 մլն դրամով ավելի պարտք ցույց տալու հարցը և սահմանված կարգով լուծել խնդիրը.

բ) «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ճշգրտված պարտքերի մարումը նախատեսել` սկսած 2006 թվականից:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարիներին գնված ջրի դիմաց առաջացած պարտքի շուրջ բանակցությունների վարումը` ընկերություններին առաջարկելով նշված պարտքերի մարումը նախատեսել 2006 թվականից մինչև 2009 թվականը.

բ) բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն, սկսած 2001 թվականի հուլիսի 1-ից, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվող ջրի համար ստացման կետում մեծածախ սակագին սահմանելու վերաբերյալ:

Սահմանված մեծածախ սակագնով վերահաշվարկել նախորդ 3 տարում մատակարարված ջրի դիմաց առաջացած պարտքերը.

մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտքերի վերահաշվարկման հետևանքով առաջացած հարկային պարտավորություններից ազատելու վերաբերյալ.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արգելել ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպություններին բյուջետային հիմնարկների 2001 թվականի և հետագա տարիներին յուրաքանչյուր տարվա ջրամատակարարման սահմանաքանակներն սպառվելու դեպքում դրանց ջրամատակարարման շարունակումը.

դ) բյուջետային հիմնարկներին ջրի սպառման տարեկան սահմանաքանակներից ավելի ջրամատակարարումը թույլատրել ֆինանսավորման այլ աղբյուրների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ֆինանսավորման համապատասխան աղբյուրների ապահովմամբ:

16. Սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ծրագրերի և միջոցառումների մշակման և ներդրման համար պահանջվող ֆինանսավորման բացակայության դեպքում թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, այդ աշխատանքներում ներգրավել այնպիսի ընկերություններ, որոնք նշված աշխատանքները կկատարեն սեփական միջոցների հաշվին` վերջիններիս հետագա վճարումների իրական երաշխիքներ տալու պայմանով:

17. 2001 թվականի ֆինանսական հոսքերի հաշվարկով առաջացած ֆինանսական ճեղքվածքի մասնակի փակման նպատակով թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանի օղակաձև կոյուղու կոլեկտորի շինարարության համար նախատեսված խողովակների սահմանված կարգով օտարումը:

18. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը մշակել և հաստատել մատակարարվող խմելու ջրի և հեռացվող (շրջանառության մեջ վերադարձվող) կոյուղաջրերի որակի ապահովման ժամանակավոր կարգը:

19. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ ջրամատակարարման և ոռոգման համակարգերի, գետերի, ջրամբարների ու ջրատնտեսական այլ կառուցվածքների շահագործման և պահպանման գոտիների մասին:

20. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մշակել և գործողության մեջ դնել նոր շինարարական նորմեր ու կանոններ, որոնցում նախատեսել ջրի, ջրամատակարարման, բնական գազի և էլեկտրաէներգիայի հաշվառման ժամանակակից համակարգի և չափիչ-հաշվառող սարքերի ներդրումը` սկսած 2002 թվականի հուլիսի 1-ից:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրամատակարարման և ոռոգման համակարգերի համար ջրային ռեսուրսավճարների նվազագույն չափ (բացի Սևանա լճից ջրի բացթողումներից) սահմանելու վերաբերյալ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` համակարգի ջրային տնտեսության ընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով թույլատրել նշված ընկերություններին`

ա) զբաղվել ձկնաբուծությամբ` իրենց պատկանող ջրամբարներում.

բ) հիդրոտեխնիկական կառույցների վրա մասնավոր ներդրումներով կառուցել և շահագործել ՀԷԿ-եր:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2002-2004 թվականների ընթացքում ոռոգելի հողերի կադաստրի վերանայման (ճշգրտման) վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների վերանայման վերաբերյալ.

ոռոգման նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ.

բ) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել գյուղատնտեսական արտադրանքը մթերելու, պահպանելու, փոխադրելու և իրացնելու, ինչպես նաև խորհրդատվական ու ապահովագրական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 741, 1999 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում կառուցվածքային բարեփոխումների իրականացման միջոցառումների մասին» N 33, փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում ոռոգման ջրի վարձավճարի հավաքագրման վիճակը բարելավելու մասին» N 64, մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149, մարտի 30-ի «Արփա-Սևան թունելի անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 189, ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261, հունիսի 10-ի «Տնտեսական ենթակառույցների ֆինանսական փոխհարաբերությունների մասին» N 416, 2000 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 16-ի N 154 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի 1999-2000 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու մասին» N 35, մարտի 13-ի «Այգեգործների հայկական հանրապետական կամավոր ընկերության պոմպակայանները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը հանձնելու մասին» N 108, հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի N 35 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 302, հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները հաստատելու մասին» N 418 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին:

26. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117, 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117 որոշումն իրագործելու մասին» N 201, 1999 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 154, մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու մասին» N 185, 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի N 35 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 88 որոշումները:

27. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության եվ կառավարման բարելավման, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի եվ դրանց իրականացման միջոցառումների

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ծրագիրը հիմնված է ՀՀ կառավարության 2001 թ փետրվարի 9-ի N 92 որոշմամբ հավանություն ստացած ՀՀ ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգի դրույթների վրա և նախանշում է այն համալիր միջոցառումներն ու դրանց իրականացման ժամկետները, որոնք վերաբերում են ջրօգտագործման ոլորտին` ոռոգման և խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման համակարգերին (բացառությամբ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի):

Ծրագրում նախատեսված միջոցառումները, որպես կանոն փոխկապակցված են ձևավորվող «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-երի 2001-2005 թթ ֆինանսական հոսքերի հաշվարկների հետ, թեև առանձին միջոցառումներ նախատեսվում են իրականացնել ավելի երկարատև ժամանակահատվածում կամ նրանց ազդեցությունը կգնահատվի լրացուցիչ և կարտացոլվի հաշվարկներում` հետագա փուլերում:

Ծրագիրը հաշվի է առնում նաև թվարկված ոլորտներում իրականացվող և նոր նախատեսվող ներդրումային ծրագրերի հանգամանքը:

Մասնավորապես, Համաշխարհային բանկի միջազգային զարգացման գործակալության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Գերմանիայի KFW-ի, Եվրոմիության և մյուս դոնորների հետ ներդրումային ծրագրերին առնչվող խնդիրները հիմնականում ներկայացված են «Ներդրումային ծրագրերով իրականացվող միջոցառումներ» բաժնում:

Կարևոր դեր է հատկացված ծրագրի խորհրդատվության և մոնիտորինգի հարցերին:

Անցած տասնամյակում տնտեսության տարբեր ճյուղերի ծրագրեր հաջողությամբ չեն իրագործվել կամ չափազանց դանդաղ են ընթացել հատկապես դրանց իրագործման բավարար խորհրդատվական սպասարկում, ինչպես նաև մոնիտորինգի համակարգ չունենալու պատճառով: Հիշյալ խնդիրների վերաբերյալ լուծումների ուղիներն արտացոլված են «Ծրագրի խորհրդատվական ապահովումը և մոնիտորինգը» բաժնում:

Նախորդ տարիներին «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-երի գործունեությունն իրականացվել է առանց լիարժեք առևտրային սկզբունքների` ինչպես սպառողների, այնպես էլ մատակարարների (այդ թվում` էլեկտրաէներգիայի և ջրի պաշարների), պետության և աշխատողների հետ հարաբերություններում:

Մինչև օրս ջրային տնտեսության ոլորտում վարվող պետական քաղաքականություն, պետական կարգավորում և տնտեսական գործունեություն իրականացնող մարմինները չեն տարանջատվել: Ինչ վերաբերում է ջրավազանի շրջանակներում որոշումների կայացման գործում ջրօգտագործողների միությունների կամ դրանց ավազանային ընկերությունների կամ միավորումների մասնակցությանը, որը նոր երևույթ է միջազգային պրակտիկայում, բնականաբար Հայաստանում տեղ չի գտել:

Հարկ է նշել, որ ջրային տնտեսության համակարգի ներկա տեխնիկական և ֆինանսական վիճակից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել գնահատել առաջիկա 10 տարվա ընթացքում անհրաժեշտ ներդրումների ծավալը: Նախնական գնահատականների համաձայն, համակարգում առաջիկա 5 տարվա ընթացքում գոյություն ունեցող համակարգերի պահպանման համար առաջնահերթ պահանջվող ներդրումների ծավալները կազմելու են մոտ 200 մլն դոլար:

Մատուցված ծառայությունների ցածր մակարդակը, տրված ջրի դիմաց վճարների հաշվառման ու գանձման անբավարար վիճակը, ջրի կորուստների բարձր տոկոսը, ինքնահոս ջրամատակարարման հնարավորությունների անբավարար օգտագործումը հանգեցրել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական և ֆինանսական ճգնաժամային վիճակի:

Միայն «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ընկերություններում 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կուտակվել են աշխատավարձի, սոցիալական վճարների, էլեկտրաէներգիայի և այլ մատակարարների գծով շուրջ 27 մլրդ դրամ պարտքեր, որից ՀՀ պետական բյուջեի հանդեպ` 15 մլրդ դրամ` գերազանցելով այդ ընկերությունների 2001 թ տարեկան հաշվարկային հասույթները և ծրագրավորված մուտքերը համապատասխանաբար` 3.4 և 7.3 անգամ:

Համակարգն այդ իրավիճակից դուրս բերելու նպատակով օրախնդիր է դարձել ջրային տնտեսության ընկերությունների ֆինանսական առողջացմանը, համակարգի անխափան շահագործմանն ու զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի ընդունումն ու հետևողական իրականացումը:

 

Ծրագրի նպատակը

(համառոտ բնութագիրը)

 

2001-2005 թթ ընթացքում ծրագրի հիմնական նպատակներն են`

1) «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-երի գործունեությունն ամբողջովին փոխադրել առևտրային սկզբունքների վրա` ինչպես սպառողների, այնպես էլ մատակարարների (այդ թվում` էլեկտրաէներգիայի և ջրի պաշարների), պետության և աշխատողների հետ հարաբերություններում.

2) մշակել և իրագործել ջրօգտագործողների միությունների (ՋՕՄ) զարգացման միջին ժամկետ կազմակերպական-ներդրումային ծրագիր, ջրային տնտեսության ընկերությունների (ՋՏԸ) կառավարումը հանձնել մասնավոր անձանց, իսկ ջրավազանային կտրվածքով որոշումների կայացմանը մասնակից դարձնել շահագրգիռ բոլոր կողմերին.

3) ֆինանսապես վերականգնել ՋՏԸ-երը և հասնել ընթացիկ շահագործման բոլոր ծախսերի ֆինանսավորման սեփական հասույթի հաշվին` հետևողականորեն և աստիճանաբար վերացնելով բյուջետային սուբսիդավորումը.

4) շարունակել կապիտալ ներդրումների իրականացումը, գլխավորապես, արտոնյալ երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին` ապահովելով համակարգերի անխափան և անվտանգ շահագործումը և պահպանելով բնապահպանական ու սանիտարահիգիենիկ պահանջները.

5) մշակել և սկսել ջրային պաշարների օգտագործման և պահպանման խնայողության համապետական ծրագրի իրագործումը:

Արդյունքում, սույն ծրագրի ամբողջական նպատակն է բարելավել համակարգի անվտանգությունը, բնապահպանական և տեխնիկական վիճակը, առողջացնել ֆինանսապես, համակարգը դարձնել կառավարելի, ինքնավերարտադրվող և գրավիչ ներդրողների և օպերատորների համար:

Սույն ծրագրի գաղափարախոսական սկզբունքը ջրային տնտեսության ոլորտում գործող երեք կողմերի` պետական քաղաքականություն, պետական կարգավորում և տնտեսական գործունեություն իրականացնող մարմինների միմյանցից անկախության ապահովումն է, իսկ ջրավազանի շրջանակներում որոշումների կայացման գործում` մասնակցության սկզբունքի պահպանումը ՋՕՄ-երի, դրանց ավազանային ընկերությունների կամ միավորումների միջոցով:

Ծրագրի իրագործման շարժիչ ուժը դիտարկվում է ՋՏԸ-երի կառավարման մեջ մասնավոր հատվածի ներգրավումը` «գույքի հավատարմագրային կառավարման», համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ), կոնցեսիայի և համանման այլ համակարգերի միջոցով:

Նշված նպատակների իրագործումը ենթադրում է ապահովել համալիր միջոցառումներ հետևյալ հիմնական ուղղություններով.

- իրավական-նորմատիվային դաշտի բարելավում (մասնավորապես` ՀՀ ջրային օրենսգրքի լրամշակում, ջրամատակարարման և ջրահեռացման կանոնների լրամշակում, կոնցեսիաների մասին օրենքի ընդունում, համատիրությունների մասին օրենքի լրամշակում, ջրօգտագործողների մասին օրենքի ընդունում, ծրագրի իրականացման ընթացքում խմելու ջրի որակի և կոյուղու արտանետումների և դրանց հաշվառման ժամանակավոր ստանդարտների մշակում և այլն)` 2001-2003 թթ,

- ՋՏԸ-երի և ՋՕՄ-երի ընթացիկ շահագործման ցուցանիշների և կապիտալ ներդրումների կանխատեսումների և ծրագրավորման համակարգի մշակում ու ներդրում (2001-2002 թթ),

- ՋՏԸ-երի և ՋՕՄ-երի ֆինանսական հոսքերի երկարաժամկետ (10 տարուց ավելի), միջին ժամկետ (3-5 տարվա) և տարեկան կանխատեսումների ու ծրագրավորման համակարգի մշակում և ներդրում (2001-2002 թթ),

- սակագների սահմանման մեխանիզմների վերափոխում` համաձայն սույն ծրագրի «Սակագնային քաղաքականություն» բաժնում բերված դրույթների և ժամկետների,

- 2001 թ ՋՕՄ-երի կազմակերպական-ներդրումային ծրագիր մշակելու, իսկ 2002-2004 թթ իրականացնելու և մինչև 2006-2008 թվականները գործընթացը հիմնականում ավարտելու նպատակով բանակցել միջազգային ու դոնոր կազմակերպությունների հետ և ներգրավել դրամաշնորհներ (ծրագրերի մշակման և փորձնական ծրագրերի համար) ու երկարաժամկետ վարկեր (ներդրումների համար), իսկ համատիրությունների համար` համապատասխանաբար 2001-2002 թթ, 2002-2005 թթ և 2007-2008 թթ ընթացքում,

- ոռոգման և խմելու ջրի ջրառի և մատակարարման հաշվառման հստակ մեխանիզմների և տեխնիկական համակարգերի ներդրումը (2001-2003 թթ),

- ոռոգման և խմելու ջրի մատակարարման տևողության ու որակի բարելավումը և տրված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի աստիճանական բարձրացումը (2001-2005 թթ),

- ոռոգման և խմելու ջրի կորուստների նվազեցումը ու համակարգի գործունեության արդյունավետության համար տեխնիկական պայմանների բարելավումը` հիդրոտեխնիկական կառույցների վերականգնման և վերազինման, դրանց վրա կարգավորիչ ու չափիչ կառուցվածքների տեղադրման, գոտիավորման և ընթացիկ շահագործման տեխնիկական ծրագրավորման բարելավման միջոցով (2001-2005 թթ),

- մեխանիկական եղանակով ոռոգման և խմելու ջրի մատակարարումն աստիճանաբար ինքնահոսով փոխարինելու միջոցով էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման ապահովումը, երբ այդ ծախսերի կրճատումն էապես գերազանցում է այդ նպատակով ներդրվող միջոցների արժեքը (2001-2010 թթ),

- Արփա-Սևան թունելի հիմնանորոգման, պահպանման և անվտանգ շահագործման ծրագրի մշակումն ու իրագործումը (2001-2005 թթ)` տարեկան ապահովելով շուրջ 300 մլն խմ ջրի անխափան տեղափոխումը Սևանա լիճ,

- «Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա» օբյեկտի շինարարության ավարտումը (2002 թ), որի շնորհիվ Որոտան գետի ջրերից տարեկան 160 մլն խմ կփոխադրվի Սևանա լիճ` անհրաժեշտության դեպքում առանձին տարիներին ոռոգման նպատակով մինչև 100.0 մլն խմ լրացուցիչ օգտագործելու հնարավորությամբ:

 

2. Կառավարման և կառուցվածքային բարեփոխումներ

 

ա) Կառավարում

Համակարգի տեխնիկական և ֆինանսական ճգնաժամային վիճակն առավելապես հետևանք է կառավարման համակարգի լուրջ թերությունների:

Նախ, կառավարությունն անցած տասնամյակում ձեռնամուխ չեղավ ջրային տնտեսության ոլորտում համակարգված և արդյունավետ քաղաքականություն մշակելուն և որդեգրելուն: Հետևաբար, ըստ էության բացակայեցին համարժեք քայլերը կառավարման համակարգի բարեփոխումներում: Արմատական փոփոխությունների փորձերը սկսվեցին 1997 թ-ից, որոնք սակայն գործնական արդյունքներ չբերեցին ձեռնարկված ծրագրերի ժառանգականության սկզբունքը չպահպանելու հետևանքով:

Երկրորդ, ամբողջովին չպատկերացվեցին ջրային տնտեսության մեջ բոլոր հարաբերություններն առևտրային սկզբունքների փոխադրելու անխուսափելիությունը և դրա հետ կապված ֆինանսական ու սոցիալական առաջացող հիմնախնդիրների լուծումների հնարավոր ուղիները: Հետևաբար, նշված գաղափարները դեռևս չդարձան հասարակության սեփականություն:

Երրորդ, այս համակարգերը` կապված դրանց տեխնոլոգիական, սոցիալական, ֆինանսական բնույթի, բարդության հետ, ենթակա չեն արագ մասնավորեցման:

Մյուս կողմից, զարգացման միակ բանալին դիտարկվում էր մասնավորեցումը` հաշվի չառնելով, որ դա տևական գործընթաց է և, ըստ էության, մոռացության էին մատնվել դեռևս պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կառավարման հիմնադիրները:

Փաստորեն, թեև տնտեսությունը մեծապես անցում էր կատարել շուկայական հարաբերություններին, պետական ձեռնարկություններն ամենևին չէին առևտրայնացվել և դրանց կառավարման համակարգում չէր գործում շուկայական տնտեսության շարժիչ ուժը` տնտեսական շահը:

Ձեռնարկությունների և պետության (հանձինս լիազոր կառավարման մարմնի) միջև մինչ այժմ գործում են միմիայն վարչական հարաբերությունները:

Ավելին, վերացնելով սոցիալիստական տնտեսությանը բնորոշ համընդհանուր պարտադիր պլանավորման ու ֆոնդավորման համակարգերը` չստեղծվեցին շուկայական տնտեսության արդյունավետ կառավարման գործիքները` ձեռնարկությունների ինքնակառավարման մեխանիզմները:

Պետական ձեռնարկությունների մենեջմենթի ներգրավման ներկա նշանակման կարգի դեպքում, երբ սեփականատերը` պետությունը, իր հերթին չի մշակում ծրագրեր և մենեջմենթի հետ չի պայմանավորվում այդ ծրագրերի կատարման արդյունավետության կամ անհաջողության համար մենեջմենթի նյութական խրախուսման կամ հատուցման պայմանների վերաբերյալ, ապա մենեջմենթի մոտ չի գործում տնտեսական շահի մեխանիզմը, այլ գործում է միջոցների փոշիացմամբ իր անորոշ կամ, շատ հաճախ, կարճատև գործունեության ընթացքում իր համար որևէ շահ ձեռք բերելու ավերիչ հոգեբանությունը:

Հեռանկարում ՋՏԸ-ներում (հավանաբար մեկ տասնամյակից ոչ շուտ) հիմնախնդրի արմատական լուծումը կարող է լինել պետական բաժնետոմսերի մասնավորեցումը, իսկ մինչ այդ` ընկերությունների կառավարման մասնավորեցումը: Դա կարող է դրսևորվել բազմաթիվ ձևերով:

Բոլոր դեպքերում մենեջմենթի գործունեության հաջողության համար անհրաժեշտ է ապահովել 2 նախադրյալ:

Առաջին, պետության (նրա լիազոր մարմնի) և ընկերության մենեջմենթի միջև հարաբերությունները չպետք է լինեն վարչական (ենթակայական), այլ` պայմանագրային:

Երկրորդ, պետության և մենեջմենթի միջև պայմանագիրը պետք է խարսխված լինի առնվազն 3-5 տարի ժամկետով ծրագրի վրա, որը կունենա ըստ տարիների նշված կատարողական բնութագրիչներ (տեխնիկական, ֆինանսական, կազմակերպական), դրանց համար նյութական խրախուսման հստակ մեխանիզմներ, պատասխանատվության երաշխիքներ և մոնիտորինգի հստակ համակարգ:

Օտարերկրյա փորձառու և հզոր օպերատորի ներգրավումը թեև ցանկալի է, սակայն քիչ իրատեսական` նրա ծառայությունների թանկության պատճառով (յուրաքանչյուր ընկերության հաշվով 5 տարվա կտրվածքով 4-5 մլն ԱՄՆ դոլար):

Մյուս կողմից, ինչպես ցույց է տալիս Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի փորձը, օտարերկրյա օպերատորի «կլիմայափոխման» ժամկետը կարող է տևական լինել` առնվազն 2 տարի, որն իմաստ կարող է ունենալ պայմանագրի ավելի երկար տևողության` առնվազն 7-10 տարվա դեպքում:

Առավել իրատեսական է տեղական օպերատորների ներգրավումը` ուսումնասիրելով Երևանում օտարերկրյա օպերատորի փորձը:

Տեղական օպերատորի աշխատանքը նույնպես կարող է արդյունավետ լինել վարձատրությանն ուղղվող գումարների ներկայիս մեծությունը առաջիկա տարիներին կտրուկ ավելացնելու ճանապարհով: Մասնավորապես, մեկ աշխատողի միջին ամսական վարձատրությունը ներկա 13 հազ. դրամից անհրաժեշտ է նվազագույնը հասցնել 50 հազ. դրամի, իսկ մենեջմենթի առավել կարևոր անձանց` 1-3 մլն դրամի:

Տեղական օպերատորի դերում կարող են հանդես գալ ինչպես ֆինանսապես ուժեղ տեղական ֆիրմաներ` ներգրավելով ընկերությունների առավել հմուտ ինժեներատեխնիկական աշխատակիցներին, այնպես էլ ընկերությունների ներկա վարչական աշխատակազմի անդամները` միավորվելով և կազմելով իրավաբանական անձ` միավորելով նաև որպես երաշխիքներ դրվող միջոցները:

Այս գործընթացի կազմակերպումը նպատակասլաց դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ջրտնտպետկոմիտեն ՀՀ ֆինէկոնոմնախի հետ համատեղ մշակեն ընկերությունների 3-5 տարվա գործարար ծրագրերի և մենեջմենթի հետ պայմանագրերի փաթեթի պատրաստման տեխնիկական առաջադրանքներ, այդ նպատակով ներգրավեն տեղական խորհրդատվական կազմակերպություններին և 2002 թ կեսերից առանձին համակարգերում սկսեն օպերատորների մրցույթով ընտրությունը:

բ) Կառուցվածքային փոփոխություններ

Կառավարման համակարգի փոփոխությունները ենթադրում են նոր հարաբերություններին համարժեք կառուցվածքի ձևավորում:

«Ոռոգում», «Ջրամբար», «Դրենաժ», «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-երը` որպես ամբողջ հանրապետության տարածքում գործող կենտրոնացված կառավարմամբ տնտեսավարող սուբյեկտներ խոցելի են հետևյալ առումներով:

Նախ, դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող միավորները տեխնոլոգիական տնտեսական առումով մեկ ամբողջականություն չեն կազմում: Նրանց միավորումն արհեստական է և անհասկանալի ինչպես սպառողների, այնպես էլ դրանց մեջ մտնող առանձին միավորների աշխատակիցների համար, որը ենթադրում է այդ միավորների միջև խաչաձև սուբսիդավորման առկայություն առկայություն և վերացնում ամեն տեսակ խնայողության ու արդյունավետության համար որևէ շահագրգռվածություն:

Երկրորդ, նման կենտրոնացվածությունը վերացնում է ջրավազանային հատվածում որոշումների կայացման գործընթացում բոլոր մասնակիցների մասնակցությունը, հետևաբար նաև որոշումների հաշվեկշռվածությունը:

Երրորդ, կենտրոնացվածությունն էապես նվազեցնում է կառավարման գործընթացի մասնավորեցման հնարավորությունը` որպես անորոշ կերպով տարածված, դժվար ըմբռնելի, մեծ ռիսկեր պարունակող և մեծ երաշխիքներ պահանջող, դժվար կառավարելի համակարգեր:

Չորրորդ, ոռոգման ընկերությունների կենտրոնացվածությունը խոչընդոտում է ջրավազանային կտրվածքով տեխնոլոգիական-տնտեսական ամբողջականություն կազմող յուրաքանչյուր միավորի հաշվով գոտիական շերտավորված սակագների կիրառումը, պահպանում միասնական սակագները և արգելակում գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխման ռացիոնալացումն ու մրցունակության բարձրացումը:

Հինգերորդ, «Ոռոգում», «Ջրամբար», «Դրենաժ» ՓԲԸ-երը յուրաքանչյուր ջրավազանի հատվածում իրականացնում են միասնական տեխնոլոգիական պրոցեսի տարբեր գործառույթները և մեկ ջրավազանի տիրույթում դրանց անջատումը միմյանցից և ֆունկցիոնալ սկզբունքով արհեստական կենտրոնացումը բարդություններ են ստեղծում միմյանց հետ ներդաշնակ գործելու համար:

Ելնելով համակարգերի տեխնոլոգիական-տնտեսական միավորների ամբողջականությունը պահպանելու, ջրավազանային հատվածով կառավարման «մասնակցային» սկզբունքներից և կառավարման մեջ մասնավոր հատվածին հասկանալի, կառավարելի միավորներ ստեղծելու նպատակահարմարությունից` առաջարկվում է կառուցվածքային փոփոխություններն իրականացնել 3 փուլերով:

 

I փուլ (2001 թ) Տեխնոլոգիական ամբողջականության վերականգնում

 

ա) «Ջրառ», «Ջրամբար» և «Ոռոգում» ՓԲԸ-երը վերակազմակերպել «Ոռոգում» ՓԲԸ-ի: «Ջրառ» և «Ջրամբար» ՓԲԸ-երի միացման ճանապարհով նրա կազմում ստեղծել «Ջրառ» մասնաճյուղ, որի շահագործմանը հանձնել ջրամբարները, լոկալ աղբյուրները, խոշոր պոմպակայանները, ջուր ընդունող գլխամասային կառույցները` հաշվառման սարքերով հանդերձ: «Ջրառ» մասնաճյուղը պետք է տարանջատվի տարածքային այնպիսի ստորաբաժանումների, որոնք կհամապատասխանեն ոռոգման ցանցերի տարածքային մասնաճյուղերին և երկուսը միասին կկազմեն մեկ ամբողջական տեխնոլոգիական-տնտեսական միավոր` հաջորդ փուլերում ջրավազանային հատվածով (Հայաստանի վարչատարածքային ներկա բաժանումից անկախ) առանձին ընկերություններ կազմավորելու համար: Այդ փուլում «Ջրառ»-ը կրկին մնալու է որպես մեկ ամբողջական միավոր` ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ:

«Ջրառ» մասնաճյուղում ծախսերի և եկամուտների, ջրի հաշվառումը պետք է իրականացնել յուրաքանչյուր ստորաբաժանման համար առանձնացված, որը հնարավոր կդարձնի հետագայում ոռոգման ջրի շերտավորված սակագների կիրառումը.

բ) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կազմում ստեղծել «Ջրառ» մասնաճյուղ, նրան հանձնելով բնակավայրերի ջրամատակարարման ջրընդունիչ կառուցվածքները (կապտաժներ, խորքային հորեր, մակերևութային աղբյուրների ջրընդունիչներ), դրանց սանիտարական պահպանման գոտու տարածքներով և նրանցում գտնվող պոմպակայաններով, քլորակայաններով և ինժեներական այլ կառույցներով` հաշվառման սարքերով հանդերձ:

Նշված մասնաճյուղի տարածքային ստորաբաժանումների բաժանման ժամանակ պետք է պահպանվեն նույն սկզբունքները, ինչ նշված է ոռոգման «Ջրառ» մասնաճյուղի համար:

 

II փուլ Ջրավազանային սկզբունքով տարածքային շահագործող-իրացնող ընկերությունների կազմավորում

 

Հաշվառման համակարգի ներդրմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու ֆինանսական առողջացմանը զուգընթաց, «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-երի կազմից առանձնացնել շահագործող-իրացնող տարածքային կազմակերպությունները, տեխնոլոգիական-տնտեսական միավորի ամբողջականությունը պահպանելու սկզբունքով ստեղծել ինքնուրույն փակ բաժնետիրական ընկերություններ և, որպես կանոն, կառավարումն իրականացնել գույքի հավատարմագրային կամ համալիր կառավարման եղանակով:

Ոռոգման շահագործման-իրացման տարածքային նոր կազմակերպված ընկերությունների կազմում նպատակահարմար է միավորել նաև «Դրենաժ» ՓԲԸ-ի տարածքային ստորաբաժանումները և վերացնել նրա հանրապետական կարգավիճակը:

Այս փուլում և ոռոգման և խմելու ջրի «Ջրառ» մասնաճյուղերը վերակազմավորվում են ինքնուրույն ՓԲԸ-երի` «Ոռոգում-ջրառ» և «Հայջրմուղ-ջրառ» անվանումներով: «Հայջրմուղ-ջրառ» ՓԲԸ-ը խմելու ջուր մատակարարող առանձնացված տարածքային ընկերություններին ջուր կվաճառի իր հաշվեկշիռներում գտնվող չափիչ-հաշվառող սարքերի միջոցով, իսկ համայնքի սահմանագծում` տարածքային ՓԲԸ-երը իրենց հաշվեկշիռներում գտնվող չափիչ-հաշվառող սարքերի միջոցով խմելու ջուրը կվաճառեն համայնքային ենթակայության կազմակերպություններին: Այն դեպքում, երբ համայնքային ջրի բաշխման ներքին ցանցերը համայնքի որոշմամբ անհատույց և ժամանակավոր օգտագործման տրված կլինեն շահագործող-իրացնող ընկերությանը, ապա վերջինները ջուրը կվաճառեն համատիրություններին: Եթե համատիրություն չի կազմակերպվել, ապա որպես հարկադիր և ժամանակավոր միջոցառում, ուղիղ պայմանագիր կնքելու եղանակով, բազմահարկ բնակելի շենքի մուտքագծում տեղադրված չափիչ-հաշվառող սարքերի միջոցով ջուրը կմատակարարվի բնակիչներին:

ՋՕՄ-երի բացակայության դեպքում, երբ համայնքները հրաժարվում են համակարգերը շահագործելուց, այս միջոցը կարող է ժամանակավորապես կիրառվել նաև ոռոգման ջրի մատակարարման ժամանակ` պայմանագրեր կնքելով անմիջապես գյուղացիական տնտեսությունների հետ:

 

III փուլ (2003 թ-ից սկսած) «Ոռոգում-ջրառի» կազմավորման ավարտ

 

Ոռոգման տարածքային շահագործող-իրացնող մասնաճյուղերն առանձնացնելուց հետո «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ կարելի է միավորել «Որոտան-Արփա-Սևան» ՓԲԸ-ի հետ, որը հանրապետության ամբողջ տարածքում կհավաքի բոլոր տեսակի ոռոգման ջրերը, կհաշվառի և տարբերակված սակագներով կվաճառի ոռոգման ջրերը, կհաշվառի և տարբերակված սակագներով կվաճառի ոռոգման տարածքային ընկերություններին շահագործող-իրացնող, իսկ վերջիններս կհաշվառեն և իրենց հաշվեկշիռներում գտնվող չափիչ-հաշվառող սարքերի միջոցով ջուրը կվաճառեն ՋՕՄ-երին և այլ ջրօգտագործողներին:

Ներկա կառուցվածքի թերություններից է նաև մի շարք տարածքներում և ոռոգման և խմելու ջրի մասնաճյուղերի տնտեսապես չարդարացված փոքրածավալ շրջանառությունը, երբ ընթացիկ շահագործման ծախսերը գերազանցում են հասույթները: ՀՀ ջրտնտպետկոմիտեի ստեղծմամբ հնարավոր է դարձել այդպիսի տարածքներում խմելու ջրի և ոռոգման ստորաբաժանումները միավորել և դարձնել տնտեսապես արդյունավետ: Ընդ որում, նման իրավասությամբ պետք է օժտել հենց ջրտնտպետկոմիտեին: Այդ հարցերի լուծումը հնարավոր է տալ 2001 թ ընթացքում:

Նպատակահարմար է Սևան-հրազդանյան կասկադի և Որոտանի համակարգի ՀԷԿ-երի սեփականաշնորհման դեպքում նախապես նրանց ջրամբարները, դերիվացիոն ջրանցքները շահագործման նպատակով հանձնել ՀՀ ջրտնտպետկոմիտեի համակարգի ընկերություններին:

 

3. ՋՕՄ-երի և համատիրությունների ձևավորման և կայացման ուղիները

 

Ջրօգտագործողների միությունների (ՋՕՄ-եր և ՋՍԿ-եր) և համատիրությունների հիմնական խնդիրներն են ներտնտեսային ոռոգման և խմելու ջրերի ցանցերի շահագործումն ու պահպանումը, ծառայությունների մատուցումն ու դրանց դիմաց վճարների հավաքագրման ապահովումը:

Արդարացված պետք է համարել ոռոգման և խմելու ջրի համակարգում ՋՕՄ-երի և համատիրությունների ստեղծման ուղին և գիտակցել, որ խնդիրը կայանում է դրանց կայացման ուղղությամբ ոչ բավարար ծրագրավորված գործնական քայլեր կատարելու մեջ:

Քանի որ ՋՕՄ-երի և համատիրությունների կազմավորումը եղել է արագընթաց, ուստի դրանց գործունեության կազմակերպման հարցերը և մեխանիզմները մինչև այժմ ավարտուն չեն և սպասվելիք արդյունք չեն ապահովել:

Ոռոգման համակարգում ՋՕՄ-երի կազմավորումն իրականացվել է սկսած 1996 թ-ից: ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի շրջանակներում 27 հազ. հա-ի վրա ստեղծվել են 107 ՋՍԿ-եր, իսկ ՀՀ կառավարության 1998 թ-ի փետրվարի 26-ի N 127 որոշմամբ ստեղծվել են ևս 348 ջրօգտագործողների միություններ:

Սկսված գործընթացի արդյունքում, որոշակի բացառություններով հանդերձ, շտապողականության և ոչ բավարար նախապատրաստման հետևանքով դրական տեղաշարժեր չեն արձանագրվել:

Նման պայմաններում կարևոր է ՋՕՄ-երի և համատիրությունների լիարժեք կայացումը, դրանց աստիճանական և հետևողական ամրապնդումը, կազմակերպական և ֆինանսական հզորացումը:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է 2001 թ մշակել ՋՕՄ-երի կայացման 3-4 տարվա (2002-2005 թթ համար) պետական ծրագիր, որով գրոհայնությամբ ստեղծված միությունների փոխարեն համայնք առ համայնք կստեղծվեն նորերը` մշակված ծրագրի դրույթներին համապատասխան: Ընդ որում, ծրագրի իրագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել աստիճանականության, ինքնածախսածածկման և կամավորության սկզբունքները (օգտագործելով քարոզչությունը):

Խմելու ջրի, ջրահեռացման, ինչպես նաև ջեռուցման և այլ խնդիրների հաջող լուծման անհրաժեշտությունը պարտադիր է դարձնում համատիրությունների զարգացման պետական ծրագրի մշակումը (2002 թ) և իրականացումը (2003-2008 թթ):

Հանրապետությունում ջրօգտագործողների ու համատիրությունների լիարժեք կայացումն իրատեսական է 3-8 տարվա ժամանակահատվածում, որն այդպիսի գործընթաց անցած երկրների համեմատ կարճատև է:

ՋՕՄ-երի և համատիրությունների զարգացումը և համապատասխան աջակցությունը (տեխնիկական, մեթոդական, ուսուցողական) անհրաժեշտ է համարել որպես գերխնդիր և ծրագրեր կազմելու նպատակով բոլոր հնարավոր աղբյուրներից ներգրավել դրամաշնորհներ ու այլ ֆինանսական միջոցներ, իսկ ներդրումների համար` երկարաժամկետ արտոնյալ վարկեր:

Ամենաուշը 2003-2004 թթ ՀՀ կառավարությունը պետք է ունենա նաև ըստ ջրավազանների ինքնակառավարման տարածքային ավելի խոշոր մարմինների` ասոցիացիաների ստեղծմանն աջակցող ծրագիր: Ընդ որում, նպատակահարմար է նշված ասոցիացիաները ներգրավել տվյալ ջրավազանի ոռոգման ամբողջ համակարգին առընչվող որոշումների կայացման մեջ (այդ թվում` նաև կառավարիչ-օպերատոր ներգրավելու վերաբերյալ որոշումների կայացման մեջ):

Տնտեսական մեծ արդյունք կարելի է ակնկալել, եթե 2002 թ կառավարությունը կարողանա մշակել ծրագիր և համաձայնեցնել բոլոր կողմերի հետ` բնական գազի, ջեռուցման, խմելու և ոռոգման ջրերի իրացմամբ և վճարների գանձմամբ զբաղվող կառույցների համապատասխան ստորաբաժանումները բաժնետիրական սկզբունքով մեկ ընկերության կազմում միավորելու վերաբերյալ:

 

4. Սակագնային քաղաքականություն, սուբսիդավորում

 

Ընդհանրապես ոռոգման և խմելու ջրի սակագները պետք է ի վերջո ամբողջովին ներառեն հետևյալ ծախսերը և հոդվածները`

- ընթացիկ շահագործման և պահպանման,

- հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման,

- վարկերի սպասարկման,

- ապահովագրական,

- բնապահպանական նորմերն ապահովելու,

- տեխնիկական և առևտրային անխուսափելի կորուստները,

- օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ այլ ծախսերը,

- նվազագույն շահույթի մեծությունը:

Նշված ծախսերի ներառումը սակագների մեջ գործնականում հնարավոր է իրականացնել աստիճանաբար: Այդ նպատակով անհրաժեշտ է`

- սակագների սահմանման իրավասությունները փոխանցել ՀՀ կառավարությունից անկախ գործող պետական մարմնի (2002 թ),

- մինչև 2005 թվականը ունենալ ոռոգման և խմելու ջրերի, ջրահեռացման ծախսածածկող սակագներ, որոնք ամբողջությամբ կներառեն ընթացիկ շահագործման նվազագույն նորմատիվային ծախսերը,

- ներդնել ոռոգման ջրի գոտիական սակագներ` հիմնվելով յուրաքանչյուր ջրավազանային տարածքի ջրատեխնիկական համալիրի տեխնոլոգիական ամբողջականության և մյուս նմանատիպ համալիրներից առանձնացվածության սկզբունքի վրա (2003-2005 թթ),

- 2003-2005 թթ պետբյուջեից ոռոգման համակարգին տրամադրվող սուբսիդիաները համայնքների բյուջեների միջոցով հատկացնել հասցեագրված գյուղացիական տնտեսություններին կամ անմիջապես ՋՕՄ-երին,

- 2005 թվականից հետո խմելու ջրերի և ջրահեռացման սակագները շերտավորել ըստ ջրավազանային տարածքների (ոռոգմանը համանմանորեն), իսկ սահմանամերձ, լեռնային և պետական այլ խնդիրներով թելադրված բնակավայրերի պահպանման խնդիրները լուծել պետբյուջեից համայնքներին տրվող համահարթեցման դոտացիաների համակարգի միջոցով:

Հաշվի առնելով ջրային տնտեսության համակարգի ռազմավարական նշանակությունը և ընկերությունների լիակատար առողջացմանն ուղղված ծրագրերի հետևողական իրականացման անհրաժեշտությունը` 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկներում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից սուբսիդիաների տրամադրում` ընթացիկ ֆինանսական հաշվեկշիռը փակելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է մշակել պետբյուջեով նախատեսված սուբսիդիաների հատկացման կարգ, որով սուբսիդիաները կվճարվեն հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրի վճարների հավաքագրման սահմանված և փաստացի ցուցանիշների համեմատությունը և էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման գործում ընկերությունների համար անհաղթահարելի հանգամանքները:

 

5. Ներդրումային ծրագրերով իրականացվող միջոցառումները

 

Համակարգի գանձումների բարձրացման, կորուստների կրճատման, կառավարման բարելավման ճանապարհով ֆինանսական առողջացումը և ֆինանսական հոսքերի ծրագրի կատարումը, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերին համապատասխան անխափան և անվտանգ շահագործումն իրատեսական կարող են լինել միայն բավարար ներդրումների կատարման պայմաններում: Այդ գործում վճռորոշ դեր ունեն հատկապես միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային և դրամաշնորհային միջոցները, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ներգրավված միջոցները, որոնց նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը դարձել է կարևորագույն նախապայման:

Հանրապետության մելիորատիվ նշանակության ջրամբարների ներքին բյեֆի տակ գտնվող 350 հազ. բնակչության անվտանգությունն ապահովելու և ոռոգման համակարգերի ջրապահովվածությունը ավելացնելու նպատակով Համաշխարհային բանկի վարկի հաշվին 2000 թվականից գործողության մեջ է դրվել «Պատվարների անվտանգություն» ծրագիրը` 30.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2001-2005 թթ իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) առավել մեծ վտանգ ներկայացնող 20 ջրամբարների պատվարների վերականգնում և անվտանգության միջոցառումների իրականացում (22.0 մլն ԱՄՆ դոլար),

բ) մնացած բոլոր 60 ջրամբարների պատվարների ուսումնասիրում, վթարային իրավիճակների հայտնաբերում և վերացում (7.3 մլն ԱՄՆ դոլար),

գ) ծրագրի ղեկավարում (1.0 մլն ԱՄՆ դոլար):

«Պատվարների անվտանգություն» ծրագրում ներառված 20 ջրամբարներից յուրաքանչյուրի պատվարներից մեկի վթարի արդյունքում հաշվարկվել են հետևյալ հնարավոր կորուստները`

- գյուղացիական տնտեսությունների զուտ եկամուտների կրճատում` կապված ոռոգման ջրի օգտագործման նվազման հետ.

- հեղեղումների վնասներ, որոնք հասցվում են տնային տնտեսությունների կառույցներին և այլ ակտիվներին, ինչպես նաև այլ ոչ տնային տնտեսությունների ակտիվներին (ճանապարհներ, ոռոգման կառույցներ, այլ հասարակական ենթակառույցներ և ձեռնարկություններ):

Բացի ջրածածկման գոտու բնակչության անվտանգության ապահովումից, ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները, դրանով բարձրացնելով հատուցումը տնտեսությանը:

Ծրագրի տնտեսական փոխհատուցման նորմայի (ՏՓՆ-ի կամ ERR-ի) բազային մակարդակը կազմում է 32%:

Համաշխարհային բանկի վարկի և այլ միջոցների հաշվին (65.65 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է 2001-2005 թթ իրականացնել «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովումը, բերքատվության և գյուղատնտեսական արտադրության եկամտաբերության բարձրացումը, շահագործման ծախսերի իջեցումը`

- հանրապետության ոռոգելի հողատարածքների ջրապահովության բարձրացմամբ.

- ոռոգման և դրենաժային համակարգերի շահագործման ծախսերի նվազեցմամբ.

- հողերի մելիորատիվ վիճակի բարելավմամբ.

- համակարգում ջրի հաշվառման և կառավարման կատարելագործմամբ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) հանրապետության 8 առավել արդյունավետ համակարգերում մեխանիկական եղանակով ոռոգման փոխարինում ինքնահոսի (22.38 մլն ԱՄՆ դոլար), որի իրականացման դեպքում տարեկան կտնտեսվի 64.93 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, այդ թվում` 37 մլն կվտ/ժ-ը` Վայոց ձորի մարզում` 2001-2006 թթ:

բ) մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում և վերակառուցում (18.27 մլն ԱՄՆ դոլար), որի իրականացման դեպքում տարեկան 52.8 մլն խոր. մետրով կնվազեցվեն ջրի ֆիլտրացիոն կորուստները և կբարձրանա կառուցվածքների անխափան շահագործման հուսալիությունը` 2001-2006 թթ:

Արաքս գետի վրա գլխամասային կառուցվածքի վերակառուցման դեպքում լրացուցիչ ջրառը կկազմի տարեկան 106.28 մլն խմ, որից 55.83 մլն խոր. մ կօգտագործվի ոռոգման, իսկ 50.45 մլն խմ` Արմավիրի մարզի 6700 հա տարբեր աստիճանի աղակալված հողերի գարնանային լվացման համար: Բացի այդ, կապահովվի Բերքաշատի ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը և լրացուցիչ տարեկան կարտադրվի մոտ 0.86 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչպես Մեծամոր գետի վրա կառուցված 3 պոմպակայանների իշխման տակ գտնվող հողատարածքները կոռոգվեն ինքնահոս եղանակով` 2002-2003 թթ սկսած` տարեկան տնտեսելով 6.36 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա.

գ) 2001-2006 թթ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգերի վերականգնում և վերակառուցում (10.74 մլն դոլար), որի իրականացման դեպքում կբարելավվի 30.4 հազ. հա հողերի մելիորատիվ և 68 բնակավայրերի սանիտարական վիճակը, կկանխվի մալարիայի համաճարակի բռնկման վտանգը.

դ) շահագործող կազմակերպությունների կազմակերպա-կառուցվածքային բարեփոխումների իրականացում (11.95 մլն դոլար) 2001-2005 թթ, որով ծրագրի իրականացման 5 տարիների ընթացքում նախատեսվում է ֆինանսական օժանդակություն շահագործող կազմակերպություններին, այդ թվում` երրորդ կարգի ջրանցքների և դրենաժների վերականգնման նպատակով` 9.45 մլն դոլար:

Բացի վերը նշված տնտեսական արդյունքներից, ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարելավել շուրջ 50 հազար գյուղացիական տնտեսությունների սոցիալ-տնտեսական վիճակը, կբարձրանա 50 հազ. հա ոռոգվող հողերի ջրապահովությունը, որից` 30.4 հազ. հա հողերի համար կբարելավվի նաև մելիորատիվ վիճակը:

Ըստ տնտեսական հաշվարկների, ծրագրի իրականացումը թույլ կտա 20 տարվա ընթացքում տարբեր մակարդակներով (գյուղացիական տնտեսություններ, շահագործող կազմակերպություններ) ստանալ 52.4 մլն ԱՄՆ դոլար մաքուր եկամուտ, հաշվի առնելով ներդրված միջոցները:

Հանրապետության բնակավայրերի (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման խնդիրների լուծումը նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի «ՀՀ բնակավայրերի խմելու ջրամատակարարման բարելավում» վարկային նոր ծրագրի միջոցներով, որի համար կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ:

Կազմված առաջնահերթության որոշման չափանիշներով (ինժեներատեխնիկական, արժեքային, սոցիալ-տնտեսական) ընտրված 35 համակարգերում նախատեսված աշխատանքների իրականացումով (88.1 մլն ԱՄՆ դոլար) 2001-2009 թթ ընթացքում կբարելավվի շուրջ 1237 հազար բնակչություն ունեցող 226 բնակավայրերի ջրամատակարարումը:

Ծրագրի 1-ին փուլով 2001-2005 թթ (31.1 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է 15, իսկ 2-րդ փուլով` 2005-2009 թթ ևս 20 համակարգերում (57 մլն ԱՄՆ դոլար) իրականացնել վերականգնողական և արդիականացման աշխատանքներ:

Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում 2001 թվականից նախատեսվում է իրականացնել Գերմանական վերականգնման բանկի վարկի հաշվին 25 մլն գերմանական մարկ գումարով ծրագիր Արմավիրի մարզում, իսկ երկրորդ փուլով` 20 մլն դոլար ծավալով` Շիրակի և Լոռու մարզերում:

Հեռանկարում ջրային տնտեսության համակարգի տեխնիկական վերազինման նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան ներդրումային ծրագրեր, և միջազգային ֆինանսական կազմակերպությունների նպատակային վարկերի հաշվին իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) ցանցերի ու կառույցների տեխնիկական սպասարկումների բարելավման, հոսակորուստների արագ հայտնաբերման և վթարային-վերականգնողական աշխատանքների ժամկետների ու ծախսերի կրճատման նպատակով անհրաժեշտ քանակությամբ պոմպերի, նոր մեխանիզմների, պահեստամասերի, նյութերի և տրանսպորտային միջոցների ձեռքբերում,

բ) կորուստների կանխարգելման, սպառողին մատակարարվող ջրի հաշվառման համակարգի ստեղծման, ներառյալ գլխամասային կառույցներում, ջրատարներում, բաժանարարներում և բնակավայրերի ու բազմաբնակարան շենքերի մուտքագծերի վրա ձեռք բերված ջրաչափերի տեղադրում,

գ) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանների վերակառուցում, ինքնահոս համակարգերի կառուցում,

դ) ոռոգման համակարգերի ջրահան կայանների հիդրո և էլեկտրամեխանիկական սարքավորումների, մղման խողովակաշարերի նորացում և հիմնանորոգում:

Ծրագրի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեից անխափան ֆինանսավորել հետևյալ միջոցառումները`

ա) 2002 թվականին ավարտել «Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա» օբյեկտի շինարարությունը (5700.0 մլն դրամ):

Օբյեկտի շահագործման շնորհիվ Որոտան գետի ջրերից հնարավոր է լինում Սևանա լիճ փոխադրել տարեկան 160 մլն խմ ջուր. որից անհրաժեշտության դեպքում 100 մլն խմ ոռոգման նպատակով: Վերջին դեպքում կդադարեցվի Մխչյանի պոմպակայանի 2-րդ աստիճանի, Ռանչպարի պոմպակայանի 1-ին և 2-րդ աստիճանների աշխատանքը` կրճատելով ոռոգման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակը 58 մլն կվտ ժամով:

բ) մինչև 2003 թվականի վերջը ավարտել Արփա-Սևան թունելի հիմնանորոգումը և ապահովել թունելի անվտանգ շահագործումը և պահպանումը,

գ) իրականացնել գետերի և հեղեղատարների ափապաշտպան աշխատանքներ:

Այս վերջին երկու միջոցառումների համար նպատակահարմար է բանակցել Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցները ներգրավելու վերաբերյալ:

Բացի այդ, անհրաժեշտ է բանակցություններ վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և ներգրավված դրամաշնորհների հաշվին 2002-2005 թվականներին ավարտել ոռոգման համակարգերում անավարտ օբյեկտների շինարարությունը, մասնավորապես`

ա) Տավուշի մարզի Ոսկեպարի, Կարմիր գյուղի և Պաղ ջրի ջրամբարների շինարարությունը, որով հնարավոր կլինի ապահովել ինքնահոս եղանակով ջրամատակարարումը շուրջ 2000 հա ոռոգելի հողատարածքներում,

բ) Եղվարդի, Կապսի, Գեղադիրի և Ափնայի ջրամբարների շինարարությունը:

Միայն Եղվարդի ջրամբարի փոքրացված ծավալով տարողության (90 մլն խոր. մետր) կառուցման շնորհիվ հնարավոր կլինի ոռոգել 7500 հա հողատարածք և ոռոգման նպատակով Սևանա լճից պակաս բացթողնել 70 մլն խմ ջուր:

գ) Մեղրու տարածաշրջանում մեխանիկական եղանակով ջրամատակարարումը ինքնահոսի փոխադրելը, որը հնարավորություն կտա այդ տարածաշրջանում ոռոգումն իրականացնել բացառապես ինքնահոս եղանակով:

Ծրագրերի իրականացման հիմքում մշտապես պետք է դրված լինի էլեկտրաէներգիայի և ջրի խնայողության, մեխանիկականից ինքնահոս ջրամատակարարման անցնելու միջոցառումների օպտիմալացումը:

 

6. Հաշվառման համակարգի կատարելագործում, ջրի կորուստների նվազեցման և գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման լրացուցիչ միջոցառումներ

 

Հանրապետության ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման բնագավառների հիմնական խնդիրների լուծմանը նպաստող և գործունեության արդյունավետության հնարավորությունները բացահայտող բանալին ոռոգման և խմելու ջրի հաշվառման տեխնիկական համակարգի ներդրումն է:

Հաշվառման համակարգն ընդգրկում է համակարգչային ծրագրավորմամբ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական, ֆինանսական, իրավական բնույթի փոխկապակցված միջոցառումների համալիրը, ներառյալ համակարգչային ցանցի ստեղծումը և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և ծրագրի ներդրումը:

Ոռոգման և խմելու ջրի հաշվառման տեխնիկական համակարգի ներդրման միջոցառումներն են`

ա) բաժանորդների տվյալների բազայի ճշգրտում և սիստեմավորում,

բ) ոռոգելի հողատարածքների, ոռոգման և խմելու ջրի համակարգերի գույքագրման աշխատանքների իրականացում,

գ) հիմնական միջոցների վերագնահատման աշխատանքների իրականացում,

դ) ջրի իրացման հաշվառման համակարգի ստեղծում, մինչև լիարժեք հաշվառման տեխնիկական համակարգի կայացումը գործադրել մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի հասույթի հաշվարկման ժամանակավոր կարգ,

ե) ջրաչափերի, ստուգիչ և կարգավորող սարքերի տեղադրում:

Անհրաժեշտ է 2001 թվականի ընթացքում մշակել ծրագիր` սպառողների մոտ ջրաչափերի տեղադրման վերաբերյալ: Ծրագրում տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա պետք է եզրակացություն ներկայացվի մասնավորապես բազմահարկ բազմաբնակարան շենքերում հաշվառող-չափիչ սարքերը յուրաքանչյուր բաժանորդի, կամ մուտքի կամ շենքի կամ համատիրության կտրվածքով տեղադրելու նպատակահարմարության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Խնդիրը պետք է դիտարկել ջեռուցման տաք ջրամատակարարման հաշվառման հետ մեկ կոնտեքստում:

զ) տվյալների հաշվառման համակարգչային ցանցի ստեղծում:

Համակարգի հաշվապահական հաշվառման կատարելագործման ուղիներն են`

ա) ոռոգման և խմելու ջրի դիմաց վճարները բանկային համակարգով գանձելու մեխանիզմների լիարժեք գործադրումը,

բ) հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների համակարգչային ծրագրերի ներդրում, և ջրի իրացման հաշվառման ու ֆինանսական հոսքերի համակարգչային ծրագրերի հետ փոխկապակցում,

գ) բոլոր մակարդակներում ջրի հաշվեկշռի կազմում,

դ) ջրամատակարարման և ջրահեռացման ֆինանսական հոսքերի մոդելի ներդրում:

Մատակարարված խմելու և ոռոգման ջրերի դիմաց գումարների առավելագույն հավաքագրման և կորուստների նվազեցման նպատակով բացի սույն ծրագրի այլ բաժիններում նշված միջոցառումներից անհրաժեշտ է իրականացնել նաև հետևյալ միջոցառումները`

- մատակարարված ջրի դիմաց վճարումների հավաքագրմանը նպաստելու համար գյուղական համայնքներում գյուղատնտեսական արտադրանքը մթերող, փոխադրող, պահպանող և իրացնող համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մշակում և իրագործում պետական աջակցությամբ,

- մատակարարված ջրի և գանձված վճարների հստակ մոնիտորինգի իրականացման նպատակով համակարգչային ցանցի և ֆինանսական հոսքերի թափանցելիության մեխանիզմների ներդրում,

- բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի հիդրավլիկական գոտիավորման նախագծային լուծումների մշակում և առաջնահերթ իրականացում, կանխելով բաշխիչ հանգույցներում և ցանցերում նորմատիվներից բարձր և անհավասարաչափ բաշխված ճնշումների առաջացումը և դրան հետևող մեծ կորուստները,

- սեփականաշնորհված հողատարածքներով անցնող մայրուղի ջրատարների օտարման գոտիների պահպանման իրավական կարգավորում, շահագործման ապահովում,

- խմելու ջրի հասույթի հավաքագրումն ավելացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել փորձնական ծրագիր` բազմահարկ շենքերի համար տեղադրված պոմպերի կամ նորերը տեղադրելու և շահագործելու ճանապարհով ապահովել բոլոր հարկերում 24-ժամյա ջրամատակարարում, որի պայմաններում բնակիչների վճարելու պատրաստականությունը կբարձրանա:

Անհրաժեշտ է այդ նպատակով կազմակերպել հարցումներ, հաշվարկել ծախսերի ավելացումը և հասույթի գանձման ավելացումը:

 

7. Կրեդիտորական պարտքերի վերակառուցումները

 

Ջրային տնտեսության համակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման, ընկերությունների տնտեսական անխափան գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել կուտակված կրեդիտորական պարտքերի վերակառուցում (հետաձգում):

Այդ կապակցությամբ առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի հանդեպ առ. 01.01.2001 թ դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների մարումը մինչև 2006 թվականը իրատեսական չէ և անհրաժեշտ է այդ ժամկետները հետաձգել:

«Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը պոմպակայաններով սպառված էլեկտրաէներգիայի պարտքերի վճարման նպատակով նախկինում հատկացված 11660.2 մլն դրամ բյուջետային վարկերի մարումը նախատեսել ՀՀ 2002 թվականի պետբյուջեի նախագծում, միաժամանակ նախատեսելով ՀՀ պետբյուջեից նույն մեծության գումարի հատկացում` ընկերության կանոնադիր կապիտալում պետության բաժնեմասի ավելացման համար,

բ) արտոնյալ վարկերի կամ ֆինանսական այլ աղբյուրների հաշվին առաջնահերթ լուծում տալ համակարգի ընկերություններում նախորդ տարիներին կուտակված 889.8 մլն դրամ աշխատավարձի պարտքի մարմանը,

գ) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության 2500.0 հազ. ԱՄՆ դոլար վարկը վերաձևակերպել որպես բյուջետային վարկ, մարումը նախատեսելով 2006 թվականից` հինգ տարվա ընթացքում, տարեկան հաշվարկելով 1% տոկոսավճար,

դ) «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունների 2001 թ հունվարի 1-ի դրությամբ Էլեկտրաէներգիայի ճշտված պարտքերի մարումը նախատեսել 2006 թվականից սկսած` յուրաքանչյուր հետաձգված տարվա համար հաշվարկելով 5%-ի չափով տոկոսավճար,

ե) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ 2001 թ հունվարի 1-ի դրությամբ գնովի ջրի դիմաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ճշտված պարտքի մարումը իրատեսական է նախատեսել 2006 թվականից մինչև 2009 թվականը, յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 5%-ի չափով տոկոսավճար: Միաժամանակ անհրաժեշտ է լուծել «Երևանի ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին վաճառվող ջրի համար սկսած 2001 թ հունվարի 1-ից մեծածախ գին սահմանելու և գնովի ջրի դիմաց վճարումներն առնվազն Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության փաստացի հավաքագրման տոկոսի չափով կատարելու հետ կապված հարցերը: Այդ նպատակով բանակցել Երևանի քաղաքապետարանի և Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ հետ,

զ) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1994-96 թթ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման համար այլ կազմակերպություններից վերցված 195.8 մլն դրամ փոխառու պարտքերը վճարելու շուրջ բանակցություններ վարել համապատասխան պարտատեր կազմակերպությունների հետ,

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համատեղ քննարկել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ստուգումներով հայտնաբերված «Հայէներգո» և «Ոռոգում» ընկերությունների միջև էլեկտրաէներգիայի ավել պարտք ցույց տալու պատճառով 201.6 մլն դրամ ավել ձևակերպված գումարի ճշգրտման հարցը և լուծել խնդիրը,

ը) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին ներկայացնել առաջարկություն 2001 թ ապրիլի 1-ի դրությամբ ջրային տնտեսության համակարգի ընկերությունների սոցիալական վճարների գծով ունեցած պարտքի դիմաց հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից ազատելու և մայր պարտքերի մարման սկիզբը 2006 թվականից սահմանելու վերաբերյալ,

թ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ջրային տնտեսության համակարգի ընկերությունների 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ճշտված հարկային ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից ազատելու և մայր պարտքերի մարման սկիզբը 2006 թվականից սահմանելու վերաբերյալ:

 

8. Ֆինանսական հոսքերի կառավարում

 

Անցած տարիներին ջրային տնտեսության համակարգի ընկերությունների գործունեությունն իրականացվել է առանց ֆինանսական հոսքերի ծրագրավորման, հետևաբար նաև առանց ֆինանսատնտեսական գործունեության բավարար քննարկման: Բարեփոխումների անվան տակ անհարկի կառուցվածքային փոփոխությունները, թույլ մենեջմենթը, հասցեագրված պատասխանատվության բացակայությունը հանգեցրել են ընկերությունների ֆինանսական և տնտեսական աղետալի վիճակի:

Համակարգի ընկերությունների ֆինանսական հոսքերի կառավարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) ֆինանսական հոսքերի կանխատեսում և վերահսկում (հնգամյա, տարեկան և եռամսյակային կտրվածքներով),

բ) մատակարարված ոռոգման, խմելու ջրի և ջրահեռացման դիմաց վճարների լիակատար դրամայնացում ՀՀ բանկերի միջոցով,

գ) շրջանառու միջոցների շրջանառելիության արագացման ծրագրի իրագործում,

դ) շահագործման ծախսերի ծրագրավորման, նախահաշիվների կազմման և նախահաշիվներով նախատեսված ծախսային հոդվածների և գումարների նկատմամբ հսկողության ապահովման մեթոդիկայի և կարգի ստեղծում,

ե) հին պարտքերի վերակառուցում և նոր պարտքերի առաջացման կանխարգելում,

զ) ներհամակարգային դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ճշտում և մարում,

է) հավաքագրված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում, համակարգի նվազագույն ծախսերի ապահովում,

ը) ֆինանսական հաշվետվությունների մոնիտորինգի իրականացում,

թ) ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկներով նախատեսված նախորդ տարիների դեբիտորական պարտքերի գանձման ծրագրի իրականացում,

ժ) ֆինանսական հոսքերի լիակատար թափանցիկության ապահովում` բավարար տեղեկատվություն տրամադրելով շահագրգիռ բոլոր կողմերին և հրապարակելով ԶԼՄ-ներում.

ի) տարանցիկ բանկային հաշիվների համակարգի ներդրում` պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հաշիվներից դրամական միջոցների դուրս գրելու հերթականությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է, ըստ ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների, բանկերի հետ կնքված պայմանագրում նախատեսել էլեկտրաէներգիայի ծախսի, մասնաճյուղերի ընթացիկ շահագործման ծախսերի և ընկերության պահպանման մասհանումների չափերի սահմանումը հավաքագրված փաստացի գումարների նկատմամբ:

Տարանցիկ բանկային հաշիվների համակարգի կիրառումը պետք է դիտարկել որպես հարկադիր և ժամանակավոր քայլ, հաշվի առնելով, որ նույնիսկ հին պարտքերի վերակառուցումներից հետո 2001-2003 թթ ընթացքում դեռևս կանգնած են լինելու ընդհանուր ֆինանսական ճեղքվածքի հաղթահարման, հետևապես նաև` միջոցների պակասի փաստի առջև, որի պայմաններում դրանց բաշխման երևույթը կանոնակարգելու դեպքում որպես կանոն առաջանում են ստվերային երևույթներ, բացի այդ չեն հավասարակշռվում կողմերի շահերը: Վերջին հանգամանքը կարող է արգելակ հանդիսանալ ամբողջ ծրագրի իրականացման համար: Դա պետք է սկսել շահագործող-իրացնող տարածքային մասնաճյուղերից, որոնք սպառողների (ՋՕՄ-եր, համատիրություններ, վերջնական սպառողներ) հետ անմիջական աշխատող օղակներն են և նրանց ակտիվությունից և շահագրգռվածությունից է կախված լինելու մատակարարման որակը և գանձումների աստիճանը: Այսօր գումարների հոսքը շրջանցում է նրանց, մուտք է արվում ընկերության կենտրոնական գրասենյակի հաշվարկային հաշիվ: Դրանց բաշխմանը մասնաճյուղերը չեն մասնակցում, նրանց համար գործընթացը թափանցիկ և կանխատեսելի չէ, որը խոչընդոտում է մասնաճյուղերում աշխատանքների պլանավորման ու կազմակերպմանը: Նշված բացերը վերացնելու համար նպատակահարմար է, որպեսզի իր տարանցիկ հաշիվներում մուտքագրվող հասույթից նախապես հաշվարկված տոկոսադրույքով բանկի կողմից ինքնաբերաբար միջոցների մի մասը հենց տեղում մուտքագրվի մասնաճյուղի ընթացիկ հաշվի վրա, երկրորդ մասն ուղղվի նրա ծախսած էլեկտրաէներգիայի, իսկ մյուսը` կենտրոնական գրասենյակի հաշվարկային հաշվին: Այս ճանապարհը վերացնում է մասնաճյուղին հասանելիք գումարների ավելորդ ճանապարհը դեպի կենտրոնական գրասենյակի հաշվարկային հաշիվ և այնտեղից հետ վերադարձ մասնաճյուղի հաշվին:

Տարանցիկ հաշիվների ներդրումը պետք է կատարել 2001 թ ընթացքում և շարունակել 2002-2003 թթ, երբ մասնաճյուղերի տեղում կազմակերպված կլինեն (ջրավազանային սկզբունքով) շահագործող-իրացնող ընկերությունները և «Ոռոգում-ջրառ» ու «Հայջրմուղ-ջրառ» ընկերությունները:

Անհետաձգելի համարել ընկերությունների 2001 թվականի ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկներում գոյացած 3727 մլն դրամ ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրների որոշման հարցը:

 

9. Ծրագրի իրականացումից սպասվելիք արդյունքները

 

Ջրային տնտեսության համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, հավասարակշռված սակագնային քաղաքականության, ջրի հաշվառման, տեխնիկական համակարգի ներդրման և հաշվապահական հաշվառման բարելավման, հասույթի և կորուստների որոշման մոտավոր գնահատման մեթոդից իրատեսական և ճշգրիտ հաշվարկային մեթոդին անցման, ներդրումային ծրագրերով նախատեսված վարկային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման, ֆինանսական ծրագրավորման շնորհիվ 2005 թվականին ընկերություններն արդեն իրենց տնտեսական տարին կփակեն առանց ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի` 2000 թ 7920.0 մլն դրամ ճեղքվածքի դիմաց:

Ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկով մինչև 2005 թվականը ընկերությունների գործունեության արդյունքները համեմատած 2000 թ հետ, բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով`

ա) «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություն`

- մատակարարվող ոռոգման ջրի ծավալը կավելանա 32.3%-ով, որի հետևանքով 19.0 հազ. հա-ով կավելանան նոր ոռոգելի հողատարածքները, այդ թվում` ինքնահոս եղանակով ջուր մատակարարվող հողատարածքները` 36.0 հազ. հա,

- նախատեսվում է ոռոգման ջրի սակագնի (2.5 անգամ) և վճարումների հավաքագրման մակարդակի (2.2 անգամ) աճ, որի հետևանքով եկամուտները կավելանան շուրջ 7.4 անգամ,

- կորուստների նվազումը կկազմի 7.6%, որով կտնտեսվի շուրջ 35.0 մլն խմ ջուր,

- էլեկտրաէներգիայի ծախսը կնվազի 31.2%-ով, իսկ աշխատավարձը կբարձրանա 3.4 անգամ:

Արդյունքում ընկերությունը 2005 թ տնտեսական տարին կփակի 178 մլն դրամ շահույթով.

բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն`

- խմելու ջրի կորուստների ծավալը նախատեսվում է նվազեցնել 24.3%-ով, որով կտնտեսվի 17.1 մլն խմ ջուր,

- խմելու ջրի սակագնի (29.1%) և վճարումների հավաքագրման (2.6 անգամ) աճ, որի շնորհիվ եկամուտները կավելանան 3.3 անգամ,

- էլեկտրաէներգիայի ծախսը կնվազի 36.3%-ով, իսկ աշխատավարձը կավելանա 2.2 անգամ:

Արդյունքում ընկերությունը 2005 թ տնտեսական տարին կփակի 282 մլն դրամ շահույթով:

 

10. Ծրագրի խորհրդատվական ապահովումը և մոնիտորինգը

 

Ծրագրի հետևողական կատարումը պետք է գտնվի ՀՀ ջրտնտպետկոմիտեի և ՀՀ ֆինէկոնոմնախի հսկողության ներքո և ՀՀ ֆինէկոնոմնախի կողմից մշակված ձևերին համապատասխան ընկերությունները պետք է ամսական տեղեկատվություն ներկայացնեն այդ երկու մարմիններին:

Նշված մարմինները եռամսյա պարբերականությամբ տեղեկատվություն են ներկայացնելու ՀՀ կառավարություն և ԶԼՄ-ներին:

Հաշվի առնելով այլ ոլորտներում մշակված ծրագրերի իրականացման փորձը, հատկապես կարևորվում է որակյալ խորհրդատվական և աուդիտորական ծառայություններից օպերատիվորեն օգտվելու ճկուն համակարգի ստեղծման ու գործադրման նշանակությունը:

Այս ծրագրի տարբեր բաժիններում նշված միջոցառումներից շատերը վերաբերում են իրավական նորմատիվային դաշտի զարգացմանը, գործարար ծրագրերի և կառավարումը` մասնավորին փոխանցելու պայմանագրային փաթեթների ստեղծմանը, նյութական ակտիվների վերագնահատմանը, ՋՕՄ-երի և համատիրությունների ներքին կառավարման-կարգավորման մեխանիզմների մշակմանը, ներդրումային ծրագրերի կազմմանը, հաշվառման համակարգերի ներդրմանը, գանձման համակարգերի բարելավմանը և այլ խորհրդատվական աշխատանքներ: Այս աշխատանքները դուրս են կառավարման մարմինների աշխատակիցների գործառույթների շրջանակներից: Պետական մարմինները կոչված են ի հայտ բերելու այդ աշխատանքները, մշակել և հաստատել դրանց իրականացման տեխնիկական առաջադրանքները, ներգրավել կատարող խորհրդատվական կառույցներին, ընդունել նրանց մատուցած ծառայությունները և կայացնել համապատասխան որոշում, ապահովել իրագործման ընթացքի նկատմամբ մոնիտորինգը:

Նման մոտեցումը հնարավորություն կտա բարձրացնել վերլուծությունների և որոշումների կայացման որակը, մեծապես կկրճատի այդ գործընթացի ժամկետները և արդյունավետ կդարձնի ծրագրի իրագործումը:

Վերոհիշյալ խորհրդատվական աշխատանքների ծախսերը դեռևս ներառված չեն ջրերի սակագներում: ՀՀ պետբյուջեում նման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսված:

Խնդրի լուծումը կարող է լինել հետագա տարիներին ՀՀ պետբյուջեում նման գումարների նախատեսումը, որը կարող է լինել խիստ սահմանափակ:

Մյուս, առավել իրատեսական աղբյուրը միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից տրամադրվող դրամաշնորհներն են:

Սակայն, այս 2 դեպքում էլ ֆինանսական միջոցներ կարող են լինել միայն 2002 թվականին, մինչդեռ աշխատանքների զգալի մասն անհետաձգելի է:

Ստեղծված իրավիճակում նպատակահարմար է իրավունք վերապահել ջրային տնտեսության ընկերություններին համաձայնեցնելով ՀՀ ջրտնտպետկոմիտեի հետ` վերջինի և ՀՀ ֆինէկոնոմնախի հետ համատեղ հաստատած տեխնիկական առաջադրանքների հիման վրա ներգրավել այնպիսի խորհրդատվական-աուդիտորական կառույցների, որոնք աշխատանքները կսկսեն իրենց միջոցներով` հետագայում վճարման իրատեսական երաշխիքների տրամադրման պայմանով:

Այս գործում համակարգված մոտեցում ունենալու համար հնարավոր է սույն ծրագրի ընդունումից հետո առաջիկա 3-4 ամիսների ընթացքում մշակել խորհրդատվական աուդիտորական աշխատանքների իրականացման ծրագիրը, նշելով աշխատանքները, իրականացման ժամկետները և պահանջվող գումարները: Այդ թվում կարելի է 2-3 ամենացցուն և հրատապ աշխատանքներն սկսել անմիջապես` չսպասելով ընդհանուր ծրագրի մշակմանը:

Ծրագրի իրագործման հաջողությունը մեծապես կախված է լինելու սպառողների և հասարակայնության, համակարգի աշխատակիցների հետ կանոնավոր քարոզչական-պարզաբանման աշխատանքներ իրականացնելու արդյունավետությունից:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2001-2005 թթ ֆինանսական հոսքերի կանխատեսումների

(մլն դրամ)

NN Ցուցանիշների անվանումները   Մինչև պարտքերի վերակառուցումը Պարտքերի վերակառուցումից հետո
1999 2000 2001 2002 2003 2004 2005 2001 2002 2003 2004 2005
փաս-
տացի
փաս-
տացի
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
  1 2 3 4 5 6 7 8 4 5 6 7 8
1 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1,204 1,255 1,620 2,187 3,343 3,647 4,153 1,620 2,187 3,343 3,647 4,153
  1. Ջրամատակարարումից հավաքագրում 1,204 1,255 1,620 2,187 3,343 3,647 4,153 1,620 2,187 3,343 3,647 4,153
  2. Ցանցին տրված ջուր (մլն խմ) 141,9 168,7 163,6 146,1 141,0 136,3 131,9 163,6 146,1 141,0 136,3 131,9
  3. Ջրօգտագործողներին տրված ջուրը (մլն խմ) 91,2 82,9 81,8 81,8 81,8 81,8 81,8 81,8 81,8 81,8 81,8 81,8
  4. Մատակարարված ջրի հաշվարկային արժեքը 4,010 4,101 4,051 4,051 5,065 5,065 5,065 4,051 4,051 5,065 5,065 5,065
  5. Կորուստը (%) 37 50 50 44 42 40 38 50 44 42 40 38
  6. Սակագինը (դրամ/խ.մ) 38,4 42,60 42,60 42,60 55,0 55,0 55,0 42,60 42,60 55,0 55,0 55,0
  7 . Գանձում (%) 30 30,6 40 54 66 72 82 40 54 66 72 82
  8 . Ջրահեռացում (մլն խմ) 50 53,2 52,9 52,9 52,9 52,9 52,9 52,9 52,9 52,9 52,9 52,9
  9. Սակագինը (դրամ/խ.մ) 11,12 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70 10,70
                           
II ԾԱԽՍԵՐ 3,685 3,555 3,558 3,685 3,885 3,955 3,704 3,725 3,852 4,052 4,122 3,871
  1. Ընթացիկ ծախսեր, ընդամենը, այդ թվում 3,286  3,306 3,554 3,416 3,544 3,585 3,704 3,554 3,416 3,544 3,585 3,704
  1.1 Գնումներ ընդամենը 2,176 2,162 1,881 1,630 1,639 1,510 1,315 1,881 1,630 1,639 1,510 1,315
 

նյութեր, քիմիկատներ, վառելիք

56 54 60 70 75 80 85 60 70 75 80 85
 

էլ. էներգիա (մլն կվտ ժ)

73,8 76,5 75,0 69,6 68,0 59,7 48,7 75,0 69,6 68,0 59,7 48,7
 

էլ. էներգիա (ԱԱՀ-ով)

1,513 1,431 1,403 1,341 1,350 1,220 1,025 1,403 1,341 1,350 1,220 1,025
 

ռեսուրսավճար

124 148 151 143 138 134 129 151 143 138 134 129
 

գնովի ջրի վճար

403 529 267 76 76 76 76 267 76 76 76 76
  1.2 Շահագ. և պահպանման ծախսեր 853 1,136 1,627 1,709 1,839 2,009 2,308 1,627 1,709 1,839 2,009 2,308
 

աշխատավարձ

381 528 618 718 835 932 1155 618 718 835 932 1155
 

սոցապ. հատկացումներ

117 188 229 201 234 262 323,4 229 201 234 252 323,4
 

այլ ծախսեր

355 420 780 790 770 815 830 780 790 770 815 830
  1.3 Հաշվեգրված հարկեր 133 257 50 46 77 66 80 50 46 77 66 80
 

ԱԱՀ

-388 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

այլ հարկեր

165 257 50 46 77 66 60 50 46 77 66 80
  2. Ոչ ընթացիկ ծախսեր ընդամենը, այդ թվում 543 0 0 300 330 370 0 167 467 497 537 167
  2.1 Տոկոսների վճարում 0 0 0 0 0 0 0 167 167 167 167 167
 

ներքին պարտքի դիմաց

0 0 0 0 0 0 0 167 167 167 167 167
 

արտաքին պարտքի դիմաց

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  2.2 Կապիտալ ծախսեր 543 0 0 300 330 370 0 0 300 330 370 0
 

արտաքին ֆինանսավորում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

Ներքին ֆինանսավորում

543 0 0 300 330 370 0 0 300 330 370 0
III ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ -1,938 -2,300 -1,937 -1,198 -212 62 449 -2,104 -1,365 -379 -105 282
IV ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԵԿՇԻՌ -2,481 -2,300 -1,937 -1,198 -542 -308 449 -2,104 -1,665 -709 -475 282
V ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 3,177 1,908 -4,437 503 572 -17 -387 112 1,752 913 530 65
  1. ՏԵՂԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 1,606 1,187 -4,437 203 242 -387 -387 -448 223 242 65 65
  ա. Բանկեր -3 -1 -57 0 0 0 0 -57 0 0 0 0
 

զուտ հատկացումներ (ներառած կուտակված պարտքեր)

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարում (ներառած կուտակված պարտքեր)

-3 -1 -57 0 0 0 0 -57 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

61 58 57 0 0 0 0 57 0 0 0 0
  բ . Այլ պարտքեր ընդամենը    այդ թվում` 1,474 1,097 -3,203 0 0 -529 -529 -924 20 0 0 0
 

բյուջետային վարկեր

1,725 0 0 0 0 -529 -529 0 0 0 0 0
 

նոր հատկացումներ

1,725 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում (վերակառուցում)

332 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարումներ

-332 0,0 0 0 0 -529 -529 0 0 0 0 0
 

մն. հաշվետու ժամ. շրջ. սկզբին

1,4500 3,175 3,175 3,175 3,175 3,175 2,646 3,175 3,175 3,175 3,175 3,175
  էլ. էներգիայի պարտքեր -1,359 624 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում (վերակառուցում)

166 624 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարումներ

-1,525 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

1,887 528 1,152 1,152 1,152 1,152 1,152 1,152 1,152 1,152 1,152 1,152
  այլ ոչ բանկային և ոչ հարկային պարտքեր 1,108 473 -3,203 0 0 0 0 -1,000 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում (վերակառուցում)

1,108 653 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարումներ

0 -180 -3,203 0 0 0 0 -1,000 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

1,582 2,689 3,203 0 0 0 0 3,203 2,203 2,203 2,203 2,203
  արտադրական պաշարներ 0 0 0 0 0 0 0 60 20 0 0 0
 

արտադրական պաշարներ տարեսկզբին

88 38 80 80 80 80 80 80 20 0 0 0
  դրամական միջոցներ 0 0 0 0 0 0 0 16 0 0 0 0
 

դրամական միջոցներ տարեսկզբին

8 10 16 16 16 16 16 16 0 0 0 0
  գ. Հարկային ապառքներ 0 10 0 -39 0 0 0 0 -39 0 0 0
 

ապառքների կուտակում

0 0,0 0 0,0 0 0 0 0 0,0 0 0 0
 

ապառքների մարում

-43 -66 -212 -39 0 0 0 -212 -39 0 0 0
 

ընթացիկ ծախսերի ֆինանսավորում գերավճարի հաշվին

156 76 212 0 0 0 0 212 0 0 0 0
 

տույժերի տուգանքների հաշվեգրում և վճարում

-113 0,0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին ապառքներ

37 54 251 39 0 0 0 251 39 0 0 0
 

ԱԱՀ-ի մնացորդը տարեսկզբին գերավճար

0 0 212 0 0 0 0 212 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին տույժեր

113 112 242 0 0 0 0 242 0 0 0 0
  դ. Սոցապ. հատկացումների ապառքներ 136 81 -1,710 0 0 0 0 0 0 0 -77 -77
 

ապառքների կուտակում

300 81 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

ապառքների մարում

-164 0 -393 0 0 0 0 0 0 0 -77 -77
 

տույժերի տուգանքների հաշվեգրում և վճարում

0 0 -1,317 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին ապառքներ

168 304 393 0 0 0 0 393 393 393 393 316
 

մնացորդը տարեսկզբին տույժեր

237 1,075 1,317 0 0 0 0 1,317 0 0 0 0
  ե. Տոկոսների, պարտքերի ընթացիկ կուտակում (չվճարում)` ընդամենը -1 0 -2 0 0 0 0 -2 0 0 0 0
 

բանկերի տոկոսներ

-1 0 -2 0 0 0 0 -2 0 0 0 0
 

բյուջետային վարկի տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

այլ պարտքերի տոկոսներ և տույժեր

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

էլ. էներգրայր պարտքերի տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

1

2

3

4

5

6

7

8

4

5

6

7

8

 

նախորդ տարվա ֆինանսական ճեղքվածք

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին

3 2 2 0 0 0 0 2 0 0 0 0
  զ. նախկին դեբիտ. պարտքերի գանձում 0 0 135 142 142 142 142 135 142 142 142 142
  է. Հիմնական գործունեության հետ չառնչվող հիմնական միջոցների օտարում 0 0 400 100 100 0 0 400 100 100 0 0
  2. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

հատկացումներ ՀԲ-ից` ծախսը

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մարում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

դրամաշնորհներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (նախատեսված պետբյուջեից) 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մարում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ 1,571 721 0 300 330 370 0 560 1,529 671 465 0
 

ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար

1,028 721 0 0 0 0 0 560 1,229 341 95 0
 

կապիտալ ծախսերի համար

543 0 0 300 330 370 0 0 300 330 370 0
 

այլ ծախսերի համար

  0 0 0,0 0 0 0 0 0,0 0 0 0
VI ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔ -696 392 6,374 995 -30 325 -62 1,992 -86 -204 -54 -347
 

այդ թվում  էլեկտրաէներգիայի գծով

    0 0 0 0 0 869 0 0 0 0
 

աշխատավարձի գծով

    0 0 0 0 0 473 0 0 0 0
 

այլ ծախսերի գծով (մատակարար, նորոգումն.)

    0 0 0 0 0 650 0 0 0 0
  Ֆինանսական ճեղքվածքը մլն. ԱՄՆ դոլարով -1,3 0,7 11,59 1,81 -0,05 0,59 -0,11 3,62 -0,16 -0,37 -0,10 -0,63
  Ֆինանսական ճեղքվածքը ջրի հաշվարկային արժեքի նկատմամբ %-ով -17,4 9,6 157,4 24,6 -0,6 6,4 -1,2 49,2 -2,1 -4,0 -1,1 -6,9
  Խմելու ջրի սակագնի աճի տոկոսը նախորդ տարվա համեմատ 0,0 11,0 0,0 0,0 29,1 0,0 0,0 0,0 0,0 29,1 0,0 0,0
  դրամի փոխարժեք 540 547 550 550 550 550 550 550 550 550 550 550
Ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները (վերակառուցումից հետո)
 

Ընդամէնը, այդ թվում

1992

0

0

0

0

  1. Նախորդ տարիների 473 մլն դրամ աշխատավարձի պարտքի մարումը նախատեսվում է իրականացնել տարբեր աղբյուրների հաշվին, որոնք կորոշվեն ծրագրի իրականացման ընթացքում։ 473 0 0 0 0
  2. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության գծով գնովի ջրի դիմաց պարտքի նոր կուտակում 105 մլն դրամի չափով 105 0 0 0 0
  տոկոսը գնովի ջրի ընթացիկ ծախսերի նկատմամբ 39        
  3. Նախատեսվում է կուտակել էլեկտրաէներգիայի նոր պարտք 869 0 0 0 0
  տոկոսը էլեկտրաէներգիայի ընթացիկ ծախսի նկատմամբ 62,0 0 0 0 0
  4. Ռեսուրսավճարի նախորդ տարիների դիմաց վճարումներ չեն նախատեսվում, իսկ ընթացիկ ծախսերի գծով նախատեսվում է կուտակումներ 446 0 0 0 0
  5. Նախատեսվում է այլ ծախսերի գծով ընթացիկ կուտակումներ 99 0 0 0 0
  տոկոսը այլ ծախսերի նկատմամբ 7,9 0 0 0 0

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«Ոռոգում» Փակ Բաժնետիրական Ընկերության 2001-2005 թթ

ֆինանսական հոսքերի կանխատեսումների

(մլն դրամ)

NN Ցուցանիշների անվանումները   Մինչև պարտքերի վերակառուցումը Պարտքերի վերակառուցումից հետո
1999 2000 2001 2002 2003 2004 2005 2001 2002 2003 2004 2005
տարե-
կան
փաս-
տացի
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
նախա-
գիծ
  1 2 3 4 5 6 7 8 4 5 6 7 8
I ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1050 1060 2150 3205 4813 6932 7863 2150 3205 4813 6932 7863
  1. Ոռոգումից հավաքագրում 1050 1060 2150 3205 4813 6932 7863 2150 3205 4813 6932 78633
  2. Ջրառից ջրի մուտքը (մլն խմ) 1293,8 1195 1406,4 1408,7 1524,9 1523,9 15294 1406,4 1408,7 1524,9 1523,9 15294
  3. Ջրօգտագործողներին տրված ջուրը (մլն խ.մ.) 887,5 832,4 994,3 1000,2 1082,2 1097,2 11012 994,3 1000,2 1082,2 1097,2 11012
  4. Մատակարարված ջրի հաշվարկային արժեքը 2050 2805 3909 4931 6417 8558 9250 3909 4931 6417 8558 9250
  5. Կորուստը (%) 31,4 30,3 29,3 29 29 28 28 29,3 29 29 28 28
  6. Սակագինը (դրամ/խ.մ) 2,31 3,37 3,93 4,93 5,93 7,80 8,40 3,93 4,93 5,93 7,80 8,40
  7. Գանձում (%) 51,2 37,8 55 65 75 81 85 55 65 75 81 85
  8. Ինքնարժեքը (դրամ/խ. ն) 8,8 8,2 7,4 7,8 6,7 6,5 7,0 7,4 7,8 6,7 6,5 7,0
                           
II ԾԱԽՍԵՐ 13277 12455 7914 8219 7680 7321 7905 7991 8296 7757 7398 7982
  1. Ընթացիկ ծախսեր, այդ թվում 7845 6802 7356 7799 7260 7101 7685 7356 7799 7260 7101 7685
  1.1 Գնումներ-ընդամենը 6733 5690 5853 6062 5287 4749 4935 5853 6062 5287 4749 4935
 

հումք, նյութեր, վառելիք

630 435 680 730 780 830 900 680 730 780 830 900
 

էլ. էներգիա (մլն կվտ ժ)

324 288 288 288 235 198 198 288 288 235 198 198
 

էլ. էներգիա (ԱԱՀ-ով)

5976 5133 5133 5292 4448 3860 3976 5133 5292 4448 3860 3976
 

ռեսուրսավճար

39 38 40 40 59 59 59 40 40 59 59 59
 

գնովի ջրի վճար

88 84 0 0 0 0 0 0 0 0 0 0
  1.2 Շահագործման և պահպանման ծախսեր 1,089 1103 1480 1714 1950 2329 2727 1480 1714 1950 2329 2727
 

աշխատավարձ

593 603 970 1190 1408 1742 2085 970 1190 1408 1742 2085
 

սոցապ. հատկացումներ

170 179 259 270 302 347 402 259 270 302 347 402
 

այլ տնտեսական և շահագործման ծախսեր

326 321 251 254 240 240 240 251 254 240 240 240
  1.3 Հաշվեգրված հարկեր 23,2 9 23 23 23 23 23 23 23 23 23 23
 

ԱԱՀ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

այլ հարկեր

23,2 9 23 23 23 23 23 23 23 23 23 23
  2. Ոչ ընթացիկ ծախսեր, այդ թվում 5432 5653 558 420 420 220 220 635 497 497 297 297
  2.1 Տոկոսների վճարում 0 0 138 0 0 0 0 215 77 77 77 77
 

ներքին պարտքի դիմաց

0 0 138 0 0 0 0 215 77 77 77 77
 

արտաքին պարտքի դիմաց

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  2.2 Կապիտալ ծախսեր 5432 5653 420 420 420 220 220 420 420 420 220 220
 

արտաքին ֆինանսավորում

4695 5005 260 260 260 100 100 260 260 260 100 100
 

տեղական ֆինանսավորում

737 648 160 160 160 120 120 160 160 160 120 120
III ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ -6795 -5741 -5206 -4594 -2447 -169 178 -5206 -4594 -2447 -169 178
IV ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԵԿՇԻՌ -12227 -11394 -5764 -5014 -2867 -389 -42 -5841 -5091 -2944 -466 -119
V ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 11876 11570 -3307 632 634 383 383 4106 4766 2836 485 333
  1. ՏԵՂԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 457 924 -3727 212 214 163 163 -514 212 214 113 113
  ա. Բանկեր -10 1305 -1362 0 0 0 0 -1362 0 0 0 0
 

զուտ հատկացումներ (ներառած կուտակված պարտքեր)

0 1322 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարում (ներառած կուտակված պարտքեր)

-10 -17 -1,362 0 0 0 0 -1,362 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

41 31 1,362 0 0 0 0 1,362 0 0 0 0
  բ. Ոչ բանկեր և կառավարության վարկեր ընդամենը այդ թվում 402 -537 -2337 54 51 0 0 625 54 51 0 0
  բյուջետային վարկեր 2421 0 0 0 0 0 0 1322 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

նոր հատկացում

2,421 0 0 0 0 0 0 1322 0 0 0 0
 

զուտ մարումներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնաց, հաշվետու ժամանակ սկզբին

9239,1 11,660 11,660 11,660 11,660 11,660 11660 11,660 12,982 12,982 12,982 12,982
  էլ. էներգիայի պարտքեր -1,879 -819 -1530 0 0 0 0 0 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում կամ վերակառուցում

1,521 503 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարումներ (անցյալ տարիների պարտքերի մարում)

-3,400 -1322 -1530 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

4,228 2,349 1,530 0 0 0 0 1,530 1,530 1,530 1,530 1,530
  այլ ոչ բանկային և ոչ հարկային պարտքեր -221 242 -861 0 0 0 0 -751 0 0 0 0
 

պարտքի ընթացիկ կուտակում

4 242 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

զուտ մարումներ

-225 0 -861 0 0 0 0 -751 0 0 0 0
 

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

698 476 861 0 0 0 0 861 110 130 110 110
  արտադրական պաշարներ 60 20 51 51 51 0 0 51 51 51 0 0
 

արտադրական պաշարներ տարեսկզբին

377 317 354 303 252 201 201 354 303 252 201 201
  դրամական միջոցներ 21 20 3 3 0 0 0 3 3 0 0 0
 

դրամական միջոցներ տարեսկզբին

44 23 13 10 7 7 7 18 10 7 7 7
  գ. Հարկային ապառքներ 0 0 23 23 23 23 23 23 23 23 23 23
 

ապառքների վճարում գերավճարի հաշվին

627 -573 23 23 23 23 23 23 23 23 23 23
 

ապառքների մարում

-627 573 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

տույժերի, տուգանքների վճարում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին ապառքներ

20 190 384 0 0 0 0 384 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին տույժեր

647 120 0 0 0 0 0 0 0 0 0 0
  դ. Սոցապ. հատկացումների ապառքներ 65 156 -251 0 0 0 0 0 0 0 -50 -50
 

ապառքների կուտակում

65 156 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

ապառքների մարում

0 0 -211 0 0 0 0 0 0 0 -50 -50
 

հաշվարկային տույժերի, տուգանքների վճարում

0 0 -40 0 0 0 0 0 0 0 0 0
 

մնացորդը տարեսկզբին ապառքներ

0 165 211 0 0 0 0 211 211 211 211 161
 

մնացորդը տարեսկզբին տույժեր

0 0 540 0 0 0 0 40 40 40 40 40
  ե. Պարտքերի ընթացիկ կուտակում (չվճարում) ընդամենը, այդ թվում տոկոսներ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

բանկերի տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

բյուջետային վարկի տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

1

2

3

4

5

6

7

8

4

5

6

7

8

 

այլ պարտքերի տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

նախորդ տարվա ճեղքվածքի մարում

0   0 0 0 0 0 0 0 0 0 0
  զ. նախորդ տարիների դեբիտ. պարտքերի մարում 0 0 200 135 140 140 140 200 135 140 140 140
  2. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 4695 5105 260 260 250 100 100 260 260 260 100 100
 

հատկացումներ ՀԲ-ից`

4695 5,105 260 260 260 100 100 260 260 260 100 100
 

մարում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

դրամաշնորհներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (նախատեսված պետբյուջեից) 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

տոկոսներ

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

մարում

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  4 . ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ 6,724 5,541 160 160 160 120 120 4,360 4,294 2,362 272 120
 

ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար

5400 4760 0 0 0 0 0 4150 4134 2202 152 0
 

կապիտալ ներդրումների համար

577 648 0 0 0 0 0 0 0 0 0 0
 

հակահեղեղային միջոցառումներ

160 133 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ջրամբարների նորոգման համար 0 0 160 160 160 120 120 160 160 160 120 120
  Այլ ծախսերի համար 587 0 0 0 0 0 0 50 0 0 0 0
VI ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔ 351,6 -176 9071 4382 2233 6 -341 1735 324 108 -19 -214
 

այդ թվում էլեկտրաէներգիայի գծով

              1092 324 108 0 0
 

աշխատավարձի գծով

              416 0 0 0 0
 

այլ ծախսերի գծով (մատակարար, նորոգումն.)

              227 0 0 0 0
  Ֆինանսական ճեղքվածքը մլն ԱՄՆ դոլարով 0,7 -0,3 16,5 8,0 4,1 0,0 -0,6 3,2 0,6 0,2 0,0 -0,4
  Ֆինանսական ճեղքվածքը ջրի հաշվարկային մեծության նկատմամբ %-ով 17,2 -6,3 232,1 88,9 34,8 0,1 -3,7 44,4 6,6 1,7 -0,2 -2,3
  Սակագնի աճի տոկոսը   45,9 6,7 25,4 20,3 31,5 7,7 6,7 25,4 20,3 31,5 7,7
  դրամի փոխարժեք 540 547 550 550 550 550 550 550 550 550 550 550
Ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները (վերակառուցումից հետո)
  Ընդամէնը, այդ թվում 1735 324 108 0 0
  1. Նախորդ տարիների 416 մլն դրամ աշխատավարձի պարտքի մարումը նախատեսվում է իրականացնել տարբեր աղբյուրների հաշվին, որոնք կորոշվեն ծրագրի իրականացման ընթացքում: 416 0 0 0 0
  2. Այլ կրեդիտորների գծով 335 մլն դրամ պարտքերի մարման հետևանքով ֆինանսական ճեղքվածքում ներառված 227 մլն դրամը նախատեսվում է մարել վարկային միջոցների կամ այլ ֆինանսական աղբյուրների հաշվին։ 227 0 0 0 0
  3. Նախատեսվում է կուտակել էլեկտրաէներգիայի նոր պարտք 1092 324 108 0 0
  տոկոսը էլեկտրաէներգիայի ընթացիկ ծախսի նկատմամբ 27,3 6,1 2,1 0 0

Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր

 

«Հայջրմուղկոյուղի» եվ «Ոռոգում» ՓԲԸ 2001-2005 թթ

ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների

 

(ՀՀ կառավարության 2001 թ մայիսի «...» -ի «ՀՀ ջրտնտպետկոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թթ ֆինանսական հոսքերի և դրա իրականացման միջոցառումների մասին» N ... որոշման 2-րդ և 3-րդ հավելվածների)

 

1. Հաշվարկներն ըստ սյունակների կատարված են 3 խմբերով:

I-ին խումբը` 1999-2000 թթ փաստացի ֆինանսական հոսքերն են ՓԲԸ-երի ներկայացրած հաշվետվություններով:

II-րդ խումբը` «Մինչև պարտքերի վերակառուցումը» 2001-2005 թթ ֆինանսական հոսքերի կանխատեսումներն են, որտեղ նախորդ տարիների կրեդիտորական պարտքերը բերված են ըստ դրանց մարման ներկա գործող ժամկետների: Այստեղ չեն նշված պետբյուջեից կանխատեսվող սուբսիդիաները և ֆինանսական ճեղքվածքն ըստ տարիների ներկայացված է առանց սուբսիդավորման:

III-րդ խումբը` «Պարտքերի վերակառուցումից հետո» 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներն են, որտեղ հաշվի են առնված նախկին կրեդիտորական պարտքերի մարումների ժամկետների նախատեսվող հետաձգումները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարականներ կան:

Ֆինանսական ճեղքվածքը նշված է հաշվի առնելով ըստ տարիների պետբյուջեից սուբսիդիաների կանխատեսումները:

2. Եկամուտները (բաժին I) բերված են միայն հիմնական գործունեության մասով (ջրամատակարարում և ջրահեռացում, ոռոգում):

Օժանդակ ծառայությունների և տնտեսությունների եկամուտների հաշվարկը կիրականացվի ծրագրավորման զարգացման հետագա փուլերում:

Եկամուտների բաժինն ընդգրկում է միայն ընթացիկ (տվյալ տարվա) գործունեության հետ կապված եկամուտները: Նախորդ տարիների հետ կապված եկամուտները բերված են V-րդ բաժնի I խմբի «զ» տողում` «նախկին դեբիտորական պարտքերի գանձում»:

3. Ծախսերը (բաժին II) տրոհված են երկու խմբի` ընթացիկ ծախսեր (1-ին խումբ) և ոչ ընթացիկ ծախսեր (2-րդ խումբ): Վերջինի մեջ բերված են կապիտալ ծախսերը և կրեդիտորական պարտքերի ու վարկերի համար հաշվարկվող արտաքին և ներքին տոկոսները: Ոչ ընթացիկ ծախսերը չեն մասնակցում ընթացիկ հաշվեկշռի (բաժին III) հաշվարկներին, բայց մասնակցում են ընդհանուր հաշվեկշռի (բաժին IV) հաշվարկներին:

4. Կրեդիտորական պարտքերի վերակառուցումից և պետբյուջեից սուբսիդիաների հատկացումից հետո մնացող ֆինանսական ճեղքվածքի մարման առաջարկվող տարբերակները նշված են հաշվարկի վերջին մասում:

5. Խմելու և ոռոգման ջրերի ջրաղբյուրների և սպառողներին տրվող կետերում որպես կանոն ջրաչափեր ի սկզբանե տեղադրված չեն և ցանցերում մուտք եղած ու ջրօգտագործողներին տրված ջրաքանակները, հետևաբար ջրատնտեսական համակարգերում ջրերի կորուստների տոկոսները հիմնված են ընկերությունների ներկայացրած հաշվետվությունների վրա: Դրանք ընկերություններում գնահատման մեթոդով ստացված տվյալներն են, պարունակում են պայմանականություններ և կարիք ունեն հետագա վերաարժեքավորման: Նշված տվյալները ճշտության բավարար մակարդակ հնարավոր է ունենալ ծրագրում նշված հաշվառման տեխնիկական համակարգերի ներդրումից հետո:

Մինչ այդ, նախատեսվում է իրականացնել բոլոր ջրաղբյուրների խրոնոմետրաժային չափումներ, սպառողներին հասցվող ջրի և կորուստների անկախ փորձագիտական գնահատումներ և հաշվարկներ: Արդյունքում ակնկալվում է ունենալ ժամանակավոր, կիրառման համար բավարար ելակետային տվյալներ:

6. Էլեկտրաէներգիայի ծախսերը կանխատեսելիս հաշվի են առնված ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի մոտեցումները` առաջիկա 10 տարում էլեկտրաէներգիայի սպառման միջին սակագները 30-50%-ով թանկանալու վերաբերյալ և 2002 թվականից սկսած կիրառել սակագնի տարեկան 3%-ով աճ:

7. Նյութերի, քիմիկատների և վառելիքի գնումների, շահագործման այլ ծախսերի մեծությունները բերված են խոշորացված գնահատումներով: Դրանք ենթակա են հետագա ճշտման` առաջիկայում յուրաքանչյուր ստորաբաժանման և ամբողջ ընկերության հատվածով ծախսերի նախահաշիվները կազմելու ճանապարհով:

8. Ներքին պարտքերի տոկոսների գծով ծախսերը հաշվարկելիս պետբյուջեի հետ հաշվարկներում ընդունված են 1%, իսկ առևտրային կազմակերպությունների հետ 5% դրույքաչափերը` սկզբնավորելու համար առևտրային փոխհարաբերությունները, թեև նշված տոկոսադրույքներն առայժմ հեռու են ֆինանսական շուկայում ձևավորվածից: Այդ տոկոսադրույքները կարող են փոփոխվել յուրաքանչյուր պարտատիրոջ հետ պարտքերի վերակառուցումների վերաբերյալ կնքվելիք պայմանագրերի հիման վրա:

9. Կապիտալ ծախսերի տողերը նույնպես ենթակա են հետագա ճշտման` հիմնանորոգումների և շինարարության նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա:

10. «Առկա հնարավոր ֆինանսավորում»` V-րդ բաժնում պարտքի ընթացիկ կուտակում տողերում բերված արժեքները նշանակում են, որ ընթացիկ տարվա ծախսերը կատարվելու են II-րդ բաժնում («Ծախսեր») նախատեսված չափով, բայց դրա դիմաց վճարումները V-րդ բաժնի տողերի արժեքների չափով ընթացիկ տարում չեն վճարվելու, և վճարումները փոխանցվելու են հաջորդ տարիներին:

11. V-րդ բաժնի 4-րդ խմբի (բյուջետային դրամաշնորհ) տողերում ընթացիկ ծախսերի գծով նախատեսված հատկացումները (սուբսիդիաները) նախատեսված են ընթացիկ հաշվեկշռի բացասական արժեքի 90%-ի չափով: Ընթացիկ հաշվեկշռի բացասական արժեքի մնացած 10%-ը չի սուբսիդավորվում կապված ինչպես հաշիվների խոշորացված գնահատումների հնարավոր սխալանքի հետ, այնպես էլ ենթադրվում է ծրագրի իրագործման ընթացքում ծախսերի խնայողության և եկամուտների հավաքագրման լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերելու գործողությունների անհրաժեշտություն:

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

 

12. Ջրօգտագործողներին ջրի մատակարարման ծավալը նախատեսվում է 1999- 2000 թթ փաստացի միջին ծավալների համեմատ փոքր նվազումով (1.3%-ով), որը բացատրվում է գերմանական KFW բանկի հետ նախատեսվող ծրագրով Շիրակի և Արմավիրի մարզերում ծրագրերի իրականացմամբ և առանձին ստորաբաժանումներ «Հայջրմուղկոյուղու» կազմից դուրս բերելու հանգամանքով: Հաջորդ երեք տարիներին, հաշվի առնելով ջրամատակարարման տևողությունը աստիճանաբար երկարացնելու և ջուրը բարձր հարկերին հասցնելու նպատակը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճի միտումները, ենթադրվում է հաշվարկներում ճշգրտումներ, ջրօգտագործողների ջրի մատակարարման ծավալների ավելացման ուղղությամբ:

13. Հիմք ընդունելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գրությունը, նախորդ տարիների ջրի կորուստների գնահատումների վերաբերյալ, 2001 թ-ին կորստի տոկոսն ընդունվել է 50%: Հետագա տարիներին կորստի տոկոսի նվազման կանխատեսումները հիմնվում են ինչպես ՀԲ-ի հետ կնքվելիք վարկային ներդրումների ազդեցության, այնպես էլ առաջիկա կազմակերպական միջոցառումների ազդեցության վրա: Նշված սցենարը կարող է ճշգրտվել կորուստների նվազեցման կոնկրետ ծրագրի մշակումից հետո:

14. Ջրամատակարարման սակագների աճը (բաժին I, տող 6) նախատեսվում է իրականացնել 2003 թ-ից սկսած` ենթադրելով 2002 թ ընթացքում ջրամատակարարման վիճակի որոշակի բարելավում և ընթացիկ շահագործման ծախսերի նկատմամբ մինչև 20% շահութաբերություն (2005 թ):

15. Նյութերի, քիմիկատների և վառելիքի, ինչպես նաև շահագործման այլ ծախսերի 1999-2000 թթ համեմատ կանխատեսվող աճը պայմանավորված է այդ տարիներին ֆինանսական միջոցների պակասի պայմաններում շահագործման ծախսերի նորմատիվներից պակաս մեծությամբ իրականացնելու հանգամանքով, որն հետագայում հանգեցնում է միանգամից մի քանի անգամ ավելի շատ ծախսերի անհրաժեշտության:

Այդ կանխատեսումները կճշտվեն 2001-2002 թթ ընթացքում (հաշվի առնելով նաև կառուցվածքային նախատեսվող փոփոխությունները)` խորհրդատվական մարմինների կողմից յուրաքանչյուր կառուցվածքային միավորի համար շահագործման նվազագույն նորմատիվային ծախսերի գնահատումների հիման վրա:

16. Աշխատավարձի ծախսերը գնահատված են ելնելով աշխատողների թվաքանակի օպտիմալացման սցենարից` 2000 թ 3528 աշխատողից 2005 թ-ին հասցնելով 2407 աշխատողի և միջին ամսական աշխատավարձը համապատասխանաբար 12.5 հազ. դրամից 40.0 հազ. դրամի հասցնելու տրամաբանությունից, որը ֆինանսական նախադրյալներ կստեղծի ծրագրի իրագործման համար:

Հաշվի առնելով, որ հիշյալ սցենարի դեպքում 2001 թ-ին ընկերության գծով առաջանում է - 1937 ընդհանուր հաշվեկշիռ (IV) և 6374 մլն դրամ ֆինանսական ճեղքվածք (VI), ուստի անհրաժեշտություն է առաջանում իրականացնել նախորդ տարիների պարտքերի վերակառուցումներ, այսպես.

17. Ենթադրվում է 2001 թ ընթացքում մարել Հայէկոնոմբանկի 57 մլն դրամ վարկի պարտքը (V-րդ բաժնի 1-ին խմբի «բանկեր» տողը) և աշխատավարձի 473 մլն դրամ ու մատակարարների գծով (527 մլն. դրամ) նախորդ տարիների պարտքերը (V-րդ բաժնի 1-ին խմբի «ոչ այլ բանկային և ոչ հարկային պարտքեր» տողը): «Այլ ոչ բանկային և ոչ հարկային պարտքեր» խմբի «զուտ մարումներ» տողով 2001 թ 1000 մլն դրամ մարումը ներառում է ռեսուրսավճարի գծով 295 մլն դրամ, աշխատավարձի գծով` 473 մլն դրամ և մատակարարների գծով` 232 մլն դրամ պարտքերը:

18. Նախատեսվում է 2001 թ ընթացքում ԱԱՀ-ի գծով գերավճարների վերադարձման հաշվին 212 մլն դրամի չափով մարել տարեսկզբի այլ հարկատեսակների գծով ապառքները:

19. Նախորդ տարիներին դեբիտորական պարտքերի գանձումները (V-րդ բաժնի 1-ին խմբի «զ» տողը) հաշվարկված են ելնելով այն հանգամանքից, որ 01.01.2001 թ դրությամբ առկա 12338.0 մլն դրամ պարտքերից բնակչության գծով պարտքերը կազմել են 11778.3 մլն դրամ, որոնք գլխավորապես անհուսալի են, իսկ առևտրային և այլ կազմակերպությունների պարտքերը կազմել են 559.7 մլն դրամ:

Հաշվի առնելով նույնիսկ ընթացիկ պարտքերի գանձման փաստացի ցածր մակարդակը (30%) և այն հանգամանքը, որ առաջին անգամ նախատեսվել է նախորդ տարիների պարտքերի գանձում, իրատեսական է համարվել 135-142 մլն դրամի չափով գանձումը:

20. V-րդ բաժնի 1-ին խմբի «է» տողում նախատեսված հիմնական միջոցների իրացումից մուտքերը վերաբերում են շահագործման չհանձնված Սևանա լճի օղակաձև անավարտ կոլեկտորի ակտիվների իրացմանը: Հաշվի առնելով, որ այդ խողովակների մի մասը ապամոնտաժված չեն, նախնական գնահատումներով (հաշվի առնելով նաև ապամոնտաժման ծախսերը) դրանց օտարումից ստացվելիք միջոցները գնահատվել են 600 մլն դրամի սահմաններում: Ենթադրվում է նաև նշված սցենարի ճշտում ապամոնտաժման աշխատանքների վերջնական գնահատումն իրականացնելիս:

21. V-րդ բաժնի 4-րդ խմբի «կապիտալ ծախսերի համար» տողում 2001 թ համար նախատեսված 300 մլն դրամ գումարը տրամադրվում է առավել մաշված և շարքից դուրս եկած խողովակների նորոգումների և փոխարինման համար, որը դեռևս նախատեսվել էր ՀՀ 2000 թ պետական բյուջեում և միջոցների բացակայության պայմաններում գումարը չտրամադրվեց: Բնականաբար նշված աշխատանքների պարբերաբար իրականացումը և վարկային միջոցների ներգրավումը հնարավորություն կտա կորուստների մակարդակը որոշակի չափով նվազեցնել, որը և հաշվի է առնված 2002-2005 թթ-ին:

22. Հետագա տարիների կապիտալ ծախսերի գծով գումարները նախատեսված չեն հաշվի առնելով, որ արտաքին ֆինանսավորման հաշվին իրականացվելիք ծրագրերի ճշտումից, համաձայնագրի ստորագրումից հետո նոր միայն կկատարվի ըստ տարիների ներդրումների բաշխում և դրան համապատասխան ներքին աղբյուրների մասում կնախատեսվեն համապատասխան համաֆինանսավորման գումարներ` միաժամանակ առկա ֆինանսավորման մասում համապատասխան տողերով արտացոլելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

23. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի հանդեպ առ. 01.01.2001 թ դրությամբ ունեցած 3174.6 մլն դրամ վարկային պարտավորությունների մարումը մինչև 2006 թվականը իրատեսական չէ և ենթադրվում է մարման ժամկետների հետաձգում (V-րդ բաժին, 1-ին խմբի «բյուջետային վարկեր» տող):

24. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ հանդեպ 2001 թ հունվարի 1-ի դրությամբ գնովի ջրի դիմաց ճշտված պարտքի մարումը իրատեսական է նախատեսել 2006 թվականից հետո, յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 5%-ի չափով տոկոսավճար, որը նախատեսված է ընկերության ֆինանսական հոսքերի ծախսային մասի «Ոչ ընթացիկ ծախսեր» տողի «Տոկոսների վճարում» տողում: 2001 թ ծախսերում գնովի ջրի դիմաց 267 մլն դրամ ծախսի հաշվարկը կատարվել է մեծածախ սակագնով (Երևանի «Ջրմուղ-կոյուղու» գծով մոտ 30 դրամ` 1 խմ):

25. V-րդ բաժնի 1-ին խմբի «բ» ենթակետի արտադրական պաշարներ և դրամական միջոցներ տողերով նախատեսվել են համապատասխանաբար 60 և 16 մլն դրամ գումարներ ընկերության ֆինանսական ճեղքվածքի փակման նպատակով, իսկ նույն խմբի «գ» ենթակետով նախատեսվել է ընկերության առ. 01.01.2001 թ դրությամբ սոցապ ապառքների գծով առկա 393 մլն դրամ պարտքի մարման հետաձգում, այն նախատեսելով 2004 թվականից, տարեկան 77 մլն դրամ գումարով: Բացի այդ, որոշման նախագծով 1317 մլն դրամ տույժերից ազատելու վերաբերյալ նախատեսվել է համապատասխան հանձնարարական: Միաժամանակ «ե» ենթակետով նախատեսվում է մարել նաև բանկերի վարկերի դիմաց գոյացած մոտ 2 մլն դրամ տոկոսային պարտավորությունները:

Հաշվի առնելով, որ նույնիսկ պարտքերի վերակառուցումներից հետո ընկերության ֆինանսական հոսքերը թույլ չեն տալիս պարտքերն ամբողջությամբ մարել և նույնիսկ մնում է դեռևս 1992 մլն դրամ ֆինանսական ճեղքվածք, ուստի աղյուսակի վերջում «Ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները մասում» նշվում են հիշյալ ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները, մասնավորապես.

26. 473 մլն դրամը ներառում է ընկերության նախորդ տարիների աշխատավարձի գծով պարտքը: Նշված պարտքի մարման համար ներկայումս ֆինանսավորման աղբյուր չկա և ծրագրի իրականացման ընթացքում մարման աղբյուրների հարցը կլուծվի:

27. Գնովի ջրի գծով 105 մլն դրամ նոր պարտքի առաջացումը հաշվարկված է ելնելով Երևանի գնովի ջրի դիմաց 267 մլն դրամ ծախսերի դիմաց Երևանի «Ջրմուղկոյուղու» գանձման տոկոսին (61%) համամասնորեն վճարելու տրամաբանությունից:

28. 446 մլն դրամը ներառում է ընկերության ռեսուրսավճարի գծով նախորդ տարիների 295 մլն դրամ պարտքը, ինչպես նաև ընթացիկ տարում ևս 151 մլն դրամ նոր պարտքի կուտակումը: Վերջիններիս մարման նպատակով առայժմ ֆինանսական աղբյուրներ չկան, սակայն ծրագրի իրականացման ընթացքում նշված հարցը կստանա իր լուծումը: Նախատեսվում է նաև այլ շահագործման ծախսերի գծով ևս 99 մլն դրամի կուտակումներ:

29. Էլեկտրաէներգիայի գծով 869 մլն դրամ պարտքի կուտակում նախատեսվում է, որը կազմում է ընթացիկ ծախսի 62%-ը: Նշված միջոցառումները հնարավորություն կտան ընկերությանը հետագա տարիներին աշխատել առանց նոր պարտքերի կուտակման և հետևաբար` ծախսերի դիմաց 100%-ով վճարումների պայմանով, իսկ 2001 թ նոր կուտակվելիք պարտքերի մարումները իրատեսական են 2006 թվականից հետո:

 

«Ոռոգում» ՓԲԸ

 

30. Ջրօգտագործողներին ոռոգման ջրի մատակարարման ծավալը նախատեսվում է 1999-2000 թթ փաստացի միջին ծավալների համեմատ զգալի ավելացում (2001թ-ին 19.4%-ով), որը բացատրվում է ինչպես նախորդ տարվա երաշտով, այնպես էլ ջրապահանջի աճով: Հաջորդ 4 տարիներին, հաշվի առնելով նոր ոռոգելի հողատարածքների ընդգրկման հնարավորությունը և գյուղատնտեսական մշակաբույսերին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովելու խնդիրները, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճի միտումները (այդ թվում գյուղատնտեսական արտադրության աճի տեմպերը), ենթադրվում է հաշվարկներում ճշգրտումների հնարավորություն:

31. «Ոռոգում» ՓԲԸ նախորդ տարվա համեմատ կորուստների 1%-ով նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2000 թ կորուստների գնահատումը ընկերության կողմից իրականացվել է զուտ գնահատման եղանակով, որն կճշտվի ելնելով ինչպես ՀԲ-ի հետ արդեն իսկ կնքված վարկային ներդրումների ազդեցություններից, այնպես էլ հետագայում հաշվիչ-չափիչ սարքերի տեղադրումով: Դրա համար էլ նշված տարիների կորուստների դինամիկան վերցված է պայմանականորեն:

Նշված սցենարը կարող է ճշգրտվել կորուստների նվազեցման կոմպլեկտ ծրագրի մշակումից հետո:

32. Քանի որ ոռոգման ջրի սակագները դեռևս չեն ապահովում ինքնածախսածածկում, անխուսափելի է ոռոգման ջրի սակագների աստիճանաբար աճը (բաժին I, տող 6) և ենթադրվում է 2004 թ-ին արդեն իսկ ծախսածածկող սակագների սահմանում` ոռոգման ջրի մատակարարման բարելավմանը զուգահեռ, իսկ 2005 թվականին ընթացիկ շահագործման ծախսերի նկատմամբ մինչև 20.0% շահութաբերություն:

33. Նյութերի, քիմիկատների և վառելիքի, ինչպես նաև շահագործման ծախսերի 1999-2000 թթ համեմատ կանխատեսվող աճը պայմանավորված է (ինչպես «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում) այդ տարիներին ֆինանսական միջոցների պակասի պայմաններում շահագործման ծախսերի նորմատիվներից պակաս մեծությամբ իրականացնելով:

Բացի այդ, «Ոռոգում» ՓԲԸ էլեկտրաէներգիայի ծախսի զգալի նվազում է նախատեսված սկսած 2003 թ-ից, ելնելով այն հանգամանքից, որ մինչև 2002 թ վերջը կամ 2003 թ ոռոգման սեզոնի սկիզբը` կավարտվեն Որոտան-Արփա թունելի շահագործման հանձնելու աշխատանքները, որը կբերի մոտ 57 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի տնտեսում, իսկ երկրորդ փուլով` Վայոց ձորի մարզի ինքնահոս ոռոգման համակարգի գործարկումով 2004 թ-ին ևս 37 մլն կվտ/ժ-ի տնտեսում:

Այդ կանխատեսումները կճշտվեն նաև 2001-2002 թթ ընթացքում (հաշվի առնելով նաև կառուցվածքային նախատեսվող փոփոխությունները)` խորհրդատվական մարմինների կողմից յուրաքանչյուր կառուցվածքային միավորի համար շահագործման նվազագույն նորմատիվային ծախսերի գնահատումների հիման վրա:

34. Աշխատավարձի ծախսերը գնահատված են ելնելով աշխատողների թվաքանակի օպտիմալացման սցենարից` 2001 թ 3408 աշխատողից 2005 թ-ին հասցնելով 3177 աշխատողի և միջին ամսական աշխատավարձը` համապատասխանաբար 13.4 հազ. դրամից 48.7 հազ. դրամի հասցնելու տրամաբանությունից, որը ֆինանսական նախադրյալներ կստեղծի ծրագրի իրագործման համար:

35. Հետագա տարիների կապիտալ ծախսերի գծով գումարները նախատեսված չեն հաշվի առնելով (ինչպես «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում), իրականացվելիք ծրագրերի ճշտումը, համաձայնագրի ստորագրումը և այլն:

Բացի այդ, կապիտալ ծախսերի 260 մլն-ական դրամ գումարները, որոնք նախատեսված է հիմնականում մեքենա-մեխանիզմների ձեռքբերման համար, ենթադրում է որոշակի ճշտումներ: Հարկ ենք համարում նշել, որ հիշյալ գումարներով չեն նախատեսվել «Պատվարների անվտանգություն» և «Ոռոգման համակարգերի վերականգնում» նոր վարկային ծրագրերը: Հիշյալ ծրագրերի հստակեցումից և ըստ տարիների գումարների բաշխումից հետո հնարավոր է տվյալ տարվա այլ շահագործման ծախսերում որոշակի փոփոխություններ` նույն ծախսի համար ֆինանսավորման կրկնակի աղբյուրների բացառելու հանգամանքով պայմանավորված:

Հաշվի առնելով, որ հիշյալ սցենարի դեպքում 2001 թ-ին ընկերության գծով առաջանում է - 5764 ընդհանուր հաշվեկշիռ (IV) և 9071 մլն դրամ ֆինանսական ճեղքվածք (VI), ուստի անհրաժեշտություն է առաջանում իրականացնել նախորդ տարիների պարտքերի վերակառուցումներ, այսպես:

36. Ենթադրվում է 2001 թ ընթացքում մարել բանկերի 40 մլն դրամ վարկի պարտքը (V-րդ բաժնի 1-ին խմբի «բանկեր» տողը) և աշխատավարձի 416.8 մլն դրամ ու մատակարարների գծով պարտքերը (335 մլն դրամ) նախորդ տարիների պարտքերը (V-րդ բաժնի 1-ին խմբի «ոչ այլ բանկային և ոչ հարկային պարտքեր» տողը):

37. Նախատեսվում է 2001 թ ընթացքում ԱԱՀ-ի գծով գերավճարների վերադարձման հաշվին 23 մլն դրամի չափով մարել տարվա ընթացքում տարբեր հարկատեսակների գծով առաջացող պարտավորությունները:

38. Նախորդ տարիների դեբիտորական պարտքերի գանձումները (V-րդ բաժնի I-ին խմբի «զ» տողը) հաշվարկված է ելնելով այն հանգամանքից, որ 01.04.2001 թ դրությամբ առկա 4339 մլն դրամ պարտքերից համայնքների այլ սպառողների և ՋՕՄ-երի գծով պարտքերը կազմել են 4093 մլն դրամ, որոնք գլխավորապես անհուսալի են, իսկ առևտրային և այլ կազմակերպությունների պարտքերը կազմել են 245.7 մլն դրամ:

Հաշվի առնելով նույնիսկ ընթացիկ պարտքերի գանձման փաստացի ցածր մակարդակը (37.8%) և այն հանգամանքը, որ առաջին անգամ նախատեսվել են նախորդ տարիների պարտքերի գանձում, իրատեսական է համարվել 200 և 140 մլն-ական դրամի չափով գանձումներ:

39. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության պոմպակայաններով սպառված էլեկտրաէներգիայի պարտքերի վճարման նպատակով նախկինում հատկացված 11660.2 մլն դրամ բյուջետային վարկերի մարումը նախատեսվելու է ՀՀ 2002 թվականի պետբյուջեի նախագծում, միաժամանակ նախատեսելով պետբյուջեից նույն մեծության գումարի հատկացում` ընկերության կանոնադիր կապիտալում պետության բաժնեմասի ավելացման համար (V-րդ բաժին, 1-ին խմբի «բյուջետային վարկեր» տող):

40. Ենթադրվում է նաև նույն բաժնի «Այլ ոչ բանկային և ոչ հարկային պարտքեր» խմբի «մնացորդը հաշվետու ժամանակահատվածի սկզբին» տողով 2001 թ ՀՀ պետեկամուտների նախարարության ֆոնդին ընկերության 110 մլն դրամ պարտքից ազատում:

41. V-րդ բաժնի 1-ին խմբի «բ» ենթակետի «արտադրական պաշարներ» և «դրամական միջոցներ» տողերով նախատեսված են համապատասխանաբար 51 և 3 մլն դրամ ընկերության ֆինանսական ճեղքվածքի փակման նպատակով, իսկ նույն խմբի «գ» ենթակետով նախատեսված է ընկերության առ. 01.01.2001 թ դրությամբ սոցապ ապառքների գծով առկա 211 մլն դրամի մարման հետաձգում, մարումը նախատեսելով 2004 թվականից, տարեկան 50 մլն դրամ գումարով, իսկ 40 մլն դրամ տույժերից ազատելու նպատակով որոշման նախագծում տրված է համապատասխան հանձնարարական:

42. V-րդ բաժնի 4-րդ խմբի «ջրամբարների նորոգման համար» տողում 2001 թ համար նախատեսված 160 մլն դրամ գումարը տրամադրվում է ջրամբարների ընթացիկ պահպանման և շահագործման, հեղեղատների, ջրթողների մաքրման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով և բնականաբար այն անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի` 160-120 մլն դրամի չափով: Նշված մեծությունը ենթակա է ճշտման համապատասխան նախահաշիվները կազմելուց հետո:

Հաշվի առնելով, որ նույնիսկ պարտքերի վերակառուցումներից հետո ընկերության ֆինանսական հոսքերը թույլ չեն տալիս պարտքերն ամբողջությամբ մարել և նույնիսկ մնում է դեռևս 1735 մլն դրամ ֆինանսական ճեղքվածք, ուստի աղյուսակի վերջում «Ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները մասում» նշվում են հիշյալ ֆինանսական ճեղքվածքի ծածկման աղբյուրները, մասնավորապես:

43. 416.8 մլն դրամը ընկերության նախորդ տարիների աշխատավարձի գծով պարտքն է: Նշված պարտքի մարման համար ներկայումս ֆինանսավորման աղբյուր չկա և ծրագրի իրականացման ընթացքում մարման աղբյուրների հարցը կլուծվի:

44. 227 մլն դրամ գումարը հանդիսանում է ընկերության այլ կրեդիտորական պարտքերի 335 մլն դրամի մարումից մնացած գումարը: Նշված պարտքի մարման համար ներկայումս ֆինանսավորման աղբյուր չկա և ծրագրի իրականացման ընթացքում մարման աղբյուրների հարցը նույնպես կլուծվի:

45. 1092 մլն դրամ էլեկտրաէներգիայի գծով պարտքի կուտակում է նախատեսվում, որը կազմում է ընթացիկ ծախսի 21.3%-ը: Նշված միջոցառումները հնարավորություն կտան ընկերությանը հետագա տարիներին աշխատել գրեթե առանց նոր պարտքերի կուտակման և հետևաբար` ծախսերի դիմաց 100%-ով վճարումների պայմանով: Հետագա տարիներին, արդեն առանց լուրջ ֆինանսական ներարկումների ընկերությունը կկարողանա ինքնուրույն կառավարել ֆինանսական վիճակը: Նման պայմաններում նպատակահարմար կլինի 2001 կուտակվելիք 1092 մլն դրամ պարտքի մարումը ևս հետաձգել` 2006 թվականից մարելու պայմանով:

Նշված ֆինանսական սցենարով շարժվելու դեպքում հնարավոր կլինի բյուջետային նվազագույն ներարկումներով ընկերություններին դուրս բերել ներկայիս ֆինանսական ծանր վիճակից, ֆինանսապես առողջացնել և համակարգերը դարձնել գրավիչ` ապագա ռազմավարական ներդրողներին ներգրավելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2003, N 1693-Ն ---------
24.10.2002, N 2190-Ն ---------
17.10.2002, N 1639-Ն ---------
08.04.2002, N 358 ---------
24.12.2001, N 1249 ---------
12.07.2001, N 641 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան