Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2002-30.08.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.709
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 1008-Ն

«ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՆԳԻՈՆԵՎՐՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 20-րդ և 68-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող՝ 1482,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող 2-րդ մասնաշենքի առաջին հարկի տարածքն ու նկուղային հարկի տարածքի մի մասը՝ 850 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը և «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության և «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերության՝ միացման ձևով վերակազմակերպման աշխատանքների կատարումը.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ վերակազմակերպված «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության հետ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անժամկետ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը.

բ) սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի գնահատման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 22
Երևան