Գլխավոր տեղեկություն
Համար
N 398
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.384
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2001 թվականի N 398
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 712 և 2001 թվականի հունվարի 8-ի N 7 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկից հանել 193, 196, 201, 204, 206, 207, 208 և 209-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան