Գլխավոր տեղեկություն
Համար
N 372
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2001-02.06.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«30» ապրիլի 2001 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2001 թվականի N 372

 

2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն և «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել տնակային տնտեսություններում բնակվող` երկրաշարժից տուժած և առավել անապահով` էլեկտրացանցի բաժանորդների ցուցակները` դրանցում նշված բաժանորդներին 2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում պետական աջակցություն տրամադրելու համար:

2. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն») 05 ենթախմբի («Այլ սոցիալական ծրագրեր») «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» տողով նախատեսված Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար համապատասխանաբար 35 մլն դրամի և 115 մլն դրամի չափով պետական աջակցության հատկացումը «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ցուցակները Լոռու և Շիրակի մարզպետարաններից ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ձևակերպում է 9000-ական դրամի չափով վճարումներ` այդ ցուցակներում ընդգրկված բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի դիմաց, և 7-օրյա ժամկետում համապատասխան վճարման անդորրագրերը հանձնում է բաժանորդներին` մյուս անհրաժեշտ տվյալների հետ միասին նշելով նաև «Վճարված է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից» բառերը: Նշված անդորրագրերը բաժանորդներին հանձնելու փաստը հաստատվում է վճարման բաշխացուցակներում բաժանորդի, իսկ բաժանորդների բացակայության դեպքում` համապատասխան մարզպետարանների լիազոր ներկայացուցիչների ստորագրություններով.

 բ) նշված բաշխացուցակների պատճեններն ըստ մարզերի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված` սահմանված կարգով հաստատված բաշխացուցակներն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել փոխադարձ հաշվարկների մասին արձանագրություն` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքն ընկերության նկատմամբ և դրա մարման պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2001, N 1297 28.12.2001, N 372
14.08.2001, N 747 14.08.2001, N 372
02.06.2001, N 486 02.06.2001, N 372
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան