«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2000 թվականի N 535
քաղ. Երևան
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ց Ա Ն Կ
ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցվող «փոքր» օբյեկտների
| ||||||||||
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Հասցեն | Շենքի տեսակը | Տարածքը (քառ.մ) |
Օբյեկտի գինը (դրամ) | |||||
| ||||||||||
1. | Մասսայական սննդի արտադրական և սովորողների N 7 ԴՁ-ի N 1 կրպակ | քաղ. Երևան, Խանջյան փող., մանկավարժական ինստիտուտի դիմաց | կրպակ | - | 38322 | |||||
2. | «Կակաչ» ԴՁ | քաղ. Գյումրի, Գորկու 101 | գույք | - | 34727 | |||||
3. | «Վանք» գրատների միավորման N 6 գրատուն | քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 26 | շենքի բացվածք |
79,69 | 2538098 | |||||
4. | «Վանք» գրատների միավորման N 8 գրատուն | քաղ. Վանաձոր, վագոն-կրպակ | գույք | - | 1702 |