Գլխավոր տեղեկություն
Համար
N 683
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.492
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2002 թվականի N 683

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի N 1038 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում`

- «թ» ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.

- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.

- «ժ) 2002 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը».

բ) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգի`

1-ին և 2-րդ կետերը «մայիսի 1-ի» բառերից հետո լրացնել «(ծխախոտ արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի օգոստոսի 1-ի)» բառերով.

2-րդ կետի «ա» ենթակետը «մայիսի 20-ը» բառերից հետո լրացնել «ծխախոտ արտադրողները` մինչև 2002 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.

2-րդ կետի «բ» ենթակետը «մայիսի 20-ը» բառերից հետո լրացնել «ծխախոտ արտադրողները` մինչև 2002 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան