Գլխավոր տեղեկություն
Համար
N 268
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.03.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.277
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2001 թվականի N 268
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան