Գլխավոր տեղեկություն
Համար
N 311
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.319
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2001 թվականի N 311
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի« և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N/N
ը/կ

Հիմնախնդրի
անվանումը

Հանձնարարականի,
կատարվելիք
աշխատանքների և
միջոցառումների
համառոտ նկարագիրը

Կատարման
պատասխանատուն
(առաջին հասցեատեր)

ժամկետը
սկիզբ-ավարտ
(անհրաժեշտության
դեպքում ըստ փուլերի)

Ֆինանսավորման աղբյուրը
  (պետական բյուջե, դրամաշնորհներ,
վարկային
միջոցներ և այլն)

Պահանջվող գումարը (մլն դրամ)

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
1. Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի վերաբացում

Մեղրու սահմանամերձ առևտուրը կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում

ՀՀ պետական եկամուտների նախարարություն,
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
2001 թ. ապրիլ    

Շուկայի կազմակերպչի կողմից կառուցման աշխատանքներն ավարտված են։ Շուկայում առևտուր իրականացնող 40 կագմակերպություններն ընտրված են։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2.

Մեղրու գինու գործարանի վարկավորում և արտադրանքի իրացմանն աջակցում

վարկավորում վերագործարկման և մթերումների իրականացման նպատակով

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2001 թ.

երկարաժամկետ վարկեր

 

Մթերվել է առաջարկված 9.5 տոննա խաղողը։

3.

Գյուղացիական փոխօգնության բանկի մասնաճյուղի բացում

 

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2001 թ. II-III եռամսյակ

գործող վարկերի խնայողություններ

համաձայն բիզնես– ծրագրի

Նախապատրաստական աշխատանքները կատարվում են։

4. Մեղրու «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի հիման վրա արտադրական սպասարկման կենտրոնի հիմնում  դրամաշնորհների և այլ միջոցների հաշվին գյուղտեխնիկայով կենտրոնի համալրում, մասնավորապես, ճապոնական դրամաշնորհի միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկայից 2 տրակտոր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2001թ. ճապոնական դրամաշնորհ   «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի մարզային կենտրոնի միջոցով Մեղրու և Վարդանիձորի համայնքներին տրամադրվելիք գյուղտեխնիկայի մի մասը տեղափոխված է մարզ։
5. Մեղրու տարածաշրջանում պետական միջոցների հաշվին բույսերի պաշտպանության միջոցառումների ծավալների ընդլայնում   ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2001 թ. ՀՀ 2001 թ. պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը բույսերի պաշտպանության և սերմնաբուծության համար նախատեսված միջոցներ   Միջոցառումների ծավալներն ընդլայնվել են, նախատեսված 400 հա դիմաց փաստացի կատարվել են 1100 հա վրա բույսերի պաշտպանության – միջոցառումներ։
6. Մեղրու տարածաշրջանի հողերի ճշգրտված կադաստրային գնահատման աշխատանքների իրականացում առաջնահերթ կարգով տվյալների ճշտում, հողերի սխեմաների կազմում, քարտեզների կազմում, հողի սեփականության վկայականների տրամադրում ըստ լրացուցիչ նախատեսված ժամկետների և ծրագրերի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2001 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2001թ. պետական բյուջեով և վարկերով նախատեսված միջոցների հաշվին   Քարտեզագրման աշխատանքներն ավարտված են։ Տրամադրված չեն պետական ակտերը։
7. Ագարակի ոռոգման մեխանիկական համակարգի հիմնական նորոգման և ցանցերի խմբավորման աշխատանքների իրականացում   ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001 թ. II եռամսյակ «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ընդհանուր ծախսերի հաշվին 15

Գերմանական GTZ գրասենյակի ֆինանսավորմամբ տեղադրված են նոր պոմպեր, ներքին ցանցի խմբավորման աշխատանքները կատարված չեն ֆինանսավորման բացակայության պատճառով:

8.

Մեղրու Շհարի (մեծ) ջրանցքի մաքրման և վերակառուցման աշխատանքների իրականացում

առանց Մեղրի-1, Մեղրի-2 պոմպակայանների կանգնեցման, սեփական ուժերով նշված աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2001 թ. III եռամսյակ

«Ոռոգում» ՊՓԲԸ-ի ընդհանուր ծախսերի հաշվին

10

2000թ. կազմվել էր նախահաշիվ։ Աշխատանքները չեն կատարվել ֆինանսավորման բացակայության պատճառով։

9.

Արաքս գետի ափապաշտպան կառույցների իրականացում

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2002-2003 թթ. ընթացքում

ՀՀ 2001թ. պետական բյուջեով հակահեղեղային միջոցառումների իրականացման համար նախատեսված միջոցներ

 

Մեղրու մաքսային հատվածում իրականացվել են Արաքս գետի ձախ ափի ամրացման աշխատանքները /20մլն դրամ գումարով/, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով առաջիկայում կայանալու է հանդիպում, ուր կորոշվի այդ աշխատանքների կատարման անհրաժեշտությունը։

10. Մեղրու տարածաշրջանի անտառներում հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների իրականացում

Մեղրու տարածաշրջանի և հարակից Կապանի անտառներում տարազույգ մետաքսագործ թրթուռների դեմ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների ծավալի հիմնավորում

ՀՀ Սյունիքի մարզպետ ՀՀ բնապահպանության նախարարություն

2002 թ. II եռամսյակ

ՀՀ 2002թ. պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարությանն անտառների պահպանության համար նախատեսված միջոցներ

126 15000 հա
11.

Անհատական /մասնավոր/ ոռոգման պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2001 թ. ընթացքում

ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված սուբսիդիաների հաշվին

3,1  
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
12.

Մեղրի, Ագարակ քաղաքների, Նյուվադի գյուղի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմում

 

ՀՀկառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ Սյունիքի մարզպետ, համայնքների ղեկավարներ

2001-2002 թթ. ընթացքում

ՀՀ 2001թ. պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին

6

Ծրագրային փաստաթղթերի կազմման համար ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված է 6 մլն դր /պահանջվող գումարը 10.69 մլն դրամ/

13.

Մեղրու տարածաշրջանում բնակվող փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծում

փախստականներին որպես բնակարաններ հատկացնելու նպատակով Մեղրու տարածաշրջանում անավարտ շինարարության կամ կիսակառույց օբյեկտի վերակառուցում

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 2001-2002 թթ. ընթացքում

ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար

 

ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարներին, ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարված է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջակություն։

14. Մեղրու տարածաշրջանի բնակավայրերի խմելու ջրի մատակարարման բարելավման ծրագրի իրականացում քաղաք Մեղրի
- ջրի մաքրման կայանի
մասնակի նորոգում
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2002 թթ. ընթացքում պետական բյուջե 4.66 ՀՀ 2000թ. պետական բյուջեի միջոցների սղության պատճառով աշխատանքները չեն իրականացվել։
    Արաքսաշենի թաղամաս
-ջրատարի կառուցում
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2002 թթ.
պետական բյուջե

2.22

ՀՀ 2000թ. պետական բյուջեի միջոցների սղության պատճառով աշխատանքները չեն իրականացվել։
    -ջրմուղի ցանցի կառուցում ՀՍՆՀ, ՀՀ Սյունիքի մարզպետ 2001 թ. ՀՍՆՀ 5.5 ՀՍՆՀ կողմից ուսումնասիրություններն ընթացքի մեջ են։
    -քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում /ներառյալ ջրի մաքրման կայանը/ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2003 թթ. ընթացքում պետական բյուջե

110

ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված չէ։
    քաղաք Ագարակ
-խորքային հորերի և պոմպերի նորոգում
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001 III թ. եռամսյակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցների հաշվին /հետագայում արժեքի փոխհատուցման պայմանով/ 2.6 ՀՀ 2000թ. պետական բյուջեի միջոցների սղության պատճառով աշխատանքները չեն իրականացվել։
    -քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և ընդլայնում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2003 թթ. ընթացքում
պետական բյուջե 260 ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված չէ։
    Մեղրու և Ագարակի համայնքների բնակելի շենքերում ջրաչափերի տեղադրում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001 թ. III - IV եռամսյակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցների հաշվին /հետագայում արժեքի փոխհատուցման պայմանով/ 5.5 Ձեռք են բերվել 12 ջրաչափեր, որոնցից 8-ը տեղադրվել են։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ծանր ֆինանսական վիճակի պատճառով աշխատանքները չեն իրականացվել։
    Տաշտուն գյուղի ջրամատակարարման բարելավում ՀՍՆՀ, ՀՀ Սյունիքի մարզպետ 2001-2002 թթ. ընթացքում ՀՍՆՀ 30 ՀՍՆՀ կողմից ուսումնասիրություններն ընթացքի մեջ են։
    Լեհվազ գյուղի ջրամատակարարման բարելավում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2002 թթ.
ընթացքում
պետական բյուջե 25 ՀՀ 2001թ. պետական բյուջեով նախատեսված չէ։
    Վարդանիձոր գյուղի ջրամատակարարման բարելավում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2002 թթ. ընթացքում պետական բյուջե 8 ՀՀ 2001թ. պետական բյուջեով նախատեսված չէ։
   

 Վահրավար գյուղի ջրամատակարարման բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2001-2002 թթ. ընթացքում

պետական բյուջե

20

ՀՀ 2001թ. պետական բյուջեով նախատեսված չէ:

Կրթություն

15.

Դպրոցական շենքերի կառուցում

Լեհվազ գյուղի միջնակարգ դպրոցի կառուցում ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ 2001-2002 թթ. ընթացքում ՀՍՆՀ 9 Պահանջվող փաստաթղթերի նախապատրաստումն ավարտվել է։ Պետական բյուջեով հատկացված 9 մլն դրամը փոխանցվել է ՀՍՆՀ։ Շինարարական կազմակերպության ընտրության համար կանցկացվի մրցույթ։
 

 

Նյուվադի գյուղի միջնակարգ դպրոցի կառուցում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ

2001-2002 թթ. ընթացքում

ՀՍՆՀ

 

Ընդգրկված է ՀՍՆՀ ծրագրում։ Առաջարկվել է իրականացնել գյուղի գլխավոր հատակագիծը կազմելուց հետո։

16.

Դպրոցական շենքերի վերանորոգում

Ագարակի միջնակարգ դպրոցի վերանորոգում ՀՀ Սյունիքի մարզպետ 2001-2002 թթ. ընթացքում ՀՍՆՀ 75 Համայնքի կողմից ներդրումը կատարված է, ՀՍՆՀ կողմից աշխատանքները կիրականացվեն 2001 թ. 2-րդ կիսամյակում։
    Մեղրու N 1 միջնակարգ դպրոցի վերանորոգում ՀՀ Սյունիքի մարզպետ 2001-2002 թթ. ընթացքում ՀՀ 2000 թ. պետական բյուջե 9 Աշխատանքները սկսված են։
         

ՀՀ 2001 թ. պետական բյուջե

3.3

Ընդգրկված է 2001թ. պետական բյուջեում։

17.

Տարածաշրջանի դպրոցները դպրոցական գույքով ապահովում

դպրոցական գույքի պահանջը հետևյալ չափերով

աշակերտական սեղան-նստարան 360 աշ. տեղ •
գրատախտակ 40 հատ
ուսուցչական սեղան 46 հատ
աթոռներ 52 հատ
գրապահարան 28 հատ
համակարգչային դասարանների բացում 3 հատ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ Սյունիքի մարզպետ

2001թ.

ՀՍՆՀ 17.7

Ընդգրկված է ՀՍՆՀ ծրագրում, դեռևս չի կատարված։

18.

Պետական պատվերով նպատակային կադրերի պատրաստում

կադրերի գծով պահանջը նշված չափերով 

- Գորիսի կրթահամալիր և Երևանի մանկավարժական ինստիտուտ-4 տեղ

- Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան 2 տեղ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2001 թ. III եռամսյակ

ՀՀ պետական բյուջեում նախատեսված պետական պատվերի սահմաններում  

2000 թ. կատարվել է։ Հատկացնել նաև 2001 թ-ին։

19. Մանկավարժական կադրերի պահանջի բավարարում

կադրերի գծով պահանջը նշված չափերով.
- մաթեմատիկայի ուսուցիչներ` 3
-ֆիզիկայի` 2
-հայոց լեզվի` 4
-քիմիայի և կենսաբանության` 4
- պատմության, աշխարհագրության` 5
- անգլերեն լեզվի` 2
-ռուսաց լեզվի` 2
-դասվարի` 3

ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2001 թ. սեպտեմբերի 1-ը     2000 թ-ին տարբեր մասնագիտությունների 20 ուսուցիչների փոխարեն գործուղվել են 6-ը։ Նպատակահարմար է իրականացնել նաև
2001 թ.-ին, քանի որ տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների 48%-ը չունի բարձրագույն մանկավարժական կրթություն։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
20. Մեղրի և Ագարակ քաղաքների պոլիկլինիկաների վերանորոգում, բուժսարքավորումներով հագեցում  

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ

2001 թ.

դրամաշնորհներ

 

Ընթացքի մեջ է: Բանակցություններ են տարվում «Առաքելություն Արևելք» կազմակերպության հետ աշխատանքները ֆինանսավորելու ուղղությամբ։

21.

Բուժակա-մանկաբարձական կետերի վերանորոգում գյուղական համայնքներում

 

ՀՀ առողջապահության նախարարություն.

ՀՀ Սյունիքի մարզպետ

2000-2001 թթ. ընթացքում

դրամաշնորհներ

 

«Առաքելություն Արևելք» կազմակերպության կողմից իրականացումն ընթացքի մեջ Է։

22.

Մեղրու տարածաշրջանն սպասարկող հոգեբուժական և հակատուբերկուլյոզային հիվանդանոցների առանձնացում և հոգեբուժական հիվանդանոցի տեղափոխում Արծվանիկ գյուղ /վերանորոգումից հետո/

շրջապատի համար վտանգ ներկայացնող տարբեր հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման առանձնացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2001 թ I կիսամյակ

ՀՀ 2001 թ. պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին

8

«Մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ միջոցների հաշվին կատարվել են 4 մլն դրամի աշխատանքներ։ 2000 թ. դեկտեմբերին պետական բյուջեից հատկացվել Է 8 մլն դրամ։ Ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

23.

Բժշկական ամբուլատորիաների կառուցում գյուղական համայնքներում

Լեհվազ, Լիճք, Շվանիձոր, Կարճևան համայնքներում ամբուլատորիաների կառուցում

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ

2000-2001 թթ. ընթացքում

Համաշխարհային բանկի վարկային ծրագիր, դրամաշնորհ

 

Նյուվադիի բուժկետը կառուցված Է, մնացածը ընթացքի մեջ են /նախատեսվում Է իրականացնել «Առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի» շրջանակներում 2001 թ.-ին/։

24.

Մեղրու, Ագարակի ամբուլատոր– պոլիկլինիկական հիմնարկներին սանիտարական ավտոտրանսպորտով ապահովում

Սանիտարական ավտոտրանսպորտով ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ

2001 թ. II եռամսյակ

Համաշխարհային բանկի վարկային ծրագիր, դրամաշնորհ

 

«Առաքելություն Արևելք» կազմակերպության կողմից տրամադրվել է մեկական «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից անցկացված մրցույթն ամփոփվել Է և հաստատվել ՀՀ կառավարության 21.12.2000 թ. որոշմամբ։ Կնքվել Է պայմանագիր։

25. Բժշկական կադրերով ապահովում

Կադրերի գծով պահանջը
նշված չափերով
- օտոլարինգոլոգ 1
- անեստեզիոլոգ 1
- ռեանիմատոլոգ 2
- ճառագայթային ախտորոշման բժիշկ-մասնագետ 1

ՀՀ առողջապահու- թյան նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ
2002 թ.
2002 թ.

2001 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պետական պատվերի սահմանում  

Նախատեսվում է Մեղրու տարածաշրջան գործուղել 2
վիրաբույժ, 1 նեյրովիրաբույժ և 1 նեվրոպատոլոգ։

Տրանսպորտ, կապ, ճանապարհաշինություն
26. Շվանիձոր-Նյուվադի համայնքների ավտոմոբիլ ային ճանապարհների բարեկարգում ա) իրականացնել ուսումնասիրության և նախագծային աշխատանքներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն մինչև 2000 թ. IV եռամսյակ ՀՀ 2000 թ. պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին
4 «Ճաննախագիծ» ինստիտուտն ավարտել Է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։
   

բ) իրականացնել շինարարական աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2002-2003 թթ,

ՀՀ 2002-2003 թթ. պետական բյուջեներով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարու-թյանը ճանապարհ-ների նորոգման համար նախատեսված միջոցների հաշվին

260

ՀՀ 2002-2003 թթ. պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել այդ նպատակի համար միջոցների հատկացման հնարավորության հարցը։

27.

Մեղրի-Շվանիձոր հանրապետական ճանապարհի հիմնա-– նորոգում

ա) իրականացնել ուսումնասիրության և նախագծային աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2000թ. IV եռամսյակ

ՀՀ 2000թ. պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին

3.2

 

«Ճաննախագիծ» ինստիտուտն ավարտել Է նախագծման նախահաշվային փաստաթղթերի կազմումը։

    բ) իրականացնել շինարարական աշխատանքներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն
2002-2003 թթ. ընթացքում

ՀՀ 2002-2003 թթ. պետական բյուջեներով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհների նորոգման համար նախատեսված միջոցների հաշվին

178

ՀՀ 2002-2003 թթ. պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել այդ նպատակի համար միջոցների հատկացման հնարավորության հարցը։
28. Մեղրու հեռախոսահանգույցի վերակառուցում. հեռախոսակապի բարելավում

ա) Մեղրու և Ագարակի հեռախոսահանգույցների միացումը TAOS համակարգին




ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ



2001-2002 թթ.
ընթացքում.

«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ

  Հանձնարարված է «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ին, համակարգին միացնելու նախագծերը պատրաստ են, հայտարարված է շինարարության կատարման մրցույթ։


    բ) Մեղրիում և Ագարակում թվային հեռախոսակայանների տեղադրում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետ       2001թ. պլանով նախատեսված Է Մեղրի, Ագարակ քաղաքներում և տարածաշրջանի գյուղերում տեղադրել թվային հեռախոսակայաններ։
    գ) գյուղական վայրերում կապի միջոցների զար- գացման ծրագրերի կազմում ՀՀ տրանսպորտի և կապի նախարա- րություն, ՀՀ Սյունիքի մարզպետ, «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ        
29. Նյուվադի, Լիճք, Տաշտուն համայնքներում Հայաստանի հանրային հեռուստատեսային ծրագրերի ընդունումն ապահովող աշխատանքների իրականացում ա) արբանյակային ընդունիչ կայանների տեղադրում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն
2001 թ. պետական բյուջե 22 ՀՀ 2001թ. պետական բյուջեով նախատեսված Է 22մլն դրամ։
    բ) Վարդանիձոր համայնքում հանրային հեռուստատեսության ծրագրերի ընդունում
  2000 թ. IV եռամսյակ
    Աշխատանքներն ավարտվել են 2000թ. դեկտեմբերին։
   

գ) Շվանիձորի համայնքում ՀԱՀ ծրագրերի ընդունում

 

2000 թ. III եռամսյակ

    Կատարված է 2000 թ. հուլիսին։
Համայնքային խնդիրներ
30. Մանկապարտեզների կառուցում և նորոգում համայնքներում   ՀՀ Սյունիքի մարզպետ, գյուղապետարաններ 2001-2002 թթ. ընթացքում

ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիր, դրամաշնորհ

 

Ընթացքի մեջ Է Ալդարա և Շվանիձոր համայնքների մանկապարտեզների վերանորոգման ծրագրերի նախապատրաստումը։
Ագարակի մանկապարտեզը վերանորոգվում Է «GTZ» կազմակերպության կողմից։

31. Մեղրի, Ագարակ համայնքներում փողոցների բարեկարգում, հիմնանորոգման աշխատանքների իրականացում   ՀՀ Սյունիքի մարզպետ, քաղաքապետեր, գյուղապետեր  

ՄԱԿ-ի համաշ- խարհային պարենային ծրագիր, դրամաշնորհ

  Համայնքների ուժերով կատարվել են փողոցների մասնակի բարեկարգման աշխատանքներ:

Ֆինանսական աջակցություն և սոցիալական արտոնություններ

32. Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 6 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում   ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախա- րարություն   ՀՀ 2001-2002 թթ. պետական բյուջեներով նշված նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին   ՀՀ 2002թ. պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել միջոցների հատկացման հնարավորության հարցը։ Միաժամանակ հարցը կարելի է քննարկել նաև ՀՀ պետական բյուջեի նախորդ տարիների պարտքերի մարման ենթատեքստում։
33. Գործազուրկների մասնագիտական ուսուցման կազ-մակերպում 200 գործազուրկների մասնագիտական ուսուցում ՀՀ առողջապահու- թյան նախարարություն ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն Աշխատանքի զբաղվածության Սեղրու տարածքային կենտրոն 2000-2001 թթ. ընթացքում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, դրամաշնորհ   «TACIS» ծրագրի շրջանակներում կտրամադրվեն համակարգիչներ, որոնց օգնությամբ կկազմակերպվեն գործազուրկների սպասարկումը և նրանց մասնագիտական ուսուցումը։
34. Ոռոգման ջրի սակագնի զեղչ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի գործող սակագնի 50%-ով նվազեցում Սյունիքի մարզպետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 2001-2003 թթ. ընթացքում  

2000 թ-ին կատարված է։ Նպատակահար- մար է իրականացնել նաև 2001 թ-ին

2000 թ-ին կատարված Է։ Նպատակահարմար Է իրականացնել նաև
2001-2003 թվականներին։
35. Սեղրու տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտների տարածքների սեյսմիկ միկրոշրջանացում և շենքերի ու շինություն- ների տեխնիկական վիճակի զննում   ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, ՀՀ Սյունիքի մարզպետ 2001-2002 թթ. ընթացքում պետական բյուջե, վարկային միջոցներ, դրամաշնորհ 5,5 ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված չէ: Կատարված են նախնական զննման աշխատանքներ, մշակված են աշխատանքային ծրագրեր։

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան