Գլխավոր տեղեկություն
Համար
N 232
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2001 թվականի N 232

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, հաշվառման և արդյունավետ օգտագործման բնագավառում ջրամատակարարների ու ջրօգտագործողների պատասխանատվությունը բարձրացնելու, ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերում ստացված ոռոգման ջրի օգտագործման, վճարի հաշվարկման և հավաքագրման գործընթացները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ կազմել և մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոռոգման ջուր օգտագործող բոլոր համայնքներում 2001-2003 թվականների ընթացքում ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերն արդյունավետ շահագործող համապատասխան կազմակերպություններ ստեղծելու համապարփակ ծրագիր:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն համայնքներում, որտեղ ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերը շահագործող կազմակերպությունները 2000 թվականին և դրանից հետո անբավարար են իրականացրել ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի շահագործման, ոռոգման ջրի հաշվառման ու բաշխման, վճարների հաշվառման և վճարման (վճարի 60 տոկոսից պակաս) աշխատանքները, տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ այդ աշխատանքները պայմանագրային հիմունքներով կարող են իրականացվել ոռոգման ջուր մատակարարող ընկերությունների կողմից` ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին (ՋՍԿ-ներին) փոխարինող տեղամասեր ստեղծելու միջոցով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերը շահագործելու նպատակով դրանք պայմանագրային հիմունքներով անհատույց օգտագործման հանձնել ոռոգման ջուր մատակարարող ընկերություններին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները հաստատելու մասին» N 418 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոններին կից ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է) և նշված կանոնները լրացնել նոր պայմանագրով (N 4-3 ձևը կցվում է):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ձև N 4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

քաղ. (գ) ___________                   ____ ______________ 200 թ.

 

_____________________________(այսուհետև` ջրամատակարար)

               (ջրամատակարարի անվանումը)

 

ի դեմս տնօրեն _______________________________________

 

մի կողմից, և ՀՀ _______________ մարզի ___________________

                                      (մարզի անվանումը)                             (համայնքի անվանումը)

համայնքի___________________________________________

                                                (ՋՍԿ-ի կամ ջուր սպառողի անվանումը)

 

(այսուհետև` ջրօգտագործող) ի դեմս __________________________

                                                                                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Ջրամատակարարը Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոններով (այսուհետև` կանոններ) սահմանված կարգով հաստատված ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցով (այսուհետև` պլան-ժամանակացույց) հաշվարկված ____ հա հողատարածքները ոռոգելու համար ջրօգտագործողին մատակարարում է ___ հազ. խոր. մետր ոռոգման ջուր, մեկ խոր. մետրը` ____ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնով, իսկ ջրօգտագործողը կանոններին համապատասխան ընդունում է ջուրը, օգտագործում և հաշվարկված ջրի վարձավճարը` ___ հազ. դրամ (այդ թվում` ԱԱՀ-ն` ___ հազ. դրամ) վճարում ջրամատակարարին:

2. Ջրօգտագործողն ընդունում է, որ իր պարտքը ջրամատակարարին նախորդ տարում (տարիներում) մատակարարված ոռոգման ջրի դիմաց 200 թվականի ___ __ -ի դրությամբ կազմում է ____ հազ. դրամ, որը պարտավորվում է վճարել պայմանագրի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն:

3. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, կանոններով և պայմանագրով:

 

II. Կողմերի պարտականությունները

 

4. Ջրամատակարարը պարտավորվում է`

ա) հաստատված ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցը ջրօգտագործողից ստանալուց հետո նրա հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

բ) համապատասխան սարքավորումներով կահավորված ջրտուքի կետում, իր լիազոր ներկայացուցչի միջոցով, նշված պլան-ժամանակացույցին համապատասխան ապահովել ոռոգման ջրի մատակարարման, հանձնման գործընթացը` համաձայն կանոնների.

գ) ջրօգտագործողի գրավոր հայտի համաձայն պակասեցնել նշված պլան- ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջուրը, իսկ անկանխատեսելի հանգամանքների բերումով պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

դ) ջրօգտագործողին ներկայացնել ոռոգման ջրի մատակարարման պահին` պլան- ժամանակացույցով տվյալ ամսվա համար նախատեսված ոռոգման ջրի ծավալին համապատասխան կազմված ապրանքային հաշիվ` մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարման համար.

ե) տարերային աղետների և անկանխատեսելի այլ հարգելի պատճառներով ոռոգման ջրի մատակարարումը պակասեցնելու, դադարեցնելու, ավելացնելու մասին անմիջապես տեղեկացնել ջրօգտագործողին.

զ) պայմանագրի 1-ին կետում նշված պլանային ոռոգման ջրի դիմաց վճարի 85 տոկոսը մինչև ոռոգման շրջանի սկսվելը կամ սկսվելուց հետո 15 օրվա ընթացքում ջրօգտագործողի կողմից վճարվելու դեպքում զեղչել մնացած 15 տոկոսը` հօգուտ ջրօգտագործողի:

5. Ջրօգտագործողը պարտավորվում է`

ա) պայմանագրին կից պլան-ժամանակացույցով և կանոններով սահմանված կարգով վճարել մատակարարված ոռոգման ջրի դիմաց _____ հազ. դրամ պարտքը, այդ թվում` մինչև ոռոգման շրջանի սկիզբը` _____ հազ. դրամ.

բ) ոռոգման ջուր սպառողների հետ կնքել ոռոգման ջրի օգտագործման և վարձերի վճարման պայմանագիր-պարտավորագիր (ձև N 4-2) և մինչև ոռոգման ջրի առաջին ստացումը պատճենը ներկայացնել ջրամատակարարին.

գ) իր միջոցներով նորոգել և ոռոգման շրջանին նախապատրաստել ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման ցանցերը, ինչպես նաև ապահովել ոռոգման ընթացքում ջրման տեխնիկայի կիրառումը.

դ) իր լիազոր ներկայացուցչի միջոցով կանոններին համապատասխան ջրտուքի կետում ստանալ ոռոգման ջուրը, կատարել ջրաբաշխումը ջուր սպառողների միջև, իրականացնել մատակարարված ոռոգման ջրի ու դրա վարձավճարի հաշվառումը և ապահովել վճարումը.

ե) մինչև տվյալ ամսվա ավարտն ապահովել ջրամատակարարից ստացած` ապրանքային հաշիվներով հաշվարկված ոռոգման ջրի դիմաց վճարումը` կանոններին համապատասխան (իր բնակավայրի փոստային բաժանմունքում կամ ջրամատակարարին սպասարկող _______ բանկի բաժանմունքում բացված N _____ տարանցիկ հաշվին):

 

III. Կողմերի իրավունքները

 

6. Ջրամատակարարն իրավունք ունի`

ա) ջրօգտագործողի կողմից պայմանագրի 5-րդ կետի «ա» և «ե» ենթակետերում նշված վճարները 15 օր ուշացնելու, ինչպես նաև «ե» ենթակետի պահանջը չկատարելու դեպքում միակողմանի լուծելու պայմանագիրը` մեկ օր առաջ գրավոր տեղյակ պահելով ջրօգտագործողին ու տվյալ համայնքի ղեկավարին և նրա հետ համաձայնեցնելով, ջրամատակարարման պայմանագիր կնքելու ոռոգման ջուր սպառողների հետ.

բ) պայմանագրի 1-ին կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու նրա հետ կնքված նոր (լրացուցիչ) պայմանագրի հիման վրա, որը կարող է կնքվել մինչև այդ մատակարարված ոռոգման ջրի վարձավճարը ջրօգտագործողի կողմից ամբողջությամբ վճարված լինելու, ջրամատակարարի տեխնիկական հնարավորության և նրա վերադասի համաձայնության առկայության դեպքում:

7. Ջրօգտագործողն իրավունք ունի`

ա) ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտության դեպքում մասնակցելու չափումներին.

բ) պայմանագրի 4-րդ կետի «գ» ենթակետի պայմանը չկատարելու` պլան- ժամանակացույցով նախատեսվածից տվյալ տասնօրյակում պակաս տրված ոռոգման ջրի ծավալը 3 օրից ավելի ուշ ժամկետում լրացնելու դեպքում պահանջելու ոչ ուշ, քան հաջորդ տասնօրյակում կազմել համապատասխան ակտ` այդ ծավալի ոռոգման ջրի դիմաց չվճարելու համար և վնասը փոխհատուցել:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

8. Ջրամատակարարը`

ա) առանց պատճառի պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս ծավալով ոռոգման ջուր մատակարարելու և պակասը 3 օրվա ընթացքում չլրացնելու դեպքում ջրօգտագործողին վճարում է տույժ` տվյալ տասնօրյակի ոռոգման ջրի մեկ տոկոսի չափով.

բ) փոխհատուցում է պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս ծավալով ոռոգման ջուր մատակարարելու, բացառությամբ սույն պայմանագրի 4-րդ կետի «ե», 5-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերի, ինչպես նաև 6-րդ կետի «ա» ենթակետում նշված հիմքերով պայմանագիրը լուծելու և ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու դեպքերի հետևանքով ջրօգտագործողի կրած ուղղակի վնասը (այն և դրա չափը որոշվում է ջրօգտագործողի, ջրամատակարարի, մարզպետարանի համապատասխան համայնքի մասնագետների համատեղ հանձնախմբի կողմից):

9. Պայմանագրի 5-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված ժամկետում ջրամատակարարից ստացած ոռոգման ջրի վարձավճարը չվճարելու դեպքում ջրօգտագործողը ջրամատակարարին վճարում է տույժ` յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով, բայց պարտքի գումարից ոչ ավելի:

10. Ֆորս-մաժորային դեպքերում և պայմանագրի 5-րդ կետի «գ», 6-րդ կետի «ա», 4-րդ կետի «ե» ենթակետերի համաձայն ջրամատակարարման դադարեցումից ջրօգտագործողի կամ ջուր սպառողների կրած վնասի համար ջրամատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

V. Լրացուցիչ պայմաններ

 

11. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ ու գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վճարման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են` 10.00-ը և 17.00-ը: Սահմանված ժամին (մեկ ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի լիազոր ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում կողմի գրանցումը` հաջորդ հանդիպման ժամանակ տվյալները ճշտելու և գրանցումը հաստատելու պայմանով:

12. Ոռոգման ջրի հանձնման-ընդունման փաստը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վճարման տասնօրյակային ակտ-օրագրում` պատրաստված երեք օրինակից, որոնցից մեկը գտնվում է ջրօգտագործողի լիազոր ներկայացուցչի, մյուս երկուսը` ջրամատակարարի լիազոր ներկայացուցչի մոտ:

13. Կողմերի միջև վերջնահաշվարկները կատարվում են ոռոգման շրջանի ավարտին զուգընթաց, բայց ոչ ուշ, քան մինչև 200 թ. ________ ___ ը (նշվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար):

14. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VI. Պայմանագրի գործողության ժամկետը

 

15. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

16. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակներից:

 

VII. Կողմերի գտնվելու վայրերը (հասցեները) եվ բանկային վավերապայմանները

 

Ջրամատակարար

 

 

Հասցեն __________________

_______________________

Հ/հ ____________________

______________________

Հեռախոսի համարը _________

 

______________________

              (ստորագրությունը)

____________ 200 __ թ.

 

Կ.Տ.

Ջրօգտագործող

 

Հասցեն __________________
_______________________
Հ/հ ____________________
______________________
Հեռախոսի համարը _________

______________________
              (ստորագրությունը)
____________ 200 __ թ.

Կ.Տ.

  

Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

(ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի (ձեվ N 4) 5-րդ կետի «ա» ենթակետում նշված պարտքերի վճարման ժամկետների)

 

ՀՀ ______________________ մարզի _________________________

                  (անվանումը)                                                      (համայնքի անվանումը)

 

համայնքի կամ __________________ ՋՍԿ-ի ղեկավարը _____________________

                                      (ՋՍԿ-ի անվանումը)                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

պարտավորվում է ստորև նշված ժամկետներում վճարել __________________________

                                                                                                                                    (ջրամատակարարի անվանումը)

 

200 թվականի ջրի վարձի ____________________ պարտքերը, այդ թվում`

                                                                  (թվերով և տառերով)

 

ա) մինչև 200 թվականի ոռոգման շրջանի սկիզբը` ____________ հազ. դրամ,

բ) 200 թ. մինչև ապրիլի 30-ը` ____________ հազ. դրամ,

մինչև մայիսի 30-ը` ____________ հազ. դրամ,

մինչև հունիսի 30-ը` ____________ հազ. դրամ,

մինչև հուլիսի 30-ը` ____________ հազ. դրամ:

 

ՀՀ _________________ մարզի

____________________ համայնքի

____________________ ՋՍԿ-ի ղեկավար

 

___________________     _______________________

           (ստորագրությունը)                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200 թ.

 

                 Կ.Տ.

 

Ձև N 4-3

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

ոռոգման ջրի մատակարարման (ոռոգման ջուր սպառողներին)

 

քաղ. (գ) _________________              ____ ______________ 200 թ.

 

ՀՀ ______________________ մարզի _____________________ համայնքի

ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերը շահագործող ___________

_____________ ի դեմս տնօրեն ________________ (այսուհետև`

(շահագործողի անվանումը)

ջրամատակարար), մի կողմից, և համայնքի ոռոգման ջուր սպառողը, մյուս կողմից,

համաձայն ստորև ներկայացված ցանկի, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Ջրամատակարարը պարտավորվում է 200 __ թվականի ոռոգման շրջանում, ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցին համապատասխան, ոռոգման ջուր սպառողներին ապահովել նրանց կողմից օգտագործվող ոռոգելի հողատարածքների ոռոգման ջրի պահանջարկը` գործող նորմաներին համապատասխան:

2. Ոռոգման ջուր սպառողը պարտավորվում է իր կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարը` հաշվարկված ջրտուքի կետում մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար սահմանված ______ դրամ սակագնին ավելացրած ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի շահագործման և սպասարկման վճարը` մեկ խոր. մետր ոռոգման ջրի հաշվով` _____ դրամ, վճարել գրքույկի տեսքով ստացած N 15 ձևի անդորրագրով, իր բնակավայրի Հայփոստի բաժանմունքում` կանխավճարի ձևով` մինչև ոռոգման ջրի ստացումը, ընթացիկ վճարման ձևով` ոռոգման ջրի ստացման պահին, կամ ոռոգման ջրի ստացումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ ջրտուքը:

3. Պայմանագրի 2-րդ կետով նախատեսված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում ոռոգման ջուր սպառողին հաջորդ անգամ ոռոգման ջուրը կտրվի նրա կողմից օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի վճարումից հետո:

4. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկու կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև պարտավորությունների կատարման ավարտը:

5. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած տարաձայնությունները լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

NN
ը/կ

Ոռոգման ջուր
սպառողի ազգանունը,
անունը, հայրանունը

Օգտագործվող
ոռոգելի հողատարածքը`
ըստ հիմնական
մշակաբույսերի
(ներառյալ տնամերձը)
(քառ. մետր)

Ոռոգման
շրջանի
պլանային
ոռոգման
ջրի ծավալը
(խոր. մետր)

Պլանային ոռոգման
ջրի վարձավճարը
(արժեքը` հաստատված
սակագնով, և ներտնտ.
ոռոգման ցանցերի
շահագ. և սպասարկ.
վճարը) (դրամ)

Ոռոգման
ջուր
սպառողի
ստորագրությունը

Անձնագրի
տվյալները

1.

 

 

 

 

 

 

2.

 

         

 

 

Ջրամատակարար

 

 

Հասցեն __________________

_______________________

Հ/հ ____________________

______________________

Հեռախոսի համարը _________

 

______________________

              (ստորագրությունը)

____________ 200 __ թ.

 

Կ.Տ.

Հաստատում եմ


___________ համայնքի ոռոգման

ջուր սպառողների ստորագրությունները

__________________ համայնքի

ղեկավար __________________

                       (անունը, ազգանունը)

Հասցեն ___________________

Հեռախոսի համարը ____________

________________________
              (ստորագրությունը)

____________ 200 __ թ.

 

                         Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան