Գլխավոր տեղեկություն
Համար
N 243
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2001 թվականի N 243

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից որոշ առաջնահերթ ծախսերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածում օտարերկրյա պետությունների միջոցների հաշվին ստացված վարկերի մարումների գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 813731,7 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

բ) որոշման N 5 հավելվածում`

01 խմբի 02 ենթախմբում «4. ՀՀ արժեթղթերի բլանկների տպագրության, տեղափոխման, թողարկումների գովազդի և դրա հետ կապված այլ ծախսեր» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 1731,7 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

01 խմբի 02 ենթախմբում «6. ՀՀ գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 6000,0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

03 խմբի 01 ենթախմբում «2. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 656000,0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

03 խմբի 02 ենթախմբում «2. Ազգային անվտանգության ապահովում» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 150000,0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան