Գլխավոր տեղեկություն
Համար
N 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2001-16.06.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2001

040.0168.09.03.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2001 թվականի N 168
քաղ. Երևան

 

«ՄԱՍԻՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության 28263 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաշվեկշռային մեթոդով 50918 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

3. Սահմանել «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 39080 հազ. դրամ, որը համապատասխանում է 39080 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 9770 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5. «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 17142 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 248 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3482 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9811 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 3601 հազ. դրամ:

6. «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության ամբողջական գործունեության գծով պրոֆիլի հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան