Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2001-28.09.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.09/8(140) Հոդ.196
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2001

040.0138.24.02.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2001 թվականի N 138
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 2001 թվականի ընթացքում ավարտել Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի իրականացմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 24-ի N 138 որոշմամբ

 

Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիր

 

Ներածություն

 

Հայաստանն ընտրել է քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղի` ներկայումս ապրելով կայացման դժվարին ժամանակաշրջան: Այս անցումային շրջանը կարելի է բնութագրել որպես քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատական վերակառուցման ժամանակաշրջան: Բարեփոխումների այդ ուղին ընտրել է նաև Հայաստանի առողջապահության համակարգը: Հանրապետության առողջապահական ծառայությունների զարգացման հարցում այսօրվա մոտեցման հիմքում դրված է հանրապետական և տարածքային մակարդակներում ազգաբնակչության իրական պահանջարկի համակողմանի վերլուծությունը: Առողջապահության համակարգի տնտեսագիտորեն արդյունավետ գործունեության բանալին ազգաբնակչության բուժական և կանխարգելիչ օգնության պահանջարկի ուսումնասիրությունն է: Առողջապահության բարեփոխումը բարդ, երկարատև և դժվարին գործընթաց է: Այդ առումով խիստ կարևոր է դրա իրագործման ընթացքում ճիշտ որոշել առաջնային խնդիրները և սկսել դրանց իրականացումը:

Մինչև 90-ական թվականները Հայաստանում գործում էր խորհրդային առողջապահական համակարգը, որի հիմնական սկզբունքները համարվում էին աշխարհում լավագույններից մեկը, իսկ ոլորտում գործում էին բավական հստակ կազմակերպված և արդյունավետ մեխանիզմներ: Այն ապահովում էր առողջապահության առջև դրված հիմնական խնդիրների լուծումը` ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և մասնագիտացված ծառայությունների միջոցով, հնարավորություն էր տալիս ազգաբնակչությանը, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստանալ որոշակի երաշխավորված բուժօգնություն: Յուրաքանչյուր քաղաքացի ուներ ըստ բնակության վայրի կցված բուժհիմնարկ և բժիշկ: Պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ ազգաբնակչության համար բոլոր տեսակի բուժկանխարգելիչ միջոցառումների ֆինանսավորման պարտավորությունը, յուրաքանչյուրի համար ապահովում էր որոշակի սահմանված որակի և ծավալի բուժօգնություն: Միաժամանակ կային որոշ թերություններ` գերկենտրոնացված կառավարում, բացառապես բյուջետային ֆինանսավորում, առողջապահական խնդիրների, այդ թվում` բժշկական օգնության շրջանակների սահմանափակվածություն, բուժհիմնարկների ցանցի և բուժանձնակազմի ուռճացված թվաքանակ, դրանց անհավասարաչափ բաշխվածություն: Այդ համակարգը հիմնված էր առողջապահության կառավարման, ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և վերահսկման ամբողջատիրական մոտեցումների վրա: Համակարգը, ունենալով թվացյալ սոցիալական որոշակի ուղղվածություն, ստեղծելով «ձրի» բուժօգնության պատրանք, այնուամենայնիվ սահմանափակել էր ինչպես մարդկանց, այնպես էլ բուն համակարգի իրավունքները և վերջինիս զարգացման հնարավորությունները: Մարդը զրկված էր բժիշկ, բուժհիմնարկ ընտրելու, ինչպես նաև առաջարկվող և միայն բյուջեից ֆինանսավորվող բժշկական օգնության ծավալներից դուրս, նույնիսկ ֆինանսական այլ աղբյուրների հաշվին, որակի կամ քանակի առումով հավելյալ բուժօգնություն պահանջելու իրավունքից: Աղավաղվել էին ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) և ստացիոնար (հիվանդանոցային) բուժկազմակերպությունների փոխհարաբերությունները և դրանց ֆունկցիաների ու գործունեության սահմանազատման չափանիշները: Սահմանափակված էին ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների լիակատար բուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքներն ու հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, բուժօգնության քաղաքականության մեջ հիմնական շեշտն ուղղվում էր ստացիոնարներին, պարտադրելով հիվանդների չհիմնավորված մեծ զանգվածի բուժումը կազմակերպել հիվանդանոցներում, որն ինչ խոսք, ավելի թանկ և ծախսատար էր: Առողջապահության բնագավառում գնահատման քանակական չափանիշների գերակայությունը և դրանից բխող մոտեցումները հանգեցրել էին ուռճացված առողջապահական ցանցի ստեղծմանը, առողջապահական տարբեր ծառայությունների անհամաչափ զարգացմանը, իրական պահանջարկի համեմատ կադրերի, մահճակալների թվի և բուժկազմակերպությունների հզորությունների ավելցուկի առաջացմանը: Զգալի անհամամասնություններ էին արձանագրվում քաղաքային և գյուղական առողջապահության մակարդակներում:

Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած տնտեսական ճգնաժամն առավել սրեց առկա խնդիրները, քանի որ պետական բյուջեն այլևս հնարավորություն չուներ բավականաչափ կերպով ապահովել անվճար բժշկական օգնությունն ամբողջ բնակչության համար, իրականացնել առողջապահական համակարգի ֆինանսավորումը:

Առողջապահության բնագավառում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն առաջացավ տնտեսավարման նոր մեթոդների, շուկայական հարաբերությունների անցման պատճառով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին վարչական ապակենտրոնացման գործընթացը նպատակ ուներ ամենօրյա խնդիրների լուծման հարցում ապահովելու գործունեության ինքնուրույնություն, տեղային խնդիրների արդյունավետ լուծում, ինքնազարգացման խթանում, սակայն հանգեցրեց ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների էական թուլացման, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման: Խորը անհավասարություն առաջացավ գյուղական և քաղաքային առողջապահության մակարդակներում:

Այսուհանդերձ, բարեփոխումների իրականացումը պայմանավորված էր ոչ միայն և ոչ այնքան եղած դժվարություններով, ինչքան հիմնականում համակարգի հետագա զարգացման անհրաժեշտության գիտակցմամբ:

Հիմնվելով առողջապահական համակարգի մի շարք կարևոր սկզբունքների վրա, որոնք են`

 առողջության պահպանման իրավունքի ապահովումը,

 բժշկական օգնություն իրականացնողի ընտրության իրավունքի ապահովումը,

 բժշկական օգնություն իրականացնողների սեփականության բազմաձևությունը,

 ֆինանսական աղբյուրների բազմաձևությունը,

 համայնքի մասնակցությունն առողջապահական խնդիրների լուծմանը

 բժշկական ծառայությունների որակի ապահովումը,

 բժշկական օգնության մատչելիությունը,

ՀՀ առողջապահության նախարարությունը 1997 թ. սկսեց իրականացնել առողջապահության բարեփոխումների ծրագիրը:

1997 թվականից Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը հայտնվեց ծանր կացության մեջ` անցնելով բուժօգնության վճարովի սկզբունքին` հաշվի չառնելով հանրապետությունում օրեցօր աճող գործազրկությունը, միգրացիայի աճը: Այս բոլորը խոցեց սոցիալապես առավել անպաշտպան խավերին, իր ֆինանսատնտեսական կնիքը դրեց բուժօգնությունից օգտվելու մատչելիության վրա, որն իր հերթին ազդեց բժշկական օգնության իրականացման ինչպես քանակի, այնպես էլ որակի վրա, վերջինս էլ անմիջականորեն բացասական անդրադարձավ առողջապահության համակարգ - հասարակություն հարաբերությունների վրա:

Չնայած ստեղծված դժվար իրավիճակին առողջապահության նախարարությունը շարունակելու է իրականացնել բարեփոխումների ծրագիրը` նախատեսելով գործող առողջապահական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերափոխումների իրականացում, առկա ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործում:

Մասնավորապես կատարվում է հանրապետության մահճակալային ֆոնդի վերաբաշխում և վերապրոֆիլացում, համակարգի քիչ արդյունավետ կառուցվածքային միավորների վերակազմավորում, վերամասնագիտացում` իրական պահանջարկներին համապատասխան: Ընդ որում, նշված գործընթացը պետք է իրականացվի պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները և մակարդակը: Պետք է հստակեցվի և կանոնակարգվի ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին վերադարձնել լիարժեք բուժօգնություն կազմակերպելու իր իրավունքը, դրանց հնարավորություն տալով հիվանդների բուժումը, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կազմակերպել տանը հիվանդի հարազատ միջավայրում, իսկ հոսպիատալացումն իրականացնել բժշկական հիմնավոր ցուցումներով: Նման մոտեցումն արդարացված է նաև տնտեսագիտական նպատակներով:

Առողջապահական համակարգում ցանցի կառուցվածքային վերափոխումների հիմնական թիրախ հանդիսացավ բուժօգնության առաջնային օղակը: Այստեղ բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված էր ինչպես առկա որոշ թերություններից ձերբազատվելու (ուղղվածությունն ավելի շատ դեպի բուժումը, ի վնաս կանխարգելիչ աշխատանքների, թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների անջատվածությունը, հիվանդներին ստացիոնար ուղեգրելու միտումը, բուժօգնության մակարդակի հետ մնալը միջազգային չափանիշներից, իսկ նեղ մասնագիտական հատվածում` նաև երկրում մասնագիտացված բուժօգնության ստանդարտներից), այնպես էլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, համակարգի կառուցվածքը, ներուժը և բժշկական ստանդարտները կատարելագործելու և հետագա զարգացումն ապահովելու ձգտումը:

Ներկայիս ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակը, որը ձևավորվեց բարեփոխումների իրականացման ճանապարհին, լիարժեք չի ապահովում բնակչության որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին, նկատելի անհավասարություն կա գյուղական և քաղաքային առողջապահության մակարդակների միջև:

1998 թ-ից ՀՀ առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսեց իրագործել «Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման ծրագիրը», որի նպատակն է բարելավել բնակչության առողջական վիճակը` բարձրացնելով բժշկական օգնության որակը, կազմակերպելով ավելի արդյունավետ առողջապահական ծառայություններ, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեքելով դեպի ԱԱՊ-ի միավորները, բժշկական օգնության մատչելիության բարձրացմամբ, ներմուծելով ընտանեկան բժշկի գաղափարը:

Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.) կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը, որն արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից մեկն է: Արդյունքում, առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որի առողջության առաջնային պահպանման օղակի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայություններից է:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտություն է դարձել համակարգի հզորությունների օպտիմալացումն այն հաշվով, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները: Առաջին հերթին դա պետք է վերաբերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պահանջարկին համապատասխան ամբուլատորիաների, պոլիկլինիկաների բժշկական օգնության պահանջարկին համապատասխան ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցվածքային փոփոխություններին, դրանց թվի կրճատմանը, դրա հիման վրա համապատասխան անձնակազմի թվի կրճատմանը:

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը գտնվում է բարեփոխման գործընթացում: Այն նպատակ է հետապնդում բարելավել առողջապահական ծառայությունների որակը, զսպել ծախսերը և երաշխավորել մատչելիությունը: Առողջապահության նախարարությունը բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցելով ուսումնասիրում է բուժօգնության իրականացման ներկայիս համակարգը և մշակում է առաջարկներ այդ համակարգի օպտիմալացման նպատակով:

Այդ համագործակցության արդյունքում առողջապահության նախարարության և նիդեռլանդական «TNO» կազմակերպության հետ, Շիրակի մարզում օպտիմիզացիա իրականացնելու նպատակով, ստեղծվեց աշխատանքային խումբ: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները` խմբին առաջադրվեց հետևյալ խնդիրները, ուսումնասիրել`

 Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի քարտեզագրումը,

 առողջապահական համակարգի շենքերի, շինությունների գույքագրումը, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությունը,

 հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրությունը, գույքագրումը,

 բուժհիմնարկների մահճակալային ֆոնդի ուսումնասիրությունը (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն),

 ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծությունը, հաճախելիության ուսումնասիրությունը,

 դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրումը` ներառելով հիվանդացությունը,

 ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը,

 կադրային ռեսուրսների ուսումնասիրությունը:

 

Ներկա իրավիճակը

 

Շիրակի մարզը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում:

Զբաղեցնում է 2,64 հազ. քառ. կմ տարածք

Համայնքների թիվը` 119

Բնակավայրերի թիվը` 131

Քաղաքներ` 3 (Գյումրի, Անի, Արթիկ)

Նախկին վարչական կենտրոններն են` Ախուրյան, Արթիկ, Անի, Ամասիա, Աշոցք

Գյուղեր` 128

 

Բնակչությունը` 326.000 մարդ

այդ թվում`

 

ք. Գյումրի  209.859 մարդ

Ախուրյան  46.670

Ամասիա  7.750

Աշոցք  10.839

Անի  23.192

Արթիկ  54.203

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն (արտահիվանդանոցային բուժօգնություն)

 

Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (01.01.2000 թ. դրությամբ)`

 

N

Բուժհաստատության
անվանումը

Բուժհաստատության
տիպը

Սպասարկվող բնակչության թիվը

 

0-15

15-ից բարձր

ընդամենը

1 Գյումրիի N 1 պոլիկլինիկա մեծահաս. --- 25138 25138
2 Գյումրիի N 2 բուժմիավորում խառը 9800 30208 40008
3 Գյումրիի N 3 պոլիկլինիկա խառը 7150 30308 37458
4 Գյումրիի N 4 պոլիկլինիկա խառը 9419 24213 33632
5 Կարմիր խաչի պոլիկլինիկա խառը 7626 21232 28858
6 Էնրիկո Մատտեի պոլիկլինիկա խառը 8040 24650 32690
7 «Բեռլին» մոր և մանկան կենտրոն մանկ. 12075 --- 12075
   Գյումրի (ընդամենը)   54110 155749 209859
8 Ախուրյանի պոլիկլինիկա (Արևիկ, Այգաբաց, Կառնուտ, Մուսայելյան, Ջրառատ, Հովիտ, Նոր-Ախուրյան) խառը 4481 12434 16915
9 Ջաջուռի գյուղական բժշկական ամբուլատորիա (Կամո, Շիրակ, Սարիար, Կրաշեն, Լեռնուտ)   1521 3280 4801
10 Ախուրիկի բժշկական ամբուլատորիա (Ոսկեհասկ, Հայկավան, Երազգավորս, Բայանդուր, Ղարիբջանյան, Առափի, Գետք)   3457 7546 11003
11 Ազատանի գյուղական բժշկական ամբուլատորիա (Բենիամին)   1901 3521 5422
12 Մարմաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա (Վահրամաբերդ, Կապս)   1197 2559 3756
13 Մայիսյանի բժշկական ամբուլատորիա (Քեթի, Հացիկ, Հովունի, Փոքրաշեն, Կարմրաքար)   1500 3273 4743
  Ախուրյանի տարածաշրջան
(ընդամենը)
  14057 32613 46670
14 Արթիկի պոլիկլինիկա (Հառիճ, Նահապետավան, Սարալանջ) խառը 7639 18684 26323
15 Հոռոմի գյուղական բժշկական ամբուլատորիա (Սարակապ, Նոր Կյանք, Վարդաքար, Լուսակերտ, Հովտաշեն, Հայրենյաց)   1500 4961 6461
16 Մեծ Մանթաշի առողջության կենտրոն (Փոքր Մանթաշ, Արևշատ)   1591 3084 4675
17 Փանիկի առողջության կենտրոն (Անուշավան, Գեղանիստ, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն)   3944 7569 11513
18 Պեմզաշենի առողջության կենտրոն (Լեռնակերտ, Հայկասար, Տուֆաշեն)   1816 3415 5231
  Արթիկի տարածաշրջան (ընդամենը)   16490 37713 54203
19 Մարալիկի պոլիկլինիկա (Գուսաննա, Ձորակապ, Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ) խառը 3922 9222 13444
20 Սառնաղբյուրի առողջության կենտրոն    1069 2022 3091
21 Աղինի առողջության կենտրոն (Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր)   1644 3512 5161
22 Անի-Պեմզայի առողջության կենտրոն (Բագրավան, Անի կայարան)   541 1255 1796
   Անիի տարածաշրջան (ընդամենը)   7181 16011 23192
23 Ամասիայի պոլիկլինիկա (Ողջի, Մեղրաշատ, Գտաշեն, Արեգնադեմ, Հողմիկ, Բանդիվան, Ջրաձոր, Հովտունի, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Ձորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ, Բերդաշեն, Զարիշատ)   2995 4755 7750
24 Աշոցքի գյուղական բժշկական ամբուլատորիա Ղազանչի, Թորոս, Սարիար (Արփենի, Բավրա, Բաշգյուղ, Գոգհովիտ, Զույգ աղբյուր, Փավշուտ, Ցողամարգ, Հարթաշեն, Ձորամեջ, Կրասար, Կարմրավան, Կաքավասար, Մուսայելյան, Սարապատ, Սարագյուղ, Սալուտ, Սիզավետ, Մեծ ու Փոքր Սեպասար, Վարդաղբյուր, Լեռնագյուղ)   3121 7718 10839

 

Շիրակի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում աշխատող բուժանձնակազմի թիվը

 

N

Բուժհաստատության
անվանումը

բժիշկների թիվը

թերապևտ

մանկաբույժ

մանկաբարձ
գինեկոլոգ

նեղ
մասնագետ

բուժքույր

1 Գյումրիի N 1 պոլիկլինիկա 16 - - 9 57
2 Գյումրիի N 2 բուժմիավորում 16 9 1 11 97
3 Գյումրիի N 3 պոլիկլինիկա 11 8 2 6 64
4 Գյումրիի N 4 պոլիկլինիկա 13 7 1 5 89
5 Կարմիր խաչի պոլիկլինիկա 10 8 1 5 71
6 Էնրիկո Մատտեի պոլիկլինիկա 8 9 1 7 86
7 «Բեռլին» մոր և մանկան կենտրոն - 18 5 8 68
  Գյումրի (ընդամենը) 74 59 11 51 532
8 Ախուրյանի պոլիկլինիկա (Արևիկ, Այգաբաց, Կառնուտ, Մուսայելյան, Ջրառատ, Հովիտ, Նոր Ախուրյան) 2 1 1 7 49
9 Ջաջուռի գյուղական բժշկական ամբուլատորիա (Կամո, Շիրակ, Սարիար, Կրաշեն, Լեռնուտ) 1 - - - 19
10 Ախուրիկի բժշկական ամբուլատորիա (Ոսկեհասկ, Հայկավան, Երազգավորս, Բայանդուր, Ղարիբջանյան, Առափի, Գետք) 1 - - - 18
11 Ազատանի գյուղական բժշկական ամբուլատորիա (Բենիամին) 2 1 - 1 7
12 Մարմաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա (Վահրամաբերդ, Կապս) 1 - - - 10
13 Մայիսյանի բժշկական ամբուլատորիա (Քեթի, Հացիկ, Հովունի, Փոքրաշեն, Կարմրաքար) 1 - - 1 12
  Ախուրյանի տարածաշրջան
(ընդամենը)
8 2 1 9 115
14 Արթիկի պոլիկլինիկա (Հառիճ, Նահապետավան, Սարալանջ) 9 13 - 9 63
15 Հոռոմի գյուղական բժշկական ամբուլատորիա (Սարակապ, Նոր Կյանք, Վարդաքար, Լուսակերտ, Հովտաշեն, Հայրենյաց) 1 1 - - 17
16 Մեծ Մանթաշի առողջության կենտրոն (Փոքր Մանթաշ, Արևշատ) 1 1 - - 22
17 Փանիկի առողջության կենտրոն (Անուշավան, Գեղանիստ, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն) 2 2 - 1 27
18 Պեմզաշենի առողջության կենտրոն (Լեռնակերտ, Հայկասար, Տուֆաշեն) 1 1 - - 24
  Արթիկի տարածաշրջան (ընդամենը) 15 18 - 10 153
19 Մարալիկի պոլիկլինիկա (Գուսաննա, Ձորակապ, Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ) 4 3 1 1 49
20 Սառնաղբյուրի առողջության կենտրոն 1 1 - 1 6
21 Աղինի առողջության կենտրոն (Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր) 1 - - - 23
22 Անի-Պեմզայի առողջության կենտրոն (Բագրավան, Անի կայարան) 1 - - - 8
23 Ամասիայի պոլիկլինիկա (Ողջի, Մեղրաշատ, Գտաշեն, Արեգնադեմ, Հողմիկ, Բանդիվան, Ջրաձոր, Հովտունի, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Ձորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ, Բերդաշեն, Զարիշատ) 1 1 1 - 28
24 Աշոցքի գյուղական բժշկական ամբուլատորիա Ղազանչի, Թորոս, Սարիար (Արփենի, Բավրա, Բաշգյուղ, Գոգհովիտ, Զույգ աղբյուր, Փավշուտ, Ցողամարգ, Հարթաշեն, Ձորամեջ, Կրասար, Կարմրավան, Կաքավասար, Մուսայելյան, Սարապատ, Սարագյուղ, Սալուտ, Սիզավետ, Մեծ ու Փոքր Սեպասար, Վարդաղբյուր, Լեռնագյուղ) 6 4 - 8 69

 

Հիվանդանոցային ծառայություն

 

հիվանդանոցի
անվանումը

մահճա-
կալների
թիվը

բժիշկ/
բ. քույր

սանիտար/
այլ
պերսոնալ

ընդունված
հիվանդների
թիվը

մահճա-
կալների
տարեկան
միջին
զբաղվա-
ծությունը
(%)

մեկ
հիվանդի
անցկացրած
մահճ. օր թիվ

մահճա-
կալների
շրջապը-
տույտը

85% զբաղ-
վածության
 դեպքում
անհրաժեշտ
մահճ. թիվը

ք. Գյումրի                  
Թովմասյանի
անվ. N 1
հիվանդանոց
140     1240           
ընդամենը,
այդ թվում`
90 19/80 24/10   31.4 13  8.8 37
վնասվածքաբանական 40              
նյարդավիրաբուժական 20              
ուրոլոգիական 30              
վիրաբուժ. 50              
«Սամարիթեր»       1323        
Ընդամենը, այդ թվում` 114 11/59 22/10   32.1 10 11.1 31
վերակենդանացում 6              
հեմոդիալիզ 8              
ստացիոնար
փորձագիտություն
               
ընդհանուր
թերապիա
100              
Ն. Մելիքյանի
անվ. N 2 բուժ.
միավորում
45 48/103 18/14 232 18 13 5.0 7
ակնաբուժություն 15            
քիթ-կոկորդ ականջ 30              
Մարզային հիվանդանոց 150 22/81 34/41 998 14.6 8 6.7 65
թերապիա,
այդ թվում
50              
նյարդաբանական 10              
մանկական,
այդ թվում` 
60              
մանկական
նյարդաբանական
10              
ընդհանուր
վիրաբուժություն
60              
գինեկոլոգիա 10              
վերակենդանացում 5              
Ավստրիական
մանկական
հիվանդանոց
130 32/107 46/20 1442 27.7 9.2 10.9 31
վիրաբուժական,
այդ թվում`
70              
վերակենդանացում
թերապիա
6              
Ծննդատուն 85 21/86 48/23 2479 28.7 3.6 28.3 20
ծննդօգնություն,
այդ թվում`
60              
վերակենդանացում
թերապիա
6              
գինեկոլոգիա,
այդ թվում`
20              
արհեստական
վիժում
5              
Վիրաբուժական
հիվանդանոց
100 17/61 19/6 853 39.8 17 8.5 34
ընդհանուր
վիրաբուժություն
               
Ինֆեկցիոն
հիվանդանոց
80 10/49 22/20 978 32.5 9.6 12.2 22
մեծահասակների
բաժանմունք
30              
մանկական
բաժանմունք
50               
Կարդիո
ռևմատոլոգիական
կենտրոն
100 9/39 20/10 853 39.8 17 9.0 34
սրտաբանական 60              
ռևմատոլոգիական 40              
Հակատուբերկուլյոզային
դիսպանսեր
80 8/32 16/19 143 35.9 73 1.8 25
մեծահասակների
բաժանմունք
60              
մանկական
տուբերկուլյոզ
20              
Մաշկավեներաբանական
դիսպանսեր
40 5/16 8/10 173 19.2 16 4.3 7
Ուռուցքաբանական
դիսպանսեր
60 13/29 9/11 360 16 14 3.7 8
օնկոլոգիա 50              
ճառագայթային 10              
Հոգեկան
առողջության
կենտրոն
90 9/42 43/13 595 52.0 28.8 6.6 40
նևրոզներ 10              
նարկոլոգիա 30              
հոգեբուժական 50              
Ընդամենը` 13
հիվանդանոց
               
Ախուրյանի
հիվանդանոց
80 9/10 22/12 1185 39.8 9.8 14.8 27
Մարալիկի
հիվանդանոց
80 6/30 14/9 687 21.0 8.9 8.6 14
Արթիկի
հիվանդանոց
115 16/52 6/24 1144 23.3 8.5 9.9 23
Արթիկի կնոջ
կենտրոն
26 7/28 11/7 1066 45 4 41.1 10
Ամասիայի
հիվանդանոց
50 3/22 6/5 302 15 9.1 6.1 6
Աշոցքի
«Տիրամայր Նարեկի»
հիվանդանոց
 
92 26/104 58/22 1633 47.8 9.9 17.8 37

 

Սպասվելիք իրավիճակ

 

Ելնելով ՀՀ Շիրակի մարզում տեղակայված առողջապահական հիմնարկների ներկա ցանցում ուսումնասիրության արդյունքում արձանագրված և անհրաժեշտ տեղաշարժերի ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից` առաջարկվում է բարեփոխումների ժամանակ հիմք ընդունել հետևյալ ռազմավարական սկզբունքները`

■ առողջության առաջնային պահպանման օղակում մշակել և իրագործել ընտանեկան բժիշկների գրասենյակներ, որը նկատելիորեն կսահմանազատի ԱԱՊ օղակը հիվանդանոցային համակարգից.

■ ԱԱՊ հիմնարկներում նեղ մասնագետների գործունեության ոլորտը տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոցների արտահիվանդանոցային ծառայությունների կենտրոն.

■ ստացիոնար բժշկական հիմնարկների վերապրոֆիլավորումն իրականացնել մահճակալային զբաղվածության իրական ցուցանիշների համաձայն, բաժանմունքների և ծառայությունների ինտեգրացիան կազմակերպել այնպես, որ բոլոր մասնագետներն աշխատեն և արտահիվանդանոցային, և ներհիվանդանոցային բաժանմունքներում.

■ մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման պրոցեսը համարելով անընդհատ գործող մեխանիզմ` այն իրագործել փուլային տարբերակով:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն

 

1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժեց մարզի առողջապահական համակարգի մոտ 70%-ը, մինչև օրս բուժհաստատությունները գործում են սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող` հարմարեցված կառույցներում` բացառությամբ ավստրիական մանկական հիվանդանոցի, «Բեռլին» մոր և մանկան կենտրոնի, Կարմիր խաչի և Էնրիկո Մատտեի պոլիկլինիկաների: Տնակային, ժամանակավոր կառույցներում գործում են բուժհաստատությունների մոտ 25%-ը: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը լիարժեք ապահովված չէ ժամանակակից բժշկական սարքավորումներով, մարզի հյուսիսային հատվածը հագեցված չէ բժշկական կադրերով, որոնք խիստ դժվարություններ են ստեղծում բուժօգնության և սպասարկման առումով:

Այս և այլ հիմնախնդիրների լուծումն ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի օպտիմալացման գործընթացը դարձրեց անհրաժեշտություն, նպատակ դնելով`

 բարելավել առողջության առաջնային պահպանման որակը,

 բարձրացնել համայնքների դերը և մասնակցությունն առողջապահական կարիքների լուծման գործում,

 ապահովել բուժօգնության մատչելիությունը և հավասարության սկզբունքը,

 թեթևացնել մասնագիտացված ծառայությունների բեռը,

 նպաստել հիվանդանոցային համակարգի օպտիմալացմանը, ներառյալ արտահիվանդանոցային մասնագիտական ծառայությունները,

 ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն աստիճանաբար փոխարինել ընտանեկան բժշկության համակարգով:

Այս առումով Շիրակի մարզում ծրագրվում է.

Հաշվի առնելով, որ NN 3 և 4 պոլիկլինիկաները 12 տարի անընդմեջ գործում են տնակային ժամանակավոր կացարաններում, որոնք չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ ոչ մի ցուցանիշի, բարոյապես և ֆիզիկապես մաշված են, ենթակա չեն վերանորոգման, հետևաբար`

1. Վերակազմակերպել Գյումրիի N 4 պոլիկլինիկան ու սպասարկվող ազգաբնակչությունն ամրագրել շառավղով մոտ N 2 բուժմիավորմանը և Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկային, որոնք հագեցված են ժամանակակից բժշկական սարքավորումներով և բժշկական կադրերով: Այս ճանապարհով ձերբազատվում ենք տնակային կառույցից և ուռճացված հաստիքային կազմից:

2. N 3 պոլիկլինիկայի տեղում Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցվում է ընտանեկան բժշկի գրասենյակ:

3. N 1 պոլիկլինիկան, որի շենքը խիստ վթարային է, վերամիավորել «Բեռլին» մոր և մանկան կենտրոնի կազմում, գերմանական «Կարմիր խաչ» կազմակերպության հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո (վերջինս հովանավորում է կենտրոնի աշխատանքը):

Այսպիսով, Գյումրի քաղաքում վերակազմակերպման ճանապարհով թվով երեք պոլիկլինիկա ենթարկվում է միաձուլման:

 

■ Գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում իրականացվելու է Մայիսյանի, Ջաջուռի գյուղական բժշկական ամբուլատորիաների և Ամասիայի պոլիկլինիկայի վերակառուցում և վերանորոգում, որով կավարտվի գյուղական բժշկական ամբուլատորիաների վերազինման գործընթացը:

■ Չնայած նրան, որ գյուղական ամբուլատորիաների բժիշկները ներկայումս փաստացի կատարում են ընտանեկան բժշկի գործառույթներ, անցումային շրջանում գյուղական բժշկական ամբուլատորիաները կմնան նույն կարգավիճակով (մինչև ընտանեկան բժշկության ներդրումը)` ունենալով ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին:

 

Առաջարկվող օպտիմալացման ծրագիրը պետք է ունենա իրականացման իր ուղիները: Մարզում, որտեղ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն այլ բնակավայրերի հետ համեմատած ավելի ինտեգրացված է (մանկական և մեծահասակ պոլիկլինիկաները մի կառույցի մեջ են), անհամեմատ հեշտ է ընտանեկան բժիշկների գրասենյակի ստեղծումը:

Հաշվի առնելով ազգաբնակչության ոչ ռեալ թվերը, միգրացիայի առկայությունը` Գյումրի քաղաքում ընտանեկան բժշկի գրասենյակ ստեղծելու համար առաջարկվում է ելակետային տարբերակ`

-75 ընտանեկան բժշկի գրասենյակներ` սպասվելիք 105-ի դիմաց: Գործող 5 պոլիկլինիկաների` յուրաքանչյուրի բազայի վրա ծավալվելու է 12-16 ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ անցումային փուլում ամրագրվել են` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երկու բուժքույր` մեծահասակ և մանկական ազգաբնակչության սպասարկման համար, մեկ մանիպուլյացիոն բուժքույր: Թիմն աշխատելու է շուրջօրյա:

Երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ, մեկ մանկաբարձուհի և մեկ բուժքույր- մատենավար: 2001 թվականի ընթացքում ընտանեկան բժշկի գրասենյակի աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրել 2000-2500 մեծահասակ, 700-1000 մանկական ազգաբնակչություն, որը համապատասխանում է 75 ընտանեկան բժիշկների գրասենյակների ստեղծման գաղափարին` հիմքում ունենալով Գյումրի քաղաքի առկա կադրային ներուժը (75 թերապևտ, 57 մանկաբույժ): Ընտանեկան բժշկի թիմն աշխատելու է պայմանագրային սկզբունքով` կնքելով պայմանագիր բնակչի հետ, և համապատասխան թվով բնակիչ չհավաքագրելու դեպքում «շուկան» ինքնաբերաբար կկարգավորի մասնագետների խնդիրը: Ելնելով մարզի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, ֆինանսական ներդրումների բացակայությունից, որը խոչընդոտում է ընտանեկան բժիշկների գրասենյակների կառուցմանը` վերջիններս կարելի է ծավալել ներկա գործող պոլիկլինիկաների շենքերում:

«Սամարիթեր», Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և մարզային հիվանդանոցների բազաների վրա ծրագրվում է շարունակել և (կամ) ախտորոշիչ ծառայություններ: Հիվանդանոցներում հնարավոր տարածքների բացակայության պատճառով անցումային շրջանում պոլիկլինիկաների նեղ մասնագետները կաշխատեն պոլիկլինիկայի շենքում, բայց ընդգրկված կլինեն հիվանդանոցների աշխատակազմում, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն ազատվելու են, նորերով չեն համալրվելու, իսկ երիտասարդ կադրերը, հարկ եղած դեպքում, կվերապրոֆիլավորվեն: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայություններն ամբողջությամբ կամրագրվեն հիվանդանոցային օղակում և հաշվի առնելով, որ թանկարժեք և բարդ սարքավորումների կենտրոնացումը տեղ է գտնելու հիվանդանոցներում, սպասարկման ամբողջ ծանրաբեռնվածությունը կդրվի հիվանդանոցի վրա: Առաջարկված սկզբունքով ընտանեկան բժշկի գաղափարի ամրագրմանն անցնելիս` համակարգն առավել քիչ սոցիալական պրոբլեմներ կառաջացնի և կպահանջի ավելի քիչ ֆինանսական ներդրումներ:

 

Շիրակի մարզի առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային) օղակների կառուցվածքն օպտիմալացման արդյունքում

 

Բուժհաստատության
անվանումը
Կառուցվածքային
փոփոխությունները
Սպասվելիք
արդյունքը
Աշխատանքի
սկզբունքը
ք. Գյումրի      
N 1 պոլիկլինիկա վերակազմավորել «Բեռլին» մոր և մանկան կենտրոնի կազմում, քանի որ գործում է վթարային կառույցում և սպասարկում է նույն տարածքի մեծահասակ բնակչությանը 10-12 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
N 2 պոլիկլինիկա պահպանվում է, ներառելով N 4 պոլիկլինիկան 15-20 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
N 3 պոլիկլինիկա Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցվում է 6 ընտանեկան բժշկի օֆիսներ   12-16 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
N 4 պոլիկլինիկա վերամիավորել N 2 և Էնրիկո Մատտեի պոլիկլինիկայի կազմում` ազատելով տնակային կառույցից    
Կարմիր Խաչի պոլիկլինիկա պահպանվում է 8-10 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա պահպանվում է ներառելով N 4 պոլիկլինիկան 14-18 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
«Բեռլին» մոր և մանկան կենտրոն  պահպանվում է` իր մեջ ներառելով N 1 պոլիկլինիկայի մեծահասակ բնակչությանը 8-12 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
Ախուրյանի տարածաշրջան      
Ախուրյանի պոլիկլինիկա պահպանվում է 6 ընտանեկան բժշկի օֆիսներ թիմային
Ջաջուռի բժշ/ամբուլատորիա  Համաշխարհային բանկի վարկային ծրագիր 1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Մայիսյանի բժշ/ամբուլատորիա Համաշխարհային բանկի վարկային ծրագիր 1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Մարմաշենի
բժշ/ամբուլատորիա
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Ազատանի
բժշ/ամբուլատորիա
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Ախուրիկի
բժշ/ամբուլատորիա
  3 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Արթիկի տարածաշրջան      
Արթիկի պոլիկլինիկա   9 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Հոռոմի
բժշ/ամբուլատորիա
  2 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Մեծ Մանթաշի
առողջության
կենտրոն
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Փանիկի
առողջության
կենտրոն
  2 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Պեմզաշենի
առողջության
կենտրոն
  1 ընտանեկան բժշկի օֆիս  թիմային
Մարալիկի
տարածաշրջան
     
Մարալիկի
պոլիկլինիկա
պահպանվում է 4 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Սառնաղբյուրի
առողջության
կենտրոն
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Աղինի
առողջության
կենտրոն
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Անի-Պեմզայի
առողջության
կենտրոն
  1 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Ամասիա   2 ընտանեկան բժշկի օֆիս թիմային
Աշոցք   3 ընտանեկան բժշկի օֆիս թիմային

 

Հիվանդանոցային ծառայություն

 

Խորհրդային տարիներին հիմնականում էքստենսիվ մեխանիզմներով զարգացված հիվանդանոցային համակարգն առանձնանում է իր կադրային և մահճակալային գերհագեցվածությամբ ու անհամաչափ բաշխմամբ, բժշկական տեխնոլոգիաների թույլ ներգրավմամբ, բուժօգնության որակի վերահսկման համակարգի բացակայությամբ, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների հետ փոխհամագործակցության անբավարար մակարդակով:

Ազատ շուկայական տնտեսության անցնելու հետևանքով վճարովի բժշկության տարբերակի առաջացման և բուժօգնության մատչելիության խիստ նվազման պայմաններում պակասել է հիվանդանոցներ դիմողների թիվը:

Մարզի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության աստիճանն ընդամենը 20-30% է, իսկ տարածաշրջանի հիվանդանոցներում և առողջության կենտրոններում` 15-20%: Ֆոնդն այսօրվա դրությամբ կազմում է 1583, կամ 44 մահճակալ` 10.000 բնակչին: Որոշ նեղ մասնագիտացված ծառայությունների գծով մահճակալների զբաղվածությունը կազմում է 2-5%: Մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը վերջին 3 տարիներին կազմում է 100-120 օր (նորման 310-330 օր), մահճակալի շրջապտույտը 9,5-11,1 (նորման` 18-20): Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից` բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Կա մահճակալների թվի ավելցուկ և անհամապատասխանություն` սպասարկվող բնակչության իրական կարիքների նկատմամբ: Հիվանդանոցը չի ապահովում հիվանդների անհրաժեշտ թվի և սպեկտրի առկայությունը, որը հնարավորություն կտար բուժանձնակազմին պահպանել և կատարելագործել իրենց բժշկական գիտելիքները:

Նշենք, որ Շիրակի մարզի թվով 23 հիվանդանոցներ գործում են հին, ոչ սեյսմակայուն շենքերում, որոնք ծախսատար են` վերակառուցման առումով, շենքային պայմաններն անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար: Հիվանդանոցների մի մասը տեխնիկապես թերզինված է և պահանջում է մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ: Հետերկրաշարժյան տարիներին ստեղծված իրավիճակը թելադրում է հիվանդանոցային համակարգի օպտիմալացման ռազմավարության անհրաժեշտություն: Հաշվի առնելով այս խնդրի իրականացման սոցիալական ասպեկտները, մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը (աշխատատեղերի բացակայություն, գործազրկության աճ)` մարզի առողջապահության վարչությունը որդեգրում է ֆունկցիոնալ, ոչ մեծ նշանակություն ունեցող հիվանդանոցների վերակազմակերպում, վերապրոֆիլավորում և այս ճանապարհով մահճակալային ֆոնդի կրճատման քաղաքականություն:

Ելնելով մարզի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, աշխատատեղերի բացակայությունից, գործազրկության առկայությունից, և այն փաստից, որ 14.000 ընտանիք ապրում է տնակային անմխիթար պայմաններում` 2000 թվականին մարզում բացվել է մարզային ենթակայության բազմապրոֆիլ հիվանդանոց (150 մահճակալ), որտեղ ապահովվում է առավել կարիքավոր խավերի բուժօգնությունը` բացառապես անվճար սկզբունքով:

Գնահատելով ռեալ իրադրությունը` առաջարկվում է Շիրակի մարզի հիվանդանոցային համակարգի օպտիմալացմանը մոտենալ փուլային տարբերակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը և Շիրակի մարզի առողջապահության վարչությունը գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ու ֆինանսական իրավիճակը, նախընտրելի է համարում երրորդ/ մինիմալ տարբերակը:

Գյումրի քաղաքում առաջարկում ենք երեք մոդել:

Բոլորը երեք մոդելներում հետևյալը կլինի նույնը.

1. Առաջնային բուժօգնության օղակը պահպանվելու է վերոհիշյալ նկարագրության համաձայն

2. Բոլոր երեք մոդելներում պահպանվելու են նաև հետևյալ հիվանդանոցները` առանձին կարգավիճակով`

■ ավստրիական մանկական հիվանդանոցը

■ հոգեկան առողջության կենտրոնը (հոգեբուժություն և նարկոլոգիա)

■ հակատուբերկուլյոզային դիսպանսերը:

 

1. Օպտիմալ տարբերակ

 

■ Գյումրի քաղաքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 400-500 մահճակալ հզորությամբ, ուր կենտրոնացվում է արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնարի և ներհիվանդանոցային խնամքը, լաբորատոր և դիագնոստիկ ծառայությունները: Վերջինից օգտվելու է նաև ընտանեկան բժշկի գրասենյակը: Հիվանդանոցն աշխատեցնելու ծախսերը քիչ են, բայց պրոբլեմն այն է, որ հարկավոր են մեծ ներդրումներ` կառուցման համար:

Այս տարբերակի դեպքում ապահովվում է բուժօգնության բարձր որակ:

 

2. Պակաս օպտիմալ տարբերակ

 

ա) ունենալ երեք բազմապրոֆիլային հիվանդանոցներ` մարզային, վիրաբուժական և «Սամարիթեր».

բ) հնարավոր ֆինանսական ներդրումներ կատարելու դեպքում մարզային հիվանդանոցի չշահագործվող մասնաշենքերը վերանորոգելուց հետո`

■ ծննդատունը և ուռուցքաբանական ծառայությունն ամբողջությամբ տեղափոխել մարզային հիվանդանոցի վերագործարկված տարածք կամ ծննդօգնությունը և պերինատոլոգիան տեղափոխել ավստրիական մանկական հիվանդանոց, իսկ գինեկոլոգիան տեղափոխել մարզային հիվանդանոց,

■ ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքը և մաշկա-վեներաբանական դիսպանսերի ստացիոնար մահճակալները տեղափոխել մարզային հիվանդանոցի առանձին մասնաշենքի տարածք, իսկ ինֆեկցիոն մանկական բաժանմունքը տեղափոխել ավստրիական մանկական հիվանդանոց:

Այս տարբերակը պահանջում է համեմատաբար քիչ ֆինանսական ներդրումներ, որը տարբերակի առավելությունն է, բայց պրոբլեմն այն է, որ առաջին մոդելի հետ համեմատած կարիք կլինի դիագնոստիկ և թերապևտիկ սարքավորումներ տեղադրել մեկ հիվանդանոցի փոխարեն երեք հիվանդանոցներում, հետևաբար հիվանդանոցն աշխատեցնելու ծախսերն ավելի բարձր են մնում, քան առաջին մոդելի ժամանակ:

 

3. Մինիմալ տարբերակ

 

Օպտիմալացման այս փուլում նախատեսվում է`

- միավորել միմյանց մոտ գտնվող և միևնույն գործառույթ իրականացնող, ինչպես նաև փոքր մահճակալային հզորություն ունեցող հիվանդանոցները` ընտրության հիմքում դնելով շենքային բարվոք պայմաններ ունենալու հանգամանքը և ծառայությունների տեղադրման նպատակով ֆունկցիոնալ փոփոխություն կատարելու համար պահանջվելիք ֆինանսական ներդրումների բացակայությունը:

1. Մարզային հիվանդանոց` 150 մահճակալ`

- 70 թերապիա, 75 վիրաբուժություն, 5` վերակենդանացում, օգտագործել առկա հիվանդանոցի շենքային բազան, կադրային և տեխնոլոգիական ներուժը:

2. «Սամարիթեր» թերապևտիկ հիվանդանոց` 90 մահճակալ`

■ ընդհանուր թերապևտիկ բաժանմունք, այդ թվում` թոքային, էնդոկրին, երիկամային, ստամոքսաաղիքային, ներվային, ալերգոլոգիական.

■ սրտաբանական բաժանմունք,

■ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն,

■ հեմոդիալիզ:

 

3. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց` 90 մահճակալ`

■ ընդհանուր վիրաբուժություն, այդ թվում`

■ վնասվածքաբանություն,

■ նեյրովիրաբուժություն,

■ անոթային վիրաբուժություն,

■ ուրոլոգիա,

■ քիթ-ականջ-կոկորդ,

■ ակնաբուժություն:

 

4. Ավստրիական մանկական հիվանդանոցը պահպանել ինքնուրույն կարգավիճակով` օպտիմալացնելով մահճակալների թիվը, 60 մահճակալ ծանրաբեռնվածությամբ (նախկին 130-ի փոխարեն) հաշվի առնելով, որ մարզի մանկական ազգաբնակչության բուժօգնությունը հիմնականում իրականացվում է տվյալ հիվանդանոցում, որը համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին:

5. N 1 հիվանդանոցի ծառայությունները (վնասվածքաբանություն, ուրոլոգիա, անոթային վիրաբուժություն և նեյրովիրաբուժություն) վերամիավորել Վիրաբուժական հիվանդանոցի մահճակալներին:

6. N 2 բուժմիավորման աչքի և քիթ-կոկորդի ծառայությունները ծավալել վիրաբուժական հիվանդանոցում:

7. Կարդիո-ռևմատոլոգիական կենտրոնի ծառայությունն իրականացնել «Սամարիթեր» հիվանդանոցում` սրտաբանական բաժանմունքի կարգավիճակով:

8. Պահպանել Գյումրի քաղաքի ծննդատունը` 50 մահճակալով, նախկին 85-ի փոխարեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին բազմապրոֆիլային հիվանդանոցներում ծննդօգնություն կազմակերպելու համար անհրաժեշտ են ֆունկցիոնալ վերափոխումներ, ինչը պահանջում է ֆինանսական ներդրումներ: Հետագայում մարզային հիվանդանոցի չօգտագործվող մասնաշենքը վերանորոգելուց հետո ծննդատունը կտեղափոխվի բազմապրոֆիլային հիվանդանոցի շենք:

9. Ինֆեկցիոն հիվանդանոցը պահպանել` 50 մահճակալ հզորությամբ:

10. Արյան փոխներարկման կայանը տեղափոխել N 2 բուժմիավորման նախկին քիթ-ականջ-կոկորդի բաժանմունք: Ազատված շենքը հոգեկան առողջության կենտրոնին (50 մահճակալ` հոգեբուժություն, 10 մահճակալ` նարկոլոգիա) հատկացնելու նպատակով` ծավալել 60 մահճակալ հզորությամբ, քանզի տարիներ շարունակ չի լուծվում որևէ գերատեսչական շենքի հատկացման խնդիրը:

11. Մարզի ազգաբնակչության նեղ մասնագիտական դիսպանսերային բուժօգնությունն ապահովելու համար Գյումրի քաղաքի հակաուռուցքային դիսպանսերը պահպանել ինքնուրույն կարգավիճակով` ծավալելով 30 մահճակալ,

քանի որ դիսպանսերի ճառագայթային բաժանմունքը տեղափոխելու և բժշկական սարքավորումները տեղադրելու համար պահանջվում է մեծ գումար, որը ներկա ֆինանսական պայմաններում իրականացնել հնարավոր չէ:

12. Հակատուբերկուլյոզային դիսպանսերը տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոցի չօգտագործվող մասնաշենք` ծավալելով 50 մահճակալ, առանձին մուտքի և ելքի դռներով:

13. Մաշկավեներաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը` 10 մահճակալով ծավալել դիսպանսերային բաժանմունքում, որով ձերբազատվում ենք խիստ վթարային, ոչ սեյսմակայուն երկհարկանի շենքից:

 

Մարզի մնացած հիվանդանոցները

 

 Մարալիկի տարածաշրջանում միավորել ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունները` ծավալելով 20 մահճակալը` իրականացնելու մանկաբուժություն, թերապիա և նորմալ ծննդօգնության ծառայությունները:

 Հաշվի առնելով մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները` նպատակահարմար է Արթիկի տարածաշրջանի հիվանդանոցի վերակազմակերպմանը մոտենալ փուլային տարբերակով`

ա) օպտիմալ տարբերակ` Արթիկի կնոջ առողջության կենտրոնը պահպանել` 26 մահճակալ (6 մահճակալ` մանկական ծառայության համար), կից կառուցել 40 մահճակալ հզորությամբ կցորդ` տեղափոխելով ներքին և վիրաբուժական բաժանմունքները, լուծարելով հիվանդանոցը.

բ) մինիմալ տարբերակ` մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 40 (նախկին 90-ի փոխարեն) մահճակալ հզորությամբ` կատարելով որոշ շինվերանորոգման աշխատանքներ, իսկ հիվանդանոցի մանկական ծառայությունը տեղափոխել Արթիկի կնոջ առողջության կենտրոն:

 Արթիկի կնոջ առողջության կենտրոնը թողնել ինքնուրույն կարգավիճակով` ծավալելով` 26 մահճակալ, ներառելով մանկական ծառայություն` 6 մահճակալ:

 Ամասիայի վարչատարածքում պահպանել հիվանդանոցը` 10 մահճակալ հզորությամբ:

 Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը պահպանվում է ինքնուրույն կարգավիճակով` 90 մահճակալ, քանի որ գործում է միջազգային չափանիշների բնորոշ կառույցում, հագեցված է խիստ ժամանակակից բժշկական սարքավորումներով և հովանավորվում է իտալական «Կարիտաս» բարեգործական կազմակերպության կողմից:

 Ախուրյանի հիվանդանոց.

ա) եթե Գյումրիի համար ընտրվի օպտիմալ կամ պակաս օպտիմալ մոդելը, Ախուրյանի հիվանդանոցը կլուծարվի: Օպտիմալ մոդելին անցնելու դեպքում հիվանդանոցի մասնագիտացված բոլոր գործառույթները կտեղափոխվեն մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց.

բ) պակաս օպտիմալ մոդելի դեպքում պրոկտոլոգիական ծառայությունը կտեղափոխվի մարզային հիվանդանոց, իսկ մանկաբարձությունը` կամ ավստրիական մանկական կամ մարզային հիվանդանոց.

գ) եթե Գյումրիի համար ընտրվի մինիմալ մոդելը, Ախուրյանի հիվանդանոցը կպահպանվի 30 մահճակալ հզորությամբ: Այս դեպքում Գյումրիի վիրաբուժական հիվանդանոցից պրոկտոլոգիական ծառայությունը կտեղափոխվի Ախուրյանի հիվանդանոց: Ախուրյանի հիվանդանոցում պրոկտոլոգիայից բացի կպահպանվի նաև մանկաբարձությունը:

Մինիմալ մոդելի դեպքում հիվանդանոցներն աշխատեցնելու ծախսերը դեռևս մնում են բարձր, ունենում ենք չափից շատ շենքեր, չնայած շատ քիչ ներդրում կպահանջվի:

 

Եթե կիրառվի մինիմալ մոդելը, Շիրակի մարզում կունենանք հետեվյալ պատկերը

 

Բնակավայրի
անվանումը
Բուժհաստատության
անվանումը
Բուժում իրականացնող
ծառայությունների անվանումը
Մահճակալների
թիվը
քաղ. Գյումրի Մարզային հիվանդանոց` 150 մահճակալ ընդհանուր թերապևտիկ բաժանմունք 70 մահճ.
ընդհանուր վիրաբուժական
բաժանմունք
75 մահճ.
վերակենդանացման բաժանմունք 5 մահճ.
Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց` 90 ընդհանուր վիրաբուժական բաժանմունք 90 մահճ.
«Սամարիթեր» հիվանդանոց` 90 ընդհանուր թերապևտիկ բաժանմունք  90 մահճ.
Ավստրիական մանկական հիվանդանոց` 60  ընդհանուր մանկաբուժական բաժանմունք 60 մահճ.
  Ծննդատուն` 50   50 մահճ.
Շիրակի մարզ Հոգեկան առողջության կենտրոն` 60 հոգեբուժություն և նևրոզներ, նարկոլոգիա 50 մահճ.
10 մահճ.
  Հակաուռուցքային դիսպանսեր` 30 ընդհանուր ուռուցքաբանական ճառագայթային
բաժանմունք
20 մահճ.

10 մահճ.
  Մաշկավեներաբանական դիսպանսեր` 10 ՍՃՓՀ-ի բուժում 10 մահճ.
  Ինֆեկցիոն հիվանդանոց` 50,
հակատուբերկուլյոզային
դիսպանսեր` 50 մահճակալ
Ինֆեկցիոն բաժանմունք
տուբերկուլ. բուժ.
50 մահճ.
50 մահճ.
Արթիկի
վարչատարածք
Արթիկի քաղաքային
հիվանդանոց` 40
ընդհանուր թերապևտիկ
բաժանմունք
ընդհանուր վիրաբուժական
բաժանմունք

20 մահճ.

20 մահճ.

  Կնոջ առողջության կենտրոն` 26   26 մահճ.
Աշոցքի
վարչատարածք
«Տիրամայր Նարեկ»
հիվանդանոց` 90
ընդհանուր թերապևտիկ
բաժանմունք
ընդհանուր վիրաբուժական
բաժանմունք
ընդհանուր
մանկաբուժություն
մանկաբարձություն և գինեկոլոգիա
 25 մահճ.

25 մահճ.

20 մահճ.

20 մահճ.

Անիի
վարչատարածք
Մարիլիկի հիվանդանոց`
20 մահճակալ
թերապիա,
մանկաբուժություն
ծննդօգնություն

20 մահճ.

Ախուրյանի
վարչատարածք
Ախուրյանի հիվանդանոց`
30 մահճակալ 
պրոկտոլոգիա և
ծննդօգնություն

30 մահճ.

Ամասիայի
վարչատարածք
Ամասիայի հիվանդանոց
10 մահճակալ
անհետաձգելի
բուժօգնություն
և ծննդօգնություն

10 մահճ.

 

Օպտիմալացման ճանապարհով կրճատվում է մահճակալային ֆոնդը 45%, և 85% ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում փաստացի անհրաժեշտ մահճակալների թիվը մարզում կկազմի մոտ 850 մահճակալ:

 

Սոցիալական հետեվանքներ

 

Առաջին և երկրորդ տարբերակների դեպքում մարդկային ռեսուրսների կրճատումը կլինի 35-40%:

Երրորդ տարբերակի դեպքում համակարգը կունենա պակաս սոցիալական պրոբլեմներ, կլուծվի տնակային կառույցների խնդիրները:

 

Ֆինանսական հետեվանքներ

 

1-ին տարբերակի դեպքում պահանջվում է կառուցել 500 մահճակալ հզորության հիվանդանոց.

2-րդ տարբերակի դեպքում` մարզային հիվանդանոցի երկու չգործարկված մասնաշենքերը վերանորոգելու համար պահանջվում է 181,0 հազար ամերիկյան դոլարի ներդրում: Ըստ այս տարբերակի` բուժհիմնարկների ֆինանսական գործունեությունը պլանավորելիս տնտեսումը կկազմի տարեկան 75 մլն դրամ, որից` Գյումրի քաղաքում` մոտ 32 մլն դրամ:

Ըստ երրորդ տարբերակի` պլանավորելիս ֆինանսական միջոցների տնտեսումը կկազմի տարեկան 54 մլն դրամ, որից` Գյումրի քաղաքում` 15 մլն դրամ:

Օպտիմալացման յուրաքանչյուր տարբերակի դեպքում անհրաժեշտ է մարել լուծարվող բուժհիմնարկի բոլոր կրեդիտորական պարտքերը` հակառակ դեպքում լուծարումը չի կայանա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2004, N 1367-Ն 28.10.2004, N 138
12.09.2001, N 851 28.09.2001, N 138
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան