«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2001 թվականի N 1
քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավար Վրեժ Եղիկյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի Մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53890 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականիուղղ. պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Բերքաշատի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում` |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
| ||
ընդամենը
|
52000
| |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (360 ընտրող + 360 x 0,05) x 5 դրամ |
1890 | |
| ||
Ընդամենը |
53890 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |