Գլխավոր տեղեկություն
Համար
N 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2001-16.07.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«5» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2001 թվականի N 79

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավտոճանապարհների վերականգնման և նախագծման աշխատանքների կատարման ընթացքում 707,83 մլն դրամ չիրացված միջոցները բաշխել` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 5-ից:

 

Հավելված
ՀՀ կառավարության
2001 թվականի փետրվարի 5-ի
N 79 որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Աշխատանքի անվանումը

 

Գումարը
 (մլն դրամ)

1

 

2

1. 2000 թվականից 2001 թվականը տեղափոխվող օբյեկտներ`  

1.1. Մ4-ճամբարակ-Դրախտիկ, կմ 26 + 500 - կմ 28 + 000,
կմ 34 + 600 - կմ 36 + 700 և կմ 37 + 600 - կմ 40 + 200

168.9
1.2. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 15 + 200 - կմ 21 + 500   14.0
1.3. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 21 + 800 - կմ 29 + 800   104.2
1.4. Երևան-Գառնի-Գեղարդ, կմ 32 + 900 - կմ 39 + 090   2.8

ընդամենը

  289.9
     
2. Մարգարա-Վանաձոր-Տաշիր, կմ 134 + 658 - կմ 135 + 148 և
կմ 136 + 960 - կմ 137 + 283 (մոտեցում Պուշկինի թունելի մուտքերին)
  73.0
3. Պատմամշակութային հուշարձաններին մոտեցող ճանապարհների վերականգնում    
3.1. գ. Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի ու Ամբերդի ամրոց և ապարանք   12.0
3.2. քաղ. Թալին, մոտեցում Կաթողիկե եկեղեցուն   15.0
3.3. գ. Օհանավան, մոտեցում Հովհաննավանքին   5.0
3.4. գ. Սաղմոսավան, մոտեցում Սաղմոսավանքին   5.0

3.5. գ. Ուշի, մոտեցում քաղաքատեղիին

4.0

3.6. գ. Սանահին, մոտեցում Սանահինի վանքին

7.0

3.7. գ. Հաղպատ, մոտեցում Հաղպատի վանքին

7.0

3.8. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Աստվածածին եկեղեցուն

3.0

3.9. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն

2.0

3.10. գ. Նորատուս, մոտեցում խաչքարերի գերեզմանոցին

2.0

3.11. Մոտեցում Սևանի թերակղզու վանական համալիրին

3.0

3.12. քաղ. Դիլիջան, մոտեցում Հաղարծին վանքին

12.0

3.13. քաղ. Դիլիջան, մոտեցում Գոշավանքին

30.0

3.14. գ. Վերնաշեն, մոտեցում Գլաձորի համալսարանին

4.0

3.15. գ. Տաթև, մոտեցում Տաթևի վանքին

60.0

3.16. Մոտեցում Խոր Վիրապի վանքին

7.0

ընդամենը

178.0

4. Պուշկինի լեռնանցքի թունելային անցման շահագործում

20.0

5. Միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանում

146.93

ԸՆԴԱՄԵՆԸ

  707.83