«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2001 թվականի N 976
քաղ. Երևան
«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների տարածքային և կառավարչական համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ Սև լճում առկա են Սևանի իշխանի ու Հայաստանի հազվագյուտ և անհետացման վտանգված այլ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար ջրակենսաբանական բավարար պայմաններն ու բնական կերի հարուստ բազան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սև լիճ» պետական արգելոցին տալ պետական արգելավայրի կարգավիճակ:
2. «Սև լիճ» պետական արգելավայրի տարածքը սահմանել Սև լճի հայելին և դրա ջրահավաք ավազանի ցամաքային էկոհամակարգերը` 240 հա մակերեսով:
3. «Սև լիճ» պետական արգելավայրի համար որպես նպատակային օգտագործում սահմանել Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և արժեքավոր ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնատեսակների` Սևանի իշխանի և բեղլուի աճեցումը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան ապահովել «Սև լիճ» պետական արգելավայրի հողամասերի սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքների կատարումը.
բ) ապահովել նշված արգելավայրի հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.
գ) եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|