Գլխավոր տեղեկություն
Համար
N 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.02.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.118
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2001 թվականի N 83

քաղ. Երևան

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ, ՇԱՏՋՐԵՔԻ, ԿՈՒԹԻ, ԿԱԽԱԿՆԻ, ԳԵՂԱՔԱՐԻ, ԳԵՂԱՄԱՍԱՐԻ, ԱՐՓՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Կախակնի, Գեղաքարի, Գեղամասարի, Արփունքի և Այգուտի գյուղական համայնքների ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 484180 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի, Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Կախակնի, Գեղաքարի, Գեղամասարի, Արփունքի և Այգուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 7-ի N 83 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Գեղաքարի, Գեղամասարի, Արփունքի ԵՎ Այգուտի գյուղական համայնքների ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ

______________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը 
(դրամ)

 

______________________________________________________________________

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

15000

3. Կապի ծառայության վճարներ

1000

4. Տրանսպորտային ծառայության վճարներ

5000

5.

Գրասենյակային ծախսեր

1000

______________________________________________________________________

ընդամենը

52000

9 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(9 x 52000)

468000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(3082 ընտրող+3082x0,05)x 5 դրամ

16180

______________________________________________________________________

Ընդամենը

484180

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան