«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2002 թվականի N 405
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ կետով.
«2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի զինծառայողներին (բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, որոնց բնակարանները երկրաշարժի հետևանքով քանդվել են կամ ենթակա են քանդման, աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում տրվում է բնակարան ստանալու առաջնահերթ իրավունք:
Ընդ որում, այդ քաղաքացիներին բնակելի տարածության հատկացման հերթականությունը որոշվում է՝ ելնելով բնակարան ստանալու համար նրանց կողմից համապատասխան համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի գրանցման ժամկետից:
Դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեղեկանքը՝ դիմողի կարգավիճակի մասին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|