«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 136
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՆՀ-457 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին» ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով տրված հանձնարարականների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու և դրա պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել 1014 հազ. դրամ:
2. Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանի անվտանգությունը միլիցիայի 24-ժամյա մեկ պահակակետի և մուտքի դռան ծածկագրման միջոցով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 3280,0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |