040.0299.01.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 299
քաղ. Երևան
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը (կցվում է).
բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) հարկ վճարողները 2002 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:
3. Սույն կարգի իմաստով ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքները:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):
5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:
6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:
7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:
Ձև
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
ապրանքների արտադրության ԵՎ շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ
1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը) _____________
2. ՀՎՀՀ-ն _________________
3. Հաշվետու ժամանակաշրջանը _________________
Արտադրանքի՝ | |||||||||
տեսակը |
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
չափման միավորը* |
մնացորդը՝ հաշվետու ժամանակա-շրջանի սկզբում |
արտադրված քանակը |
ներմուծված քանակը |
իրացված քանակը |
մնացորդը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
իրացումից ստացված հասույթը (դրամ) |
միավորի միջին գինը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Արտադրվող և (կամ) իրացվող արտադրանքի յուրաքանչյուր
չափման միավորի համար լրացվում է առանձին տող:
__________________________________________________________________________
(հաշվետվությունը ներկայացրած (կազմված) պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
____________________________ 200 թ. Կ.Տ.
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափման միավորը |
Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը) |
0201-0204 |
միս և մսամթերք |
կգ |
եռամսյակային |
0207 |
ընտանի թռչնի միս և մսամթերք |
կգ |
եռամսյակային |
0401-0406 |
կաթ և կաթնամթերք (այդ թվում՝ պաղպաղակ) |
կգ |
եռամսյակային |
0407 |
թռչնի ձու՝ կճեպով |
հատ |
եռամսյակային |
0901 |
սուրճ |
կգ |
եռամսյակային |
1001 |
ցորեն |
կգ |
եռամսյակային |
1101 00 |
ալյուր |
կգ |
եռամսյակային |
1302 |
բուսական հյութ և խտահյութ |
լ |
եռամսյակային |
1902 |
մակարոնեղեն |
կգ |
եռամսյակային |
1905 |
հաց և հացաբուլկեղեն |
կգ |
եռամսյակային |
2002 |
տոմատի մածուկ |
կգ |
եռամսյակային |
2009 |
բնական հյութեր |
լ |
եռամսյակային |
2201-2202 |
զովացուցիչ ըմպելիք |
լ |
եռամսյակային |
2203 00 |
գարեջուր |
լ |
ամսական |
2204 |
գինի |
լ |
ամսական |
2204 10 110 0 |
շամպայն-գինիներ |
լ |
ամսական |
2207-2208 |
սպիրտ |
լ |
ամսական |
2208 |
օղի և օղու-լիկյորի արտադրանք |
լ |
ամսական |
2208 20 120 0 |
կոնյակ |
լ |
ամսական |
2402 20 |
ծխախոտ |
հատ |
ամսական |
2501 00 |
կերակրի աղ |
կգ |
եռամսյակային |
2505 |
ավազ |
տոննա |
եռամսյակային |
2516 |
տուֆ |
մ3 |
եռամսյակային |
2523 |
ցեմենտ |
տոննա |
եռամսյակային |
2710 00 250 0 |
բենզին |
տոննա |
ամսական |
2710 00 590 0 |
դիզելային վառելիք |
տոննա |
ամսական |
2711 12 |
հեղուկ գազ (պրոպան) |
կգ |
ամսական |
2711 13 |
բնական գազ (բութան) |
մ3 |
ամսական |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|