Գլխավոր տեղեկություն
Համար
N 839
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.29/32(130)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2000 թվականի N 839
քաղ. Երևան

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Յայլոյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 55505 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 18-ի N 839 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

_______________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

_______________________________________________________________________

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000

_______________________________________________________________________

ընդամենը

52000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(668 ընտրող+668x0,05)x5 դրամ
3505 

_______________________________________________________________________

Ընդամենը 55505

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան