«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2000 թվականի N 877
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 747 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 1-ի N 538 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն» բառերն ըստ հոլովառության համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն» բառերով.
բ) որոշման N 1 հավելվածում`
ժամանակացույցի 1-ին, 6-րդ, 7-րդ, 14-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
NN ը/կ |
ՀՀ նախարարության, գերատեսչության, մարզպետարանի անվանումները |
Ընկերությունների թիվը | |||||||||||
հուն- |
փետըր- |
մարտ |
ապրիլ | մայիս | հունիս | հուլիս |
օգոս- |
սեպ- տեմ- բեր |
հոկ- տեմ-բեր |
նո- |
դեկ- տեմ- բեր | ||
1. |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
3 |
5 |
9 |
9 |
1 |
5 |
8 |
2 |
9 |
8 |
13 |
13 |
6. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
1 |
|||||||||||
7. | ՀՀ էներգետիկայի նախարարություն |
|
2 |
6 | |||||||||
14. |
Երևանի քաղաքապետարան |
|
3 |
8 |
8 | ||||||||
Ընդամենը |
26 |
39 |
38 |
37 |
26 |
30 |
33 |
20 |
18 |
20 |
31 |
33 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|