Գլխավոր տեղեկություն
Համար
N 825
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2000-18.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«16» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2000 թվականի N 825

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 626 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 28.12.01 թիվ 1295)

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 626 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը` 

 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում`

 ա) Գ. Պողոսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյանին (հանձնաժողովի նախագահ).

 բ) «ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ» բառերով.

 գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Պողոսյանին:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: