Գլխավոր տեղեկություն
Համար
N 805
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.28/31(129)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2000

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2000 թվականի N 805

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը վերանվանել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան