«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2000 թվականի N 804
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 415 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» N 415 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ սահմանված` կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի և դրանց ներկայացման կարգի 1-ին կետում`
ա) «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերով և հանել «կենսաթոշակային ապահովագրության» բառերը.
բ) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը, որոնց վրա կատարվում է նշում` «Փոխհատուցումը վճարված է», և կնքվում կնիքով: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|