Գլխավոր տեղեկություն
Համար
N 828
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2000-09.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.29/32(130)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2000 թվականի N 828
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կառուցվածքային բարեփոխումների լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը և առանձնացման ձևով ստեղծել «Ավիավառելիքի լցավորում» ու «Ավիաբույժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ` դրանց կանոնադրական կապիտալը սահմանելով համապատասխանաբար` 121000000 դրամ և 36668860 դրամ:

2. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության, «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության, «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության, «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիավառելիքի լցավորում» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիաբույժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Սևան-մոթել» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության 427599000 դրամ արժեքով բաժնետոմսերը վաճառել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` առաջարկելով ընկերությանն իր կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի դիմաց վճարել ուղևորափոխադրումների և կառամատուցային մեքենայացման ծառայության ապահովման համար անհրաժեշտ 427599000 դրամ արժողությամբ հիմնական ու շրջանառու միջոցներ հանդիսացող գույքով.

բ) մարել սույն կետի «ա» ենթակետում նշված և «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը և դրանց արժեքի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված 427599000 դրամ արժողությամբ գույքը ներդնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» N 491 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետը «Վարդենիս» բառից հետո լրացնել «Կապան», իսկ «Վարդենիսի» բառից հետո` «Կապանի» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը և 7-րդ կետի «գ» ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2024, N 1050-Ա 09.07.2024, N 828
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան