Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (14.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.18/24(437)
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.08.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2012 թ.

թիվ 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 21-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե առկա է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը նույն փաստի վերաբերյալ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման նկատմամբ նույն Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու և տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը վերաբերում է միևնույն տնտեսավարողի կողմից կատարված իրավախախտման նույն փաստին, և կիրառելի չէ այն դեպքում, երբ օրենսգրքի 158-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարվում է մեկ իրավաբանական անձի իր գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված տարբեր ստորաբաժանումների կողմից: Այս դեպքում յուրաքանչյուր ստորաբաժանման կողմից թույլ տրված իրավախախտումը հանդիսանում է առանձին փաստ, որի վերաբերյալ սկսվում է առանձին վարույթ, և դրանցից որևէ մեկի համար, անկախ պատասխանատու անձի նույնը լինելու հանգամանքից, պատասխանատվության ենթարկելը չի կարող հիմք հանդիսանալ մեկ այլ ստորաբաժանման կողմից թույլ տրված նույն իրավախախտման վերաբերյալ նոր վարչական վարույթ չսկսելու կամ սկսված վարչական վարույթը կարճելու համար:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տ. Դավթյան