«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2000 թվականի N 770
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք ձեռնարկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) ձեռնարկությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ձեռնարկությունների լուծարումից հետո գույքի տնօրինման վերաբերյալ:
3. Սույն որոշման համաձայն լուծարվող ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ձեռնարկությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
լուծարվող ձեռնարկությունների
________________________________________________________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Անվանումը | Հասցեն |
________________________________________________________________________________________________________________ | ||
ՀՀ առողջապահության նախարարություն ---------------------------------------------- |
||
1. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սիս» ԴՁ | քաղ. Արարատ, ՈԿՖ-ի բանավան |
2. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արարատ» ԴՁ | քաղ. Արարատ, Աբովյան 5 |
3. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Բուրաստան» ԴՁ | Արարատի մարզ, գ. Բուրաստան |
4. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի Վարդենիսի ԴՁ | քաղ. Վարդենիս, Կամոյի 4 |
5. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սանիտաս» ԴՁ | քաղ. Երևան, Օրբելի Եղբայրների 41 |
6. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Էջմիածին-2» ԴՁ | քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ Մաշտոցի 22 |
7. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Գայ» ԴՁ | Արմավիրի մարզ, գ. Գայ |
8. | «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Հրազդան-3» ԴՁ | քաղ. Հրազդան, Սպանդարյան 5 |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ------------------------------------------------------------ |
||
9. | ՀՀ առևտրի նախարարության «Հայշինանյութ» հանրապետական մանրամեծածախ միավորման Երևանի առևտրական բազա ՊՁ |
քաղ. Երևան, Արին բերդի 5-րդ նրբանցք, 1 |
10. | «Հայշինանյութառ» ՊՁ-ի «Կապանի առևտրական բազա» ԴՁ |
քաղ. Կապան, Երկաթուղայինների 1 |
11. | «Հայշինանյութառ» ՊՁ-ի Գյումրիի առևտրական բազա ԴՁ |
քաղ. Գյումրի, մսի կոմբինատի տարածք, 3-1ա |
12. | «Հայշինանյութառ» ՊՁ-ի թիվ 26 խանութ ԴՁ | քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 145 |
13. | «Հայշինանյութառ» մանրամեծածախ միավորման ՊՁ-ի Վանաձորի «Առևտրական բազա» ԴՁ |
քաղ. Վանաձոր, Հյուսիսային 20 |
14. | «Դիլիջանի քաղառ» ՊՁ-ի «Կենտրոնական խանութ» ԴՁ | քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 76 |
15. | Հանրախանութ ԴՁ | քաղ. Գյումրի, Թբիլիսյան 30 |
16. | Աբովյանի առևտրական ՊՁ-ի N 12 Տ/Հ ԴՁ | քաղ. Աբովյան, Օգոստոսի 23-ի 5 |
17. | «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի «Ալավերդու առևտրաարտադրական» ԴՁ |
քաղ. Ալավերդի, Երևանյան 2ա |
18. | «Արդիմփեքս» պետական առևտրաարտադրական ձեռնարկության «Ախթալայի առևտրաարտադրական» ԴՁ |
Լոռու մարզ, Ախթալա ավան |
19. | «Արդիմփեքս» ՊԱԱՁ-ի «Թումանյանի Ա-Ա» ԴՁ | Լոռու մարզ, Թումանյան ավան |
20. | «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի Կապանի առևտրաարտադրական ԴՁ |
քաղ. Կապան, Լեռնագործների 3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|