Գլխավոր տեղեկություն
Համար
N 770
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.685
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 օգոստոսի 2001թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2001 թվականի N 770

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» N 603 որոշման 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները՝

ա) որոշման 4-րդ կետի վերջին նախադասությունը «նախարարությունը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ համատեղ» բառերով.

բ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված կարգին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ նույն կետի «դ» ենթակետով հաստատված կարգին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».

գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի 9, 10, 16, 20, 21, 34, 35, 41 և 42-րդ կետերում «պետական եկամուտների նախարարություն», «պետական եկամուտների նախարարությունն» և «պետական եկամուտների նախարարության» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե», «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» և «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 476, դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887, դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին» N 901, 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4, հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 20, հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42, փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը սահմանելու մասին» N 78, մարտի 9-ի «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 172, մարտի 9-ի «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174, մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177, մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236, մայիսի 15-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 413 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) «պետական եկամուտների նախարարություն», «պետական եկամուտների նախարարության», «նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե», «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի», «կոմիտեն» բառերով.

բ) «պետական եկամուտների նախարարություն (այսուհետև՝ նախարարություն)», մաքսային վարչություն (այսուհետև՝ վարչություն)» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերով.

գ) «վարչություն», «վարչությունը», «վարչության», «վարչությանը», «վարչությունում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կոմիտե», «կոմիտեն», «կոմիտեի», «կոմիտեին», «կոմիտեում» բառերով.

դ) «պետական եկամուտների նախարար» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերով.

ե) «պետական եկամուտների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» N 603 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ստեղծման հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից առանձնացմամբ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մի խումբ աշխատողների Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում աշխատանքի անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան համաձայնել տվյալ աշխատողներին, առանց պահպանելու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին մասի պահանջները, շնորհել մաքսային ծառայության հատուկ և դասային կոչումներ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան