«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2000 թվականի N 525
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 69516,6 հազ. դրամի չափով:
2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 01 ենթախմբի («1 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 69516,6 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 69516,6» տողը:
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Հոդվածների անվանումը | Գումարը (հազ. դրամ) |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
69516,6 |
այդ թվում` |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
69516,6 |
այդ թվում` |
|
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ | 38677,3 |
Ընթացիկ տրանսֆերտներ | 10564,2 |
այդ թվում` |
|
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 10564,2 |
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր | 20275,1 |
այդ թվում` |
|
Ապրանքների ձեռքբերում | 2352,0 |
այդ թվում` |
|
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | 2352,0 |
այդ թվում` |
|
գրասենյակային ապրանքներ և նյութեր | 2352,0 |
գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 2000,0 |
տրանսպորտային ծառայությունների վճարներ | 5073,0 |
կապի ծառայությունների վճարներ | 7000,0 |
կոմունալ ծառայությունների վճարներ | 3607,9 |
այդ թվում` |
|
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | 3560,0 |
ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | 47,9 |
Այլ ծախսեր | 242,2 |
այդ թվում` |
|
ներկայացուցչական ծախսեր | 242,2 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |